Tag: ԱԱՀ

Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% – ները ներառվում են ինքնարժեքի մեջ:

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկի կանխավճարը

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:

Ա/Ձ-ի հաշվետվության և հարկերի վերաբերյալ

Հայկ.

Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, ԱԱՀ վճարող եմ: Իմ հաշվետվությունը և գոյացած հարկերը պիտի վճարեմ եռամսյակը մե՞կ, թե՞ ամեն ամիս:

Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Կարդալ ավելին “Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում”

ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում:

Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը

Աննա.

Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:

Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:

ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Աննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ):
1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ
2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր
3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում

Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Քրիստինե.

Բարև ձեզ: Իմ հարցը հետևյալն է. արդյո՞ք բանկի կանխիկացման միջնորդավճարները և այլ բանկային ծախսերը ներառվում են ԱԱՀ հաշվարկում` “18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների” տողում: Շնորհակալություն:

N 60 ձևի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ: Նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջ. հարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։

Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Արամ Վասիլյան.

Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:

ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ն

Հայկ.

Բարև ձեզ, ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ի վճարի չափը: Կատարված աշխատանքի պայմանագրի ընդհանուր գինը 1 000 000 դրամ է, որից նյութածախսը ըստ հաշիվ ապրանքագրի կազմել է 700 000 դրամ, ևս ունեմ գրանցված աշխատող 100 000 դրամ աշխատավարձով: ԱԱՀ վճարվելիք գումարը որոշվում է մնացած 200 000 × 20%, թե՞ ուրիշ բանաձևով:

ԱԱՀ շեմի վերաբերյալ

Արմ.

Գործընկերներ ջան, ի՞նչ նորություն ունեք ԱԱՀ շեմից` 2019-ին այն մնում է նույնը` 115 մլն, թե՞ իջնում է 58.35 մլն:

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Հայկ.

Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։

Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ

Կարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ, ընդունման-հանձնման ակտով, արդյո՞ք օրենքը փոխվելուց հետո այդ սառանարանների համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր գրել ԱԱՀ-ով: Եվ շշերի հետ կապված, եթե նրանք բազմակի շրջանառելի են համարվում մեր կազմակերպության համար, և մենք չենք ներառում դա Հ/Ա-ի մեջ, արդյո՞ք հիմա պետք է ներառենք և գրենք ԱԱՀ-ով: Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ արձագանքեք: Շնորհակալություն:

Որքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Ո՞ր գումարն է համարվում ինքնարժեք

Արամայիս Մ.

Բարև ձեզ, եթե ես ստացել եմ ապրանքը 120 դրամ, որից 20 դրամը ԱԱՀ-ն է, ո՞ր գումարն է համարվում իմ համար ինքնարժեք` 100 դրամը, թե՞ 120 դրամը:

Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը հուլիսին ապրանք է ներմուծել (բնականաբար ԱԱՀ-ն միացել է ձեռք բերման արժեքին), հետո օգոստոսին դիմումի համաձայն անցել է ԱԱՀ դաշտ, հետևաբար ապրանքը պետք է վաճառի ԱԱՀ-ով, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն հաշվանցել: