Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի ազատման հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցումը

Լիլիթ. Խնդրում եմ, օգնեք: Աշխատողը մի դեպքում աշխատել է 11.07-ից 08.08-ը (համարյա 1 ամիս), մյուս դեպքում՝ 11.07-ից 31.07-ը: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ հարկավոր չէ հաշվարկել չօգտագործված արձակուրդայինի հատուցումը, սակայն կասկածում եմ և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ «Պարտադիր սոց. ապ. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում նշված է մինչև մեկ ամիս աշխատողների համար միջին օրականի հաշվարկի ձևը: Ակամա հարց է առաջանում` ինչի՞ համար է այն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113

Anahit. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է. Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ: Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Վահե. Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Օֆելյա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե աշխատողը անցել է աշխատանքի 2009թ. նոյեմբեր ամսից, աշխատել է մինչև 2011թ. ապրիլ ամիսը ներառյալ, այդ ընթացքում արձակուրդի ոչ մի անգամ չի գնացել, ապրիլին կենտրոնը փակվել է, և նա դուրս է մնացել, սակայն վերջինիս չեն տեղեկացրել այս ամենի մասին: Հարց` Ազատվելիս վերջնահաշվարկ կատարվու՞մ է, եթե այո, ապա ինչպե՞ս: Եվ եթե աշխատողին ոչինչ չեն ասել վերջնահաշվարկի մասին, ազատվելուց 4 ամիս անց կարո՞ղ է նա պահանջել իր վերջնահաշվարկը: Աշխատավարձը` ամսական 28.000 ՀՀ դրամ, և պարգևավճարներ` 80.000 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ, 230.000 ՀՀ դրամ Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին

վահե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հաշվարկում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին, հոկտեմբեր ամսին առաջին անգամ գնացել է արձակուրդ 20 աշխատանքային օրով, հիմա 31.08.2011-ին ազատվել է աշխատանքից, այս դեպքում չօգտագործված արձակուրդային օրերը կկազմեի՞ն 8.33 օր (այսինքն 01.04.2011-31.08.2011-ի համար), թե՞ 6.66 օր (01.05.2011-31.08.2011-ի համար): Կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Եվ նաև հետևյալ հարցը. միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնել արձակուրդից հետո՞ հաշվարկած աշխատավարձը, թե՞ 01.04.2011-ից, թե՞ 01.05.2011-ից հետո հաշվարկված աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիրը լուծելիս

ՍԵՎԱԿ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ կատարվել է վերջնահաշվարկ (որում ներառված են աշխատավարձի և չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդի գումարները): Այս դեպքում արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում փաստացի աշխատած ժամանակահատվածին ավելացնել չօգտագործած ամենամյա վճարովի արձակուրդի օրերը: s.aghabekyan շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքի լրացման հետ կապված

Վահե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել մի հարցի. աձն վարում է մեկ հրամանների գիրք, որտեղ տալիս է հրաման աշխատանքի ընդունման, ազատման և նաև արձակուրդի հրաման մի հրամանների գրքում, որքանո՞վ է սխալ վարվում, և ինչպե՞ս վարվել: Շարունակե՞լ արձակուրդային, ընդունման և ազատման հրամանները մի գրքում գրել, թե՞ հաջորդ արձակուրդային հրամանը գրել առանձին գրքում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա. Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել "ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված "որոշակի (բայց ոչ անհատական)" արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Anna. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հետ կապված ծախսեր

Ողջույն, Ռուբեն. Ընկերության ֆինանսական վիճակը վատթարացել է, և եթե դրական փոփոխություններ չլինեն, ստիպված կլինի կրճատել անձնակազմի զգալի մասին: Խնդրում եմ հուշել` ինչպիսի ծախսեր կառաջանան արտադրական ծավալների կրճատման հետևանքով աշխատանքից ազատման դեպքում, և արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ կրճատել աշխատանքից ազատման հետ կապված ծախսերը: Հնարավորության դեպքում խնդրում եմ տրամադրել հղումներ համապատասխան նորմատիվ իրավական ակտերին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Anna. Խնդրում եմ պատասախանել հետևյալ հարցիս ֆիզ. արձակուրդի հետ կապված. աշխատողը 2009 թվականին ազատվել է աշխատանքից և 2011 թ. հունվարից նորից ընդունվել է աշխատանքի նույն կազմակերպությունում, այսինքն անաշախատունակության նպաստն առաջանալու պահին աշխատողն ունի աշխատած 4 ամիս: Հարցս հետևյալն է` իրավունք ունե՞մ մնացած 8 ամիսը վերցնեմ նախկին նույն աշխատավայրից, եթե ընդհատում է եղել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գրել է ազատման դիմում

Մարինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Եթե աշխատողի ազատման դիմում գրում է, որպեսզի լուծվի իր պայմանագիրը հաջորդ ամսվա 1-ից, արդյո՞ք այդ օրը համարվում է իրեն համար աշխատանքային: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

Եվա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Մեր ընկերության աշխատակիցը, որն աշխատում էր 2010թ. օգոստոս ամսից և արձակուրդ չի գնացել (վճարովի արձակուրդի մասին է խոսքը), 2011թ. ապրիլ ամսին իր հաշվին արձակուրդ է վերցրել (չվճարվող արձակուրդ) 1 ամիս ժամանակով և ժամկետի ավարտից հետո այլևս աշխատանքի չի ներկայացել: Իմացանք, որ արտերկիր է գնացել: Հիմա պետք է աշխատանքից ազատենք: Ինչպե՞ս վարվել: Ազատման դիմում չկա: Արդյո՞ք չօգտագործած արձակուրդի փոխհատուցում տրվելու է: Ասեմ, որ աշխատած-չվճարված օրական չունի: Եթե հաշվարկեմ, ապա ու՞մ վճարեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննաբերության արձակուրդ

Անի. Հարգելի հաշվապահներ, ես գնացել եմ ֆիզ. արձակուրդի մայիսի 16-ից, պայմանագրիս ժամկետը ավարտվում է հուլիսի 1-ին, ինչպե՞ս պետք է հաշվարկվի հղիության և ծննդաբերության նպաստը, 140 օրվա պե՞տք է վճարեն, թե՞ ոչ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

Սևակ. Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում

MERIKO. Աշխատողի աշխատանքից ազատման դեպքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցվող գումարը հարկվու՞մ է սոց. վճարով, և հաշվարկվու՞մ է արդյոք վերջնահաշվարկում արձակուրդային օրեր, եթե տվյալ կազմակերպությունում աշխատել է երեք ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Susanna. 2010թ. դեկտեմբերի 30-ին 10 աշխատողներ աշխատանքից ազատվեցին պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Մայիսի 1-ից նորից նույն աշխատողներին պետք է ընդունենք աշխատանքի, ասացեք խնդրեմ, նրանց համար ձևաթուղթ պե՞տք է ներկայացվի սոցապ: