
ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի հետ կապված
Ա.Մ..
Եթե կազմակերպության շրջանառությունը ավելացվում է 20%-ով համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի, այդ 20%-ով ավելացված շրջանառությունը հարկվու՞մ է շահութահարկով, թե՞ ոչ:

Ապրանքի վաճառք ապառիկով
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

ԱՁ և ՍՊԸ տարբերություններ
Ռազ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:

ԱԱՀ հաշվանցման հետ կապված
Ա.Մ..
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.
Եթե կազմակերպությունը 2010թ-ին եղել է ԱԱՀ չվճարող, այդ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում ունեցել է ձեռք բերումներ, 2012թ-ից արդեն համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք ես կարող եմ այդ 2010թ-ի ձեռք բերված ԱԱՀ-ները հաշվանցեմ 2012 թ-ին:

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին
Կարեն.
Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել


ՍՊԸ ձեռք է բերել տրանսպորտային միջոց
Lara.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են`
1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել
2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք:
Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված
Աննա.
Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ.
1*520000=520000
զեղչ 10%` 52000
հարկվող գումար` 468000
ԱԱՀ 20%` 93600
ենթակա է վճարման` 561600
Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը.
իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000,
թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000
կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600
13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400
ո՞ր լրացման ձևն է ճիշտ:

ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու համար ինչպե՞ս նշել ճշգրտվածը:

ԱԱՀ հաշվանցում լիզինգի դեպքում
Anonimus.
Բարև ձեզ:
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:

Պահեստամասերի ներմուծում և վաճառք
Արսեն.
Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի:

Խոտան արտադրանքի դուրսգրում
Ս. Հ..
Հարգելի գործընկերներ, ընկերությունում կա խոտան պատրասրի արտադրանք, որը ընկերության արտադրածն է և խոտան է դարձել ժամանակի ընթացքում: Արտադրանքը սննդային է: Այժմ ընկերությունը պատրաստվում է ազատվել նշված արտադրանքներից: Ի՞նչ հարկային պարտավորություններ հնարավոր է առաջանան դրա կապակցությամբ, հատկապես ԱԱՀ-ի գծով: Եթե հնարավոր է, նաև ներկայացրեք այն հարկային կամ այլ հոդվածները, որը կառնչվի այս գործին: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ
Արսեն.
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը ձեռք է բերել 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ, որից 300 հզ.-ը (ԱԱՀ-ն 60 հզ) օգտագործել է իր կողմից կատարված շինարարական աշխատանքներում: Կազմակերպությունը 60 հզ. ԱԱՀ-ն կարող է հաշվանցել, իսկ մյուս 40 հզ. ԱԱՀ-ն կհաշվանցի այն ժամանակ, երբ մյուս մնացած մասը ծախս ցույց կտա, թե՞ որոշ ժամանակ հետո 40 հզ ԱԱՀ-ն կարող է ամբողջությամբ ծախս ցույց տալ: Նախապես շնորհակալություն:

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը
Արման.
Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ
Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:

Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ
Դավիթ Ասատրյան.
Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք երկուսն էլ (թե ընկերությունը և թե ԱՁ) համարվում են ԱԱՀ վճարող:

Ավտոմեքենայի մաքսազերծում
Արման.
Հարգելիներս, անձնական օգտագործման համար ցանկանում եմ մեքենա ներմուծել Ճապոնիայից, աուկցիոնից: Ի՞նչ փաստաթղթեր / հաշիվ ապրանքագիր, փոխանցման հանձնարարական... / են անհրաժեշտ, որպեսզի մաքսազերծեմ ըստ գնված արժեքի համապատասխան տոկոսի, այլ ոչ շուկայական, ինչպես ընդունված է:
Նշեմ նաև մեքենայի տվյալները` MERCEDES-BENZ S600, '97 model, 6.0ltr Petrol, automatic,black, 91,000km, 4 doors, with following extras: AC, PS, CL, PM, PW, ABS,EF, Srs:
Կտրամադրեմ ևս լրացուցիչ ինֆորմացիա, եթե ասեք` ինչ է անհրաժեշտ:
Նախապես շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկում ավտոմեքենայի վաճառքի դեպքում
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ
2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան
3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ
Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկում տույժերի նկատմամբ
Սոնա.
Կազմակերպությունը վճարել է 100000 հազ. դրամ ծառայությունների դիմաց և 48500 առաջացած տույժեր: ԱԱՀ-ով է աշխատում մեր կազմակերպությունը: Ասացեք խնդրում եմ, տույժերի՞ց էլ պիտի ԱԱՀ մուծեմ պետությանը: Որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում
Սամվել.
Արտահանել ենք սեփական ատադրության արտադրանք և միաժամանակ` ժամանակին ներմուծված ապրանք, տվել են մի քանի հայտարարագիր: Արտադրանքի համար առանձին, ապրանքի համար առանձին: Հարցս հետևյալն է` երբ ներկայացվի զրոյական դրույքաչափով գործարքի ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում, պետք է նշել միայն սեփակա՞ն արտադրանքի մաքսային արժեքի 20 տոկոսը վերդարձման կամ հաշվանցման համար, թե՞ նաև այն ապրանքների (խողովակ ու մի քանի այլ սարքավորում), որոնք նունյպես արտահանվել են, բայց Հայաստանի արտադրանք չեն, և դա ես գնել եմ ֆիզ. անձից գնման ակտով, առանց ԱԱՀ-ի:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ նաև օրենքին հղում, թե չէ յուրաքնաչյուր տեղյակ կարծիք հետաքրքիր է:
Վերջին մեկնաբանություններ