
ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ


Արդյո՞ք գործունեությունը ԱԱՀ – ով հարկվող է
Արգամ.
Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով հարկվող գործունեությու՞ն է արդյոք հանրային սննդի առաքումը, եթե առաքման առանձին գումար չի գանձվում պատվիրատուից: Կանխավ շնորհակալ եմ:

Օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում
Armen.
Եթե օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում և այդ ընթացքում ՀԴՄ-ով գործարք չի կատարել, այլ միայն ֆինանսավորել է կրթական ծրագրեր և անհատույց գույք է գնել այլ ոչ առևտրային կազմակերպությունների համար, այս դեպքում ինքը ԱԱՀ-ով հարկվող համարվու՞մ է, թե՞ ոչ (ԱԱՀ-ի մասին 3-րդ հոդվածը կարդացել եմ, հստակ չեմ պատկերացնում):

Գազալցակայանը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում
Գագիկ.
Բարև ձեզ, գազալցակայանը աշխատում է հաստատագրված վճարով, սակայն 2014 թվականից ցանկանում ենք անցնել ԱԱՀ հարկատեսակի: Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկային տեսչություն և ո՞ր օրենքի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:

Հաշվի արտացոլում ԱԱՀ հաշվարկի մեջ
Արփինե.
Խնդրում եմ ինձ օգնեք` եթե ես ինչ-որ կազմակերպությունից, որը առանց ԱԱՀ-ի է աշխատում, ստացել եմ հաշիվ, իսկ ես ԱԱՀ-ով եմ աշխատում, և նրա գումարը փոխանցել եմ, ապա իմ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցու՞յց եմ տալիս այդ հաշիվը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը չունի առաքման գիրք
Հ.Ա..
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված
Լիանա.
Հարգելի կոլեգաներ, սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված այսպիսի մի հարց է առաջացել. հաշվետու տարվա համախառն եկամուտը /0103/ տողում լրացվում է <>, գումարը գրվում է ներառյա՞լ ԱԱՀ-ն, թե՞ ծառայությունների արժեքների հանրագումարը:

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ
Անուշիկ.
Բարև Ձեզ,
խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման
astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող
Արմինե.
Բարև Ձեզ, հարցս շտապ է, խնդրում եմ արձագանքել:
Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին` գովազդային պաստառներ է տեղադրել ՀՀ-ում: Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, համապատասխանու՞մ է արդյոք այն ԱԱՀ-ի մասին օրենքի 14 հոդվածի 4-րդ պարբերության և 15 հոդվածի 8-րդ կետին:

ԱԱՀ հաշվարկի հետ կապված
Արփինե.
Խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե սեպտեմբեր ամսում ես հետաձգել եմ 630 208 դրամ, ապա նոյեմբերին ես ստացել եմ 3 092 069.20 (ԱԱՀ-ի գումարը) հաշիվ և վճարել եմ 3 244 437 (ԱԱՀ-ի գումարը): Իմ նոյեմբեր ամսվա հետաձգումը ինչքա՞ն կլինի, այն կապվա՞ծ է սեպտեմբեր ամսվա հետաձգման հետ, և եթե ես ավել եմ վճարում, ապա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տալիս, թե՞ ոչ, եթե ցույց եմ տալիս, որտե՞ղ եմ գրում:

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները
Արման.
Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ շեմի հաշվարկ
Արթուր.
Հարգելի կոլեգաներ, մի այսպիսի հարց է առաջացել ինձ մոտ. կարո՞ղ է արդյոք ՀՏ-ն ԱԱՀ շեմի հաշվարկման համար տարվա վերջում վերցնել նաև անավարտ, դեռևս մատուցման փուլում գտնվող ծառայությունը, անավարտ աշխատանքները:

Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա
Anna.
Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն
Կարեն.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կոոպերատիվին պատկանող անշարժ գույքը լուծարումից հետո անցնելով կոոպերատիվի անդամներին պարտադիր հարկվում է ԱԱՀ-ով:

Կառավարության թիվ 968-Ն նոր որոշում
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, Կառավարության թիվ 968-Ն նոր որոշումով 2013թ. ընթացքում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները նոյեմբերի 1-ից պետք է կիրառեն նոր սերնդի ՀԴՄ: Սակայն ՀԴՄ-ների կիրառման օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե նախորդ տարվա իրացման շրջանառությունը 500,0 մլն.-ից պակաս է, ապա պետք է կիրառեն 2015թ. հունվարի մեկից ոչ ուշ: Հիմա հակասություն է առաջանում, մեր կազմակերպության նախորդ տարվա իրացման շրջանառությունը պակաս է 500.0 մլն-ից, բայց 2013թ. ԱԱՀ վճարող է: Հիմա ինչպե՞ս հասկանալ կառավարության որոշման իմաստը: Խնդրում եմ օգնել:

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն
Արմինե.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն որոշակի զուտ գումարի դիմաց: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի համախառը/պայմանագրային գումարը, որպեսզի վճարվեն ԱԱՀ և շահութահարկը: Ո՞րն է ճիշտ մոտեցումը ստորև ներկայացվածից.
1. Զուտ գամարին ավելանում է այդ գումարի 20 տոկոսը որպես ԱԱՀ և այդ երկու գումարների 20 տոկոտոսը որպես շահութահարկ
2. Համախառն գումարից հանվում է 16.67 տոկոսը որպես ԱԱՀ և նույն համախառն գումարի 20 տեկոսը որպես շահութահարկ:

Կազմակերպությունը տարվա ընթացքում փոխել է հարկման դաշտը
emi.
Խնդրում եմ ինձ ասեք` ինչպիսի՞ ձևակերպումներ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի տարվա վերջում այն դեպքում, երբ առաջին եռամսյակը կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, իսկ մնացած եռամսյակները` ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ
Հակոբ.
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա
Աշխեն.
Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա (01 - շինարարության իրականացում` բնակելի, հասարակական և արտադրական 80 000 դրամ, 03 - հիդրոտեխնիկական շինարարություն 80 000 դրամ), և շրջանառությունը չի գերազանցում 58,35մլն.: Գործու՞մ է արդյոք լիցենզիայի 100 000 դրամը գերազանցելու օրենքը ԱԱՀ-ի համար, և եթե կազմակերպությունը պետք է վճարի շրջանառության հարկ, ապա ի՞նչ դրույքաչափով: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ