Tag: ԱԱՀ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությանը մատուցվել է ծառայություն

Արամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար: Հարց. 1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը: 2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը: 3. Ո՞ր ամսվա "Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ" տեղեկանքում պետք է ներկայացվի: 4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վաճառք փոխանցումով

Հրանտ. Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Աննա. Բարև ձեզ: Բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վառելիքի հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Nara. Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ: Ֆլեշը իրավու՞նք ունի դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ (բենզին) այն կազմակերպությանը, որը հանդիսանում է ԱԱՀ վճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է

Արփինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել իմ մեկ հարցին: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, աշխատել է մինչև դեկտեմբերի 30-ը, դադարեցված է դեկտեմբերի 31-ով: Դեռ պարզ չի` երբ կվերաբացվի: Շահութահարկի հաշվարկում դեկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկը կարո՞ղ եմ ցույց չտալ: Ի՞նչ կարող եք հուշել, շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ

Արփինե. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

ԱՆՆԱ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք պետք է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գումարները ներառենք ԱԱՀ-ի հաշվարկի 16Ա սյունակում: Եթե կազմակերպությունը վճարել է պարտադիր ապահովագրության գումարը և ստացել հաշիվը, համարվու՞մ է այդ ծառայությունը ձեռք բերված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով

Lusine. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեքենայի ձեռքբերում

Arpin. Բարև ձեզ, հարգելիներս, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք. 2010թ կազմակերպությունը գնել է մեքենա, առայժմ որպես հիմնական միջոց, ձեռք ենք բերել հաշիվ ապրանքագրով, ԱԱՀ-ով, հարցս` ԱԱՀ-ի հաշվարկում ինշպե՞ս եմ ներկայացնելու և արժեքը` առանց ԱԱՀ, և ԱԱՀ-ն: Ինչպե՞ս նաև ցանկանում ենք վաճառել, որովհետև վարելուց հետո փոշմանել ենք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Գոհար. Գերմանիայի հաշիվ ֆակտուրայում ունենք նշված ԱԱՀ իրենց օրենսդրության համաձայն 19%, այդ ծառայության դիմաց վճարումը կատարվել է փոխանցումով: Սակայն տվյալ կազմակերպությունը չունի միջպետական պայմանագիր ՀՀ հետ: Արդյո՞ք ես կարող եմ հաշվանցել այդ ԱԱՀ-ն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ժամանակ

Ella. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը

Մարիա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչ ամսական, եռամսակային և տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը (ԱԱՀ վճարող, մինչև 50 աշխատակից ունեցող և տարեկան մինչև 100մլն. եկամուտով) և դրանց հանձման ժամկետները: Նախապես շատ, շատ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, ուժը կորցրած է ճանաչվել ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետը (08.12.10 ՀՕ-192-Ն), որի համաձայն ԱԱՀ վճարող անձը հարկային հաշիվ դուրս չեր գրում պետական կառավարչական մարմնին: Ուժը կորցնելով` ստացվում էր, որ այսուհետ հարկային հաշիվ պետք է դուրս գրել: Սակայն նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք պետական կառավարչական հիմնարկներին պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր: Խնդրում եմ այս հարցի շուրջ ստանալ ձեր դիրքորոշումը: Best regards
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային հաշիվներ դուրս գրելիս

Գոհար. ՓԲԸ-ն 2011թ-ի հունվարից անորոշ ժամկետով դադարեցրել է հանքային ջրի շշալցման գործունեությունը: Նշեմ նաև, որ ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունեմ իրացում և´ տեղում, և´ Ռուսաստանում: Խնդրում եմ ասեք` գործունեությունը վերսկսելիս հարկային հաշիվներ դուրս գրելիս ես դրանք ձեռք պիտի բերեմ ՏՀՏ-ից, թե՞ դա ինձ չի վերաբերվում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով

Anna. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր

Լևոն. Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել մեկ հարցի` կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր, որոնք ամբողջությամբ ծախսվել են շենքի կապիտալ նորոգման համար: Արդյո՞ք այդ նյութերի ԱԱՀ-ն հաշվանցվում է, թե՞ ոչ: Շնորհակալություն: