
Որքա՞ն է կազմում ԱԱՀ շեմը
Աննա.
Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում ԱԱՀ շեմը` 58.35, թե՞ 115.0 միլիոն:

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով
Ա.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո
2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել
3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։
Նախապես շնորհակալություն։

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար
Mari.
Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն...): Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ապրանք է գնել խանութից ՀԴՄ կտրոնով
Kristine1.
Մի հարց` եթե կազմակերպությունը ապրանք է գնել խանութից, միայն ՀԴՄ- կտրոն ունի, կարո՞ղ ենք այդ կտրոնի գումարի ԱԱՀ-ն ներառել ԱԱՀ-ի եռամսյակի հաշվարկի մեջ:

Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ
Նարինե.
Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն
Hasmik.
Կազմակերպության աշխատակիցը Գլոբբինգով ապրանք է ձեռք բերել կազմակերպության համար: Հարկայինից ասացին, որ կազմակերպության բալանսում հաշվառելու համար պետք է օտարում ձևակերպվի: Հարցս հետևյալն է` այդ դեպքում կազմակերպությունը վճարում է 10 % եկամտային հարկ, թե՞ ԱԱՀ պարտավորություն էլ է առաջանում: Շնորհակալություն նախապես:

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ,
երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք:
Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»:
Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ:
Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի:
Շնորհակալություն:

Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ
Hasmik.
Հարգելի հաշվապահներ,
Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ x գնով, որոնք հետագայում անվճար տրվում է հաճախորդներին: ԱԱՀ - ի օրենքով ինչպե՞ս է կարգավորվում ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:


Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին
Աղբյուր՝ lragir.am
"Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" և "Հարկերի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:
"Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա",- "Արմենպրես"-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:
Աղբյուր՝ lragir.am

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր
Սամ.
Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկում
Արման.
Գործընկերներ, արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկի "15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների" տողում: Շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում տալ գործարքին
Աննա.
Բարև ձեզ: Երբ ԱԱՀ վճարողը ձեռք է բերել ապրանք ԱԱՀ չվճարողից, ի՞նչ ձևակերպում տալ:

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից
Anna.
Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ
Նունե.
Հարգելի գործընկերներ,
ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը.
- Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Հարգանքով,
Նունե

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով
ArshakN.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ:
Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:

Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարություն
Karen.
Բարև ձեզ: Սովորական առևտրային կազմակերպության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հայտ ԱԱՀ վճարողի կամ շրջանառության հարկ վճարող հանդիսանալու համար: Կարո՞ղ եք ասել` Համատիրության դեպքում նման հայտ պե՞տք է ներկայացվի, և եթե հնարավոր է` օրենքի հղումն էլ տալ, թե ինչպես է կարգավորվում:

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվելու գազալցակայանը
Հովհաննես.
Հարգելի գործընկերներ, հարցս այսպիսին է.
Գազալցակայանը, որը կառուցվել և շահագործմանն է հանձնվել 2015 թ-ին (համապատասխանում է 28.08.08թ 1101-ն որոշման 3-րդ կետին), աշխատում է ԱԱՀ-ով, սակայն վերոնշյալ որոշման 149-րդ կետը չի պահպանվել, այն է` կապարակնքում: Սակայն հստակ գրված չէ կապարակնքման պարտադիր լինելը, քանի որ նախկինում` ուժը կորցված որոշումներում, հստակ կա գրված, որ կապարակնքումը չի վերաբերվում բաշխիչ աշտարակներին: Գազալցակայանը ի՞նչ հարկով պետք է հարկվի:
Վերջին մեկնաբանություններ