Tag: ԱԱՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Նարինե. Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Աննա. Հարգելի հաշվապահներ, "Շրջանառության հարկի մասին" օրենքը կարդալով` ստացվում է հետևյալը. եթե կազմակերպության բաժնետեր է հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, ուրեմն 2013թ հունվարի 1-ից ԱԱՀ վճարող չենք համարվում և շրջանառության հարկ պետք է վճարենք, այո՞: Կանխավ շնորհակալություն արձագանքողներին:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է բեռնափոխադրումներով

Ռուբեն. Հարգելիներ, խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք: Պատրաստվում եմ բացել ՍՊԸ, որը զբաղվելու է բեռնափոխադրումներով և լինելու է ԱԱՀ վճարող: Վճարելու եմ հայկական կազմակերպություններին. 1. վճարելու եմ երկաթ գծով ներմուծման համար Այրում - Երևան ներառյալ ԱԱՀ 2. վճարելու եմ տերմինալային վճարները ներառյալ ԱԱՀ 3. վճարելու եմ հայկական կազմակերպության, որպեսզի բեռնարկղը (կոնտեյները) մեքենայով տերմինալից հասցնի պահեստ առանց ԱԱՀ 4. վճարելու եմ երկաթ գծով դատարկ կոնտեիները արտահանման համար Երևան-Այրում առանց ԱԱՀ և պետք է դուրս գրեմ հաշիվ արտասահմանյան կազմակեպության: Հարց` ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրեմ` ԱԱՀ-ով, թե՞ առանց, թե՞ պետք է տարանջատեմ` որ մասը ԱԱՀ-ով, որ մասը` ոչ: Մի խոսքով` ինչպե՞ս պետք է ճիշտ իրականացնել այս ամենը, և ինչպես է հարկվելու գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կվճարի ԱԱՀ

Karen. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Եթե ես` Հայաստանի ռեզիդենտս (Հայաստանում գրանցված ՍՊԸ) գնեմ որևէ ապրանք որևէ x երկրից և վաճառեմ որևէ y երկրին (գործընթացը տեղի է ունենում x երկրում, և ես ոչ x երկրին եմ հարկ վճարում, ոչ էլ y երկրին), այս դեպում ես ԱԱՀ վճարու՞մ եմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա ԱԱՀ պարտավորություն

Aram. Եթե հասարակական բարեգործական կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենա, արդյո՞ք այդ գործարքից առաջանում է ԱԱՀ պարտավորություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով

Լեո Լուսինյան. Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով: Հյուրանոցների ամրագրման դեպքում երբեմն ստիպված ենք ինքներս ստանալ գումարը հաճախորդից և այնուհետև փոխանցել հյուրանոցին: Գումարը մեծ է, բայց այդ գումարի միայն 5-10 %-ն է մեր շահույթը, որը հյուրանոցը փոխանցում է միայն ամբողջ գումարը ստանալուց և ծառայությունը մատուցելուց հետո: Հետ ստացված շահույթը նույնպես դիտվում է շրջանառություն, և ստացվում է` մենք երկու անգամ նույն գումարից պետք է շրջանառության հարկ տանք, որը գերազանցում է մեր շահույթը: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպես կարելի է վարվել նման պարագայում` առանց ԱԱՀ-ի անցնելու: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բյուջե վճարման ենթակա ԱԱՀ

Էմմա. Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանեք հետևյալ հարցը. ընկերությունը համարվում է ամսական ԱԱՀ վճարող: Հաշվետու ամսում հարկային հաշվով ձեռք է բերվել 6000.000 դրամի ընդհանուր գումարով ապրանքներ, որի դիմաց կատարվել է 3000.000 դրամի վճարում: Ընկերությունը ունի նաև ձեռքբերում 500.000 դրամի, որը ձեռք է բերել ԱԱՀ չվճարող կազմակերպությունից: Ողջ ապրանքը իրացրել է 9000.000 դրամի` ներառյալ ԱԱՀ-ը: Պահանջվում է որոշել բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ը: Նախապես շատ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին, և նախորդ տարվա հասույթը չի կազմել 58.35 մլն դրամ, այդ դեպքում արդյո՞ք կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է հանդիսանում: Եթե այո, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիմում ներկայացնել ՀՏ ԱԱՀ-ով հարկվելու համար, քանի որ ոչ ռեզիդենտին մատուցվող ծառայությունները հարկվում են 0-յական դրույքաչափով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել "Շրջանարության հարկի մասին" օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է. Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոավտոբուսի վաճառքից առաջացած ԱԱՀ

Eva. Հարգելի կոլեգաներ, ինչպե՞ս է հաշվարկվում և հաշվանցվում միկրոավտոբուսի վաճառքից առաջացած ԱԱՀ-ն (միկրոավտոբուսը կարելի՞ է համարել մարդատար ավտոմեքենա) 1. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունում 2. ՓՄՁ-ում Որտեղի՞ց է կարելի քաղել այս ինֆորմացիան:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու կազմակերպությունը

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է 2 գործունեությամբ` իրավաբանական և հաշվապահական ծառայությունների մատուցում, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի (եթե շրջանառության հարկով, ապա քանի՞ տոկոսով) և արդյո՞ք պետք է ԱԱՀ վճարող լինի, եթե չի գերազանցելու ԱԱՀ-ի շեմը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում ԱԱՀ պարտավորությունը

Armen. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ունեմ կատարողական ակտ 20.06.2012 դրությամբ, սակայն հաշիվը դուրս է գրվել 15.07.2012: Արդյո՞ք դա խախտում է: Ըստ հարկային տեսուչների այո, քանի որ ԱԱՀ մեկ ամիս ուշացել է: Իմ կարծիքով ես ճիշտ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՊՊԱ հատուցման գումարի ձևակերպում

Eva. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպես ձևակերպել ԱՊՊԱ հատուցման գումարը: Այդ գումարը ԱԱՀ հաշվետվությունում երևու՞մ է կամ հարկ առաջացնու՞մ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արթուր. Բարև ձեզ: Բժշկական կենտրոնը, որը մատուցում է միայն մանկաբուժական ծառայություն և ֆոտոէպիլյացիա, (առանց ատամնաբուժարանի) աշխատում է առանց ԱԱՀ, 2012թ. շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն, և հանձնել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ: Խնդրում եմ շտապ պատասխանեք, 2013 թվականին` 1) Հարկվելու՞ եմ շրջանառության հարկով 5% 2) ՀԴՄ տեղեկությունները եռամսյակայի՞ն եմ հանձնելու Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաքման գիրքը դուրս է եկել գործածությունից

Գագիկ. Խնդրում եմ պատասխանեք մի հարցի: Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գիրքը ԱԱՀ չվճարողների համար գործածությունից դու՞րս է եկել, թե՞ ոչ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի գերազանցել ԱԱՀ շեմը

Հելեն. Բարև, հարգելիներս, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շտապ: Եթե ՍՊԸ-ն 58.3 մլն չի գերազանցում և հանդիսանում է շահութահարկ վճարող, արդյո՞ք նա 2013թ.-ից համարվում է շրջանառության հարկ վճարող և արդյո՞ք ՀԴՄ-ի հաշվետվությունները պետք է ներառի շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվության մեջ: