
Փոխանակման գործարքի դեպքում
MERIKO.
Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին: Փոխանակման գործարքի դեպքում ԱԱՀ հաշվանցում ինչպե՞ս է կատարվում:

ԱԱՀ դեբետային մնացորդի միացում ՀՄ ինքնարժեքին
Anna.
Հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց: Կազմակերպությունը տվյալ պահին համարվում է ԱԱՀ վճարող, սակայն քանի որ պատրաստվում է գործունեության տեսակը փոխել, ընկնում է հաստատագրված վճարի տակ: ԱԱՀ հարկային դաշտում գտնվելու ժամանակահատվածում ներմուծել է հիմնական միջոցներ, որից էլ առաջացել է ԱԱՀ դեբետ: Հարցս հետևյալն է` ի՞նչ է լինելու այդ ԱԱՀ դեբետի հետ, արդյո՞ք այդ ԱԱՀ-ի գումարը պետք է միացնել հիմնական միջոցների արժեքին: Եթե օրենքի այդպիսի կետ կա, խնդրում եմ հղում տալ: Նախապես շնորհակալություն:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Դիանա.
Հնարավո՞ր է արդյոք ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ֆիզիկական անձի անունով:

Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, պարզաբանեք, խնդրում եմ, պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը. ԱԱՀ վճարող չհամարվող և արդյո՞ք միաժամանակ հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի մասին է խոսքը, որոնք 3 տոկոս են կատարում տարեկան սոցը:

Ծախսի հիմնավորում
Ամալյա.
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Խանութից ապրանք ձեռք բերելու դեպքում ՀԴՄ կտրոնը բավակա՞ն է ծախս ցույց տալու համար, թե՞ պետք է հաշիվ-ապրանքագիր լինի: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի հաշվապահներ:

ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդված
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն բավարարում է ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածին, այսինքն ԱԱՀ վճարող չհամարվող է, ապա այս դեքում անհրաժե՞շտ է ՀՏ տեղյակ պահել, կամ ի՞նչ է անհրաժեշտ անել:

ԱԱՀ վճարման ուշացում
Լիզա.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` եթե ես ԱԱՀ-ն ժամանակին չվճարեմ, քանի՞ տոկոս տուգանք պետք է վճարեմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում
Գևորգ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ հնարավորության դեպքում պատասխանել: Ինչ-որ մի առևտրային կետից ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում եթե կտրոնի վրա առանձնացված չէ ԱԱՀ-ի գումարը, արդյո՞ք կարող եմ ես այն առանձնացնել ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ՀԴՄ տրամադրող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, թե չէ: Կանխավ շնորհակալություն:

Համակարգչային ծառայությունների մատուցում
Բաբկեն.
Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն:
Կանխավ շնորհակալ եմ:

Ապրանքի առաքում ԼՂՀ
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ հաշվարկման հետ կապված
Tigran.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով և ունի հացի արտադրություն և իրացում միայն իր արտադրամասին կից խանութից, տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվառել ԱԱՀ-ն, 16,67 %, թե՞ 20 %:

Եթե հարկատուն հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով
Գարիկ.
Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:

Հաստոցի ձեռքբերում
Մարո.
Եթե ես գնել եմ հաստոց, որի արժեքը 500 000 դրամ է և ԱԱՀ 100 000 դրամ է, և ես այն օգտագործելու եմ իմ ընկերությունում, ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվապահական ձևակերպումները ավելացված արժեքի հարկի գծով, ես այն չեմ վաճառելու:

ԱԱՀ հաշվանցում
ԱՆՆԱ Ա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե շինարարական կազմակերպությունը ներմուծել է էքսկավատորներ իր գործունեության համար, որոնց համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը ԱԱՀ-ի օրենքի 6.1 հոդվածով հետաձգվել է մեկ տարով` մինչև 2011թ. մարտ ամիսը: ԱԱՀ-ի գումարը պետք է միացնե՞նք էքսկավատորի արժեքին և դրանից հաշվարկենք ամորտիզացիա, թե՞ 2011թ. ԱԱՀ-ի վճարումից հետո այդ գումարը կարող ենք հաշվանցել:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կազմակերպությունը ներկայացնելու է ԱԱՀ հաշվետվություն
Gayane.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` եթե կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է և ԱԱՀ -ով գործարքներ չի իրականացնում, ներկայացնելու՞ է արդյոք ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Ի պահ տրված ապրանք
Մհեր.
Աշխատել ենք վարձակալած տարածքում, վարձակալության ժամկետը լրանալուց հետո ապրանքը թողել ենք ի պահ տվյալ տարածքի սեփականատիրոջ մոտ մինչև նոր տարածք գտնելը, բայց քանի որ ապրանքը տարածքից դուրս չէր եկել, առաքման գրքում չենք լրացրել ի պահի թողնելը: Արդյո՞ք դա համարվում է խախտում հանրահայտ 314-315 հոդվածներով, եթե ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացված է:

Հաշիվ-ապրանքագրի լրացման հետ կապված
Satenik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե մեր ընկերությունը աշխատում է ԱԱՀ -ով, պետք է հաշիվ ապրանքագիր տա այն ընկերությանը, որը ազատված է ԱԱՀ-ից, մեր ընկերությունը պետք է հաշիվ ապրանքագիր գրի ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ-ի: Շնորհակալություն:

Նոր կազմակերպության հիմնադրում
Արթուր.
Հարգելի հաշվապահներ,
Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։
Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Մանրամասն

Կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ
Christina.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք, որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները/իսկ մեր կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ:
Կանխավ շնորհակալություն:

Առաքման գրքում հաշիվների գրանցման վերաբերյալ
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:
Վերջին մեկնաբանություններ