
ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների վերաբերյալ
Աստղ Վ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ պատասխանել ԱԱՀ վճարող համարվողներին վերաբերող իմ երկու հարցին.
1. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը ինչպե՞ս են հաշվարկում
2. ԱԱՀ վճարող համարվող հարկատուների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է... ինչո՞վ:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող
Արթուր.
Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է:
Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:

Ներմուծվել է հիմնական միջոց
Изабела.
Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:

ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդված
Հարություն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը սարքավորում է ներմուծել, որի համար ԱԱՀ վճարումը հետաձգվել է 1 տարով համաձայն ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածի: Կազմակերպությունը ցանկանում է մարել այդ ԱԱՀ-ն մասերով: Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր մարման ժամանակ հայտարարություն ներկայացնի մաքսային մարմիններ:
Եվ երկրորդ հարցը նույն հոդվածի հետ կապված` "ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը", արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է ցանկացած դեպքում ներկայացվի, օրինակ, եթե մարման ժամկետին մնացել է 1 օր:
Կամ եթե այն դեպքում, երբ վճարման ժամկետին մնա 1 օր, ներկայացվի հայտարարություն վճարման ժամկետի դադարեցման համար, չի՞ ստացվի, որ վճարման ժամկետը երկարացվում է ևս 10 օրով ("...ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում"):

ԱԱՀ հաշվարկման և վճարման վերաբերյալ
Աստղիկ.
Ենթադրենք Ա սուբյեկտը վաճառել է ապրանք Բ սուբյեկտին, իսկ Բ-ն` Գ-ին: ԱԱՀ պետական բյուջե մուծում են և Ա-ն, և Բ-՞ն: Բացատրեք օրինակով, խնդրում եմ: Շնորհակալություն:

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը
A.M..
ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:

Ի՞նչ ձևակերպում է տրվում
Mushegh.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը, որը ազատված է ԱԱՀ-ից, քանի որ ԱԱՀ շեմը չի անցնում, արտասահմանում ծառայություն է մատուցում և դրանից ստացված եկամտից վճարում է ԱԱՀ: Դրա համար ի՞նչ ձևակերպում է տրվում: Շնորահակալություն:

Հարկային հաշվի դուրսգրում ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը
Նաիրա.
Խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող ընկերությունը էլեկտրոնային e-invoicing ծրագրով կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը, թե՞ պետք է օգտագործել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Ծառայության մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը
Արամ.
Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք հետևյալ հարցին.
ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը Երևանում՝ 120 հազ. դրամ արժեքով: Որպես հարկային գործակալ ես պետք է նրանցից 20 հազ. դրամ ԱԱՀ պահեմ և 10 հազ. դրամ շահութահարկ և նրանց վճարեմ 90 հազ. դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը ունի 3 լիցենզիա
Արման.
Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կազմակերպությունը բարեգործություն է կատարել
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բարեգործություն է կատարել 100 000 դրամ: Այդ գումարից ի՞նչ պահումներեն կատարվում: Շնորհակալություն:

Ապրանքի ներմուծում ֆիզ. անձի կողմից
Հարություն.
Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ մասին օրենքի հոդված 2-ի.
"Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:"
Որո՞նք են այդ չափերը, ո՞ր օրենքով են սահմանված:

ԱԱՀ հաշվանցում
Արթուր.
ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց` հեռուստացույց, սառնարան կամ շինություն, բոլորի համար էլ ԱԱՀ է վճարվել: ԱԱՀ-ն ձեռք բերման պահին հնարավո՞ր է հաշվանցել, վճարումը կատարված է ամբողջությամբ փոխանցումով:

Արդյո՞ք ԱԱՀ գումարը պետք է դեբետագրվի
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը մի տարի առաջ բենզին է վերցրել փոխառություն (առանց ԱԱՀ-ի) և ծախսագրել է, իսկ հիմա ձեռք է բերել փոխառությունը վերադարձնելու համար (հիմա արդեն ԱԱՀ-ով), արդյո՞ք ԱԱՀ գումարը պետք է դեբետագրվի, թե՞ ոչ:
Շատ շնարհակալ կլինեմ, եթե հարցիս պատասխանեք հնարավորինս շուտ mariamdadoyan շնիկ mail.ru էլ. հասցեին:

ԱԱՀ շեմը գերազանցելու վերաբերյալ
Արթուր.
Կազմակերպությունը աշխատում է առանց ԱԱՀ-ի, սակայն դեկտեմբերին շրջանառությունը կգերազանցի շեմը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ կատարել, ինչպե՞ս կազմել ԱԱՀ-ի հաշվետվությունը (հաշվետվության մեջ ներառվի միայն շեմը գերազանցա՞ծ մասը): Խնդրում եմ հնարավորինս արագ պատասխանել:

Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչո՞վ է հիմնավորվում այն փաստը , որ "Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ" հաշվետվության մեջ ԱԱՀ-ն չի գրվում:

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Աննա.
Հարգելի հաշվապահներ,
Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում:
Շնորհակալություն,
Աննա

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով
inna.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով:

Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը
Թեհմինե.
Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված
Արտակ.
Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ