Tag: Ա/Ձ

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

Արաքս․ Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։

Ո՞րն է ԱՁ գործունեության տեսակը ըստ տնտեսական գործունեության դասակարգչի

Եվա. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե ԱՁ-ն գործունեություն է ծավալում որպես խանութ և որպես վարսավիրանոց, ի՞նչ դասակարգիչ պետք է լինի:

Ապրանքի փաթեթավորման վրա ԱՁ անունը նշելու վերաբերյալ

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ԱՁ-ն, ինչպես օրինակ ՍՊԸ-ն, կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում, թե՞ ԱՁ-ի դեպքում որպես ձեռնարկատիրություն ընդունվում է միայն ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը: Ես տեղյակ եմ, որ ԱՁ-ի դեպքում կարելի է ունենալ ֆիրմային նշան՝ լոգո, բայց բացի լոգոն կարելի՞ է ապրանքի փաթեթավորման վրա տեղակայել ԱՁ-ի անուն-ազգանունի փոխարեն կազմակերպության ֆիրմային անվանում:

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Հերմինե. Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում այլ հասցեում

Վահե. Եթե ԱՁ-ի գործունեության հասցեն և բնակավայրի հաշվառման հասցեն նույնն են, բայց գործունեությունը այլ տեղում է իրականացվում, դա խնդի՞ր է:

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գագիկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք J62.09՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Հայկ․ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:

Ո՞վ է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար

Վարշամ Ստեփանյան. Բարև ձեզ: Կասե՞ք՝ ով է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար՝ ԱՁ-ի տնօրե՞նը, թե՞ աշխատողը, և չլինելու դեպքում ի՞նչ տուգանքներ է կիրառվում։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ։ Կներեք մի հարց. ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալել, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ուղարկել, ամսական և տարեկան։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ-ն ցանկանում է մարել հին պարտքերը

Տիգրան. Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող: Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։

ԱՁ-ն զբաղվելու է ներմուծմամբ

Վարուժ. Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով

Սյուզաննա. Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:

Կիսաֆաբրիկատների արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ

Սոնա Մանուկյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։ Կանխավ շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

Արամ. Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել: 1. Ինչպե՞ս է ընթացակարգը։ 2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ 3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի. Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:

ԱՁ-ն պատրաստվում է բացօթյա բար-սրճարան բացել

Գայանե Առաքելյան. Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։ Շնորհակալ եմ նախապես։

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։