Tag: ԱԱՀ

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna. 2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական: Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին: Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը դրամաշնորհ է ստացել

Ինգա. Բարև ձեզ: Ցանկանում եմ ճշտել` կա՞ արդյոք օրենք կամ հրաման, որի համաձայն դրամաշնորհ ստանալու դեպքում տվյալ ընկերությունը ազատվում է ստացված դրամաշնորհի դիմաց ավելացված արժեքի հարկ վճարելուց: Կանխավ շնորհակալ եմ:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը

Սոնա. Բարև Ձեզ: Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Արաքս. Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Արմեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Տաթևիկ. Ունեմ երկու հարց, խնդրում եմ պատասխանել. 1. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն իրավունք ունի՞ արդյոք դուրս գրել ԱԱՀ-ով հաշիվ և եթե ունի, ապա ի՞նչ է արվում այդ ԱԱՀ-ի գումարը: 2. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն ստացել և դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ: ԱՁ-ի տարեկան եկամուտների հայտարարագրում Ծախսեր և Եկամուտներ տողերում գրվում է ներառյա՞լ ԱԱՀ գումարը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու ԱԱՀ-ն

Հենրիետա Նալբանդյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել պետ. բյուջեյից ֆինանսավորովող օղակից, պայմանագրում կա նաև հոնորարային մաս: Հարցս հետևյալն է` ամբո՞ղջ գումարն է հարկվում ԱԱՀ-ով, թե՞ հոնորորային մասը իր հարկերով առանձնացվում է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. ԱԱՀ վճարող կազմակերպությունը չունի ՀԴՄ, վաճառքն իրականցնում է բացառապես փոխանցումներով կամ կանխիկի մուտքի օրդերներով: 300000 դրամի սահմանափակումը վերաբերվում է միանվագ գործարքի ներառյա՞լ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Ու արդյո՞ք ես ճիշտ եմ հասկացել օրենքը` չեմ կարող իրականացնել վաճառք միանվագ 300000-ից ավել գործարքով, և ամսվա մեջ 3 մլն-ից ավել, և գնում նույն չափով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն "ԱԱՀ մասին" օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է ներմուծմամբ

Գուրգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի մի հարց ունեմ ձեզ, առաջին անգամ բացում եմ ՍՊԸ, որը աշխատելու է առանց ԱԱՀ: ՍՊԸ-ն զբաղվելու է ներմուծմամբ: Ինձ հետաքրքրում է պրոցեսը. ենթադրենք ունենք ապրանք, որի ինվոյսային արժեքը 500 դրամ է, մաքսային գնահատման գինը 1000 դրամ, իսկ ապրանքը մեծածախ վաճառվելու է 1500 դրամով: Այս տարբերակով. 1. Ի՞նչ հարկեր և ինչքա՞ն պետք է վճարվեն, խնդրում եմ գրել բացված բանաձևով, որպեսզի ցանկացած թվերի դեպքում կարողանամ ինքս հաշվել 2. Կա՞ ինչ որ մինիմալ գին, որից էժան չի կարելի վաճառել Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ներմուծմամբ

Գոռ. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ԱՁ եմ, զբաղվում եմ մեծածախ առևտրով, ներկրմամբ: Այս պահի դրությամբ ես ԱԱՀ վճարող չեմ: Արդյո՞ք գոյություն ունի սահման ներկրման առումով, որից հետո ես կհամարվեմ ԱԱՀ վճարող: Հարցս ոչ թե վաճառքի մասին է, այլ ապրանք ներկրելու: Խնդրում եմ պատասխանել: Հարգանքով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալության վերաբերյալ

Արմեն. Արդյո՞ք ՍՊԸ իրավունք ունի անհատույց վարձակալությամբ տարածք վերցնել այլ ՍՊԸ-ից: Տեղյակ եմ, որ ԱԱՀ-ով հարկման շրջանառություն կդիտվի կադաստրային արժեքի 5 % տարեկան կտրվածքով: Սակայն հետաքրքիր է նաև` այլ օրենսդրական ակտերով խախտում կլինի, թե՞ ոչ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

Արթուր. Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է ֆիզ. անձից համակարգիչ ձեռք բերել

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս` կազմակերպութունը կարո՞ղ է ֆիզիկական անձից ձեռք բերել համակարգիչ: Դա կդիտվի որպես հիմնական միջոց, արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության ձեռք բերված ապրանքների տողում գրանցեմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Արման. ՍՊԸ-ն մի ուրիշ ՍՊԸ-ից պայմանագրով անվարձահատույց օգտագործման է վերցրել շինություն և գույք: Երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում երկուսի մոտ, և արդյոք կարո՞ղ է շինությունը վարձակալող ՍՊԸ-ն վճարել շինության գույքահարկը: Շնորհակալություն պատասխանողներին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ

Նարե. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. 01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն: