Tag: ԱԱՀ

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ, եթե վաճառված ապրանքի գումարը չի վճարվել և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վերակազմակերպված կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող

Ալլա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և անցել է ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, կարո՞ղ է արդյոք վերակազմավորվել, և որպես վերակազմավորված նոր կազմակերպություն համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես այս դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ հաջորդ հարցս` եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը դառնում է շրջանառության հարկ վճարող, արդյո՞ք պետք չէ ներկայացնել ՀԴՄ ամսական հաշվետվություն: Միայն ՀԴՄ-է տպվում, արդյո՞ք ճիշտ եմ հասկանում: Կանխավ շնորհակալ եմ Ձեր պատասխանների համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկով է աշխատելու կազմակերպությունը

Մարիամ. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 18 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում: Խնդրում եմ շտապ պատասխանել: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող

Արթուր. Բարև ձեզ: ՍՊԸ 58.35մլն շրջանառությունը չի գերազանցել և 2013թ-ից համարվում է 3,5% շրջանառության հարկ վճարող: 1) Ես կարո՞ղ եմ ցանկացած ժամանակ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու համար, թե՞ ոչ: Օրինակ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ եռ. ես կարո՞ղ եմ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող դառնալու համար: 2) Հունվար ամսում ես հասույթ չեմ ունեցել, իսկ ծախս ունեցել եմ 300.000, իմ շրջանառության հարկը ինչքա՞ն է կազմելու 3) Այս դեպքում հաշիվ դուրս գրելու ժամանակ ես պետք է հին սովորական հաշիվ-ապրանքագիր դուրս գրեմ, թե՞ հատուկ ձև կա Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներկայացրել է դիմում ԱԱՀ վճարող համարվելու համար

Աննա. Անհատ ձեռնարկատերը 2013թ. հունվարի 14-ին հարկային տեսչություն է ներկայացրել դիմում ԱԱՀ վճարող համարվելու մասին` հիմք ընդունելով իր նախորդ տարվա իրացումից հասույթը (որը նրա հաշվարկով անցել է 58.35 մլն դրամը): Սակայն հաջորդ օրը ներկայանում է հարկային և հայտնում, որ սխալմամբ է ներկայացրել դիմումը, շրջանառությունը պակաս է 58.35 մլն դրամից: Հնարավո՞ր է չեղյալ համարել այդ դիմումը, եթե նա բացի դիմում ներկայացնելուց ներկայացրել էր նաև հարկային հաշիվներ ստանալու մասին հայտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող

Աննա Սարիբեկյան. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե 1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն 2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում 3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի: Հարգանքներով` Աննա
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արման. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: ՍՊԸ-ն կատարում է շինարարական ծառայություն, որի շրջանառությունը 2012 թ-ին չի գերազանցել 58.35 մլն ԱԱՀ շեմը, լիցենզիայի արշեքը 400 000 դրամ, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ: Ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք կնքել հարկային հաշիվը

Nelli. Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս

Անի. Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Արման. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը ՍՊԸ 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում լիզենզիա համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի շրջանառության հարկ վճարող

A.M. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: Ա/Ձ-ն, որը հանդիսանում է 2012թ-ի օրենքներով ԱԱՀ չվճարող, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Անի. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի: Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված

Արման. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն 2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ) Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Անուշիկ. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը մատուցում է գովազդային օնլայն ծառայություններ (գովազդ կայքում) և 2012թ-ի ընթացքում ունի 200 000 դրամ եկամուտ միայն մեկ գովազդատուից (ՓԲԸ): 2013թ-ին նա պե՞տք է ԱԱՀ վճարող դառնա, քանի որ եկամտի 80%-ից ավելին (տվյալ դեպքում 100%-ը) մեկ հարկ վճարողից է: Եթե այո, ինչ-որ տարբերակ կա՞ խուսափելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությանը փոխանցվել է ԱԱՀ գումար

Անի. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և չի հանդիսանում ԱԱՀ վճարող: Սակայն ըստ պայմանագրի (պայմանագրում նշված է՝ "միջնորդավճարը կազմում է X գումար, որը ներառում է ԱԱՀ"), որը կնքվել է ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպության հետ, նրա հաշվին փոխանցվել է գումար, որը պարունակում է ԱԱՀ: Ի՞նչ անել այդ գումարի հետ: Գուցե ուղղակի ե՞տ փոխանցել: Կանխավ շնորհակալություն օգնության համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի հոդված 8, կետ 5

Արա Ա. Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի դեպքում եթե կոմիտենտը / պրինցիպալը չի համարվում ԱԱՀ վճարող, իսկ կոմիսիոները / գործակալը համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք կոմիսիոների / գործակալի համար հարկվող շրջանառությունը այս դեպքում էլ մատակարարված ապրանքի / մատուցված ծառայության ընդհանուր արժեքն է: Օրենքում կամ N 12 պաշտոնական պարզաբանման մեջ այդ դեպքի վերաբերյալ նշված չէ: