
Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:

Եթե աշխատողը գրում է ազատման դիմում
Ella.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին։
Եթե աշխատողը գրում է ազատման դիմում և հիմումի մեջ նշում է, որ խնդրում է ազատել ամսի 20–ից, նախորդ օրը՝ 19–ը, համարվու՞մ է որպես վերջին աշխատանքային օր այդ աշխատողի համար։

Վերջնահաշվարկի կատարում
Gayane.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. 2009թ-ի նոյեմբերի 25-ից կազմակերպությունը ընդունել է աշխատող, մինչև 2011թ-ի հունվար ամիսը արձակուրդ չի գնացել, հունվարի 10-ից ազատվում է աշխատանքից, ես իրեն ինչպե՞ս եմ վերջնահաշվարկ կատարելու:

Հրամանի ձևեր
Վահե.
Հարգելի գործնկերներ,
խնդրում եմ ուղարկել, եթե հնարավոր է, աշխատանքի ընդունման, ազատման, գործուղման և արձակուրդի հրամանի ձևեր:
Կանխավ շնորհակալ եմ:
vahe_tigranyan շնիկ mail.ru

Վերջնահաշվարկի կատարում
Narine.
Բարև ձեզ,
Իսկ կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 06.12.10 և ազատվում է 30.12.10թ, այս դեպքում կատարվու՞մ է վերջնահաշվարկ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերությունը դադարեցման դիմում է ներկայացրել
Ալլա.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
30.12.10-ին ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ-ին: Սակայն ընկերության 3 աշխատակիցներ չեն ազատվել աշխատանքից, չի կատարվել վերջնահաշվարկ: Ինչպե՞ս վարվեմ, որպեսզի խախտումներ չլինեն: Կարո՞ղ եմ նրանցից համաձայնագրեր վերցնել աշխատավարձ չվճարելու վերաբերյալ, կամ... Ընկերությունը այլ եկամուտներ չունի, որպեսզի գոնե կատարի սոցապ հատկացումները: Կանխավ շնորհակալ եմ բոլորից:

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված
Անի.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, աշխատանքային գրքույկում ազատվելու հիմքը գրու՞մ ենք, թե՞ ոչ:

Արդյոք պե՞տք է կատարել վերջնահաշվարկ
Raya.
Եթե նույն գործատուի մոտ վարձու աշխատողը ազատվում և ընդունվում է աշխատանքի նույն օրը, ապա պե՞տք է կատարել վերջնահաշվարկ:

Հրամանի ձևեր
Նինա.
Խնդրում եմ ուղարկել աշխատանքի ընդունման, ազատման, գործուղման հրամանի ձևեր:
Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Արմինե.
Հարգելի կոլեգաներ, ես աշխատում եմ մարզադպրոց ՊՈԱԿ-ում: Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ աշխատանքի մարզիչին և նոյեմբերի 1-ին ազատել: Խնդրում եմ ասեք, ես վերջնահաշվարկ պե՞տք է տամ, թե չէ: Եթե տամ, ապա ինչպե՞ս հաշվեմ ու ի՞նչ ետպահում պետք է անեմ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Վերջնահաշվարկ
Գետա.
Հարգելի հաշվապահներ ինչպես է հաշվարկվում վերջնահաշվարկը:

Վերջնահաշվարկ կատարելիս
Արթուր.
Ի՞նչ եք կարծում, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և ազատվել ընդամենը 2 ամիս հետո, ապա վերջնահաշվարկ կատարելիս նրան արձակուրդայինի գումար վճարվում է, թե ոչ, չէ որ նրա աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:

Աշխատանքից ազատելու դեպքում
Նատալի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, գոյություն ունի արդյոք աշխատանքից ազատելու ժամանակ լրացվող անհատական հաշվետվության լրացման համար նախատեսված ցուցումներ.... նախապես շնորհակալություն:

Երբ վճարվում է վերջնահաշվարկ
Արտյոմ.
Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:

Աշխատողն հունիս ամսին եղել է հերթական արձակուրդում
Նաիրա Ն.
Հարգելի հաշվապահներ,
Աշխատողն հունիս ամսին եղել է հերթական արձակուրդում, ազատվելու է աշխատանքից նոյեմբերի 30-ին: Վերջնահաշվարկ հաշվելու համար ետ գնալով վերցնեմ մինչև արձակուրդ եղած ամիսներն, թե արձակուրդի ամիսն բաց թողնելով` ձևավորեմ 12 ամիսները:

Աշխատանքից ազատում
Համլետ.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատանքային օրենսգիրքը թու՞յլ տալիս է պահակային ծառայողին ազատել աշխատանքից այն դեպքում, երբ վերացել է տվյալ տարածքում պահակության անհրաժեշտությունը:

Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը
Հասմիկ.
Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը, նրա վերջնահաշվարկը կարելի՞ է անել ամսի 1-ով, այսինքն՝ հատուցումը արձակուրդայինի հաշվարկել ազատման հաջորդ օրը: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ
Նոնա.
Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ.......

Փորձաշրջանի վերաբերյալ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Վերջին մեկնաբանություններ