
Աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, ծառայության մատուցման պայմանագրով աշխատողի համար հայտ եմ ներկայացնում, արդյո՞ք հետո անհրաժեշտ է ներկայացնեմ նաև աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն: Կանխավ շնորհակալություն արձագանքելու համար:

Վերջնահաշվարկի կատարում
Էմմա.
Եթե աշխատողը 15.11.2010թ. ընդունվել է աշխատանքի, արձակուրդ չի գնացել և 04.04.2011թ. ազատվում է աշխատանքից, նոր օրենքով ինչպե՞ս պետք է տալ վերջնահաշվարկ:

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար
Սվետլանա.
Հարգելի հաշվապահներ,
ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի "Հարկ վճարողի սեղանի գիրքը" և էջ 210-ում` "Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում" պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:

Հրամանների համարակալում
ԱՆՆԱ Ա..
Շնորհավորում եմ բոլոր կանանց գալիք տոնը: Հարգելիներս, ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար տարբերակված համարակալումներ դնեմ, օրինակ աշխատանքի ընդունման հրամանների համար` 001-ԱԸ, 002-ԱԸ, իսկ ազատման հրամանների համար` 001-ԱԱ, 002-ԱԱ: Որտե՞ղ կարող եմ գտնել այս հարցի պատասխանը:

Աշխատանքից ազատում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
աշխատողի աշխատանքից ազատվելու դիմումի համաձայն տնօրենը 28.12.2010-ին հրաման է գրել 10.01.2011թ-ին աշխատողին աշխատանքից ազատելու և վերջնահաշվարկ կատարելու մասին: Խնդրում եմ ասեք, 2011թ.-ի այդ 10 օրվա համար աշխատողը վարձատրվելու՞ է, թե՞ ոչ, իսկ աշխատողին վճարվել է միայն 10 չօգտագործված արձակուրդի համար:

Գործունեության դադարեցում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը, որը հունվարին ունեցել է մեկ աշխատող` տնօրեն, դադարեցրել է գործունեությունը, իսկ մարտին նորից վերսկսել: Այս դեպքում տնօրենին պե՞տք էր ազատել աշխատանքից հունվարին և մարտին նորից աշխատանքի ընդունել: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ շտապ պատասխանեք: Իմ աշխատակիցներից մեկը ընդունվել է աշխատանքի 01.06.2005թ, սակայն 2010թ հուլիս ամսին գտնվել է արձակուրդում: Մարտի 15-ին ազատվել է աշխատանքից: Քանի՞ ամսվա վերջնահաշվարկ պետք է հաշվարկեմ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Անահիտ.
6 ամսվա աշխատող եմ և գտնվում եմ հղիության 5-րդ ամսում: Կցանկանայի իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել հղիության ու ծննդաբերության նպաստ ստանալու հետ կապված, և այդ փոփոխություններով արդյո՞ք ինձ տրամադրվելու է օրինական վճարովի արձակուրդ: Եթե այո, ինչպես է հաշվարկվելու: Աշխատավարձս 55000 դրամ է: Եվ եթե պայմանագրիս ժամկետը լրանա ֆիզարձակուդիս ընթացքում, կարո՞ղ են ինձ աշխատանքից հեռացնել, թե՞ ոչ: Պատասխանելիս, եթե կարելի է, նշեք հոդվածները: Շնորհակալություն:

Եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում
Մարինա Ղազարյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում, ո՞ր բաժինն է տալիս այդ հաշվետվությունները, կադրերի՞ բաժինը, թե՞ հաշվապահությունը: Խնդրում եմ հնարավորության դեպքում արագ պատասխանել:
Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկի կատարում
Էլլա.
Բարև ձեզ: Աշխատողը աշխատել է 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն` մեկ ամիս: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50 000 դրամ է: Իմ կարծիքով՝ վերջնահաշվարկ չի կատարվում, որովհետև միջին ամսական աշխատավարձը = 0:

Սոցիալական վճարի հաշվարկ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ 11.02.2011-08.02.2011: Սակայն արձակուրդի ընթացքում աշխատողը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման: Հունվարին հաշվարկել եմ 33333, իսկ փետրվարին 14286: Հաշվարկել եմ 3% - 1000դր հունվարի համար, իսկ փետրվարի - 429 դրամ: Գործատուի սոցը հունվարի համար հաշվարկել եմ 8999, իսկ փետրվարին արդյո՞ք գործատուն սոց. չի վճարում:

Կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում, հիմնադիրը հանդիսանում է նաև տնօրեն: Այդ ընթացքում վճարվել են սոց. ապ. վճարները և ներկայացվել են հաշվետվություններ: Ուզում ենք դիմում գրել հարկային տեսչություն կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Կարող եմ արդյոք հիմնադրին (տնօրենին) ազատել աշխատանքից, որպեսզի ազատվենք անիմաստ պարտականություններից: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքային գրքույկի լրացում
ԱՆՆԱ Ա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն "Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ"-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման և ազատման ժամանակ
Վիկա.
Աշխատանքի ընդունման և ազատման ժամանակ հաշվետվություն ի՞նչ ժամանակահատվածում պետք է հանձնել:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ
Ella.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Այն շատ շտապ է: Կազմակերպությունը աշխատող է ընդունել 01.04.09թ, ազատվել է աշխատանքից 30.12.10թ, արձակուրդ չի գնացել,կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50000 դրամ է:

Վերջնահաշվարկի կատարում
Արմինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Եկամտահարկի հաշվարկ
Ella.
Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:

Աշխատանքից ազատում
Քրիստինե.
Ո՞ր հիմքով կարելի է ազատել աշխատանքից հղի կնոջը:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ի երկու աշխատակցի պետք է ազատեմ աշխատանքից նախորդ տարվա դեկտեմբերի 30-ով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե նրանք աշխատում են 2010թ-ի սեպտեմբերի 2-ից, նշեմ աշխատավարձի չափերը՝ 45000 և 40000 դրամ: Հնարավորության դեպքում կխնդրեի նշել, թե ուրիշ ինչ ունեմ անելու բացի վերջնահաշվարկից: Շատ շնորհակալ կլինեմ բոլոր արձագանքողներից, քանզի խնդրանքս շտապ է:

Աշխատանքից ազատման դեպքում
Մարգարիտա.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողին ազատում ես աշխատանքից, այդ մասին աշխատանքի տեսչություն հաշվետվություն ներկայացնու՞մ ես, թե՞ ոչ, կամ ու՞մ ես այդ մասին հաշվետվություն ներկայացնում: Շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru
Վերջին մեկնաբանություններ