Tag: Ա/Ձ

Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:

Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս. Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:

Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Արման. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան. Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը

Araqsya. Ա/Ձ-ն աշխատանքի է ընդունել բանվորների, ովքեր պետք է աշխատեն ընդամենը 7օր։ Աշխատանքային պայմանագրում գրված է, որ վարձատրությունը գործավարձային է՝ 1 օրը 6 000 դրամ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը, և պետք է եկամտային հարկի հաշվետվություն ուղղարկել, թե՞ ոչ։

Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը

Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք, եթե ԱՁ-ն աշխատում է նոր սերնդի ՀԴՄ-ով և համարվում է շրջհարկ վճարող, ապա պարտադի՞ր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը:

Երևանում մթերային խանութ բացելու համար

Վարդգես. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն: Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական: Շնորհակալություն:

Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։ Շնորհակալություն։

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել լորերի բուծմամբ

Hayk. Բարև Ձեզ: Զբաղվում ենք լորերի բուծմամբ։ Ցանկանում ենք բացել ԱՁ ու զբաղվել ձվի ու մսի վաճառքով։ Զբաղվում ենք մեր տանը մեր ընտանիքի անդամներով։ Ինչի՞ց պետք է սկսենք ու ինչքա՞ն հարկ պետք է մուծենք։ Որպես ընտանեկան փոքր բիզնես, ի՞նչ առավելություն ունենք:

ԱՁ ցանկանում է զբաղվել մրգի և բանջարեղենի առևտրով

Զառա․ Բարև Ձեզ։ Եթե բացել ենք ԱՁ և ցանկանում ենք զբաղվել մրգի և բանջարեղենի առևտրով, կասե՞ք՝ մեր հետագա գործողությունները որոնք են, ի՞նչ հարկով ենք հարկվելու, ի՞նչ վճարներ ենք անելու, ու՞ր ենք դիմելու, և այլ մանրամասներ են հետաքրքիր, նշեմ, որ գործունեությունը լինելու է Երևանում։ Կխնդրեմ նշեք նաև, եթե աշխատող չենք գրանցելու, ընտանիքի մանդամներից է լինելու, դա հնարավո՞ր է ինչ որ խնդիր առաջացնի։