Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ

Նարինե. Բարև ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ: Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը օծանելիք է արտադրում

Ալինա. Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Պետությունը միանվագ դրամաշնորհ է տրամադրելու ԱՁ-ներին

Սյուզաննա․ Բարև ձեզ։ Լսել եմ, որ ԱՁ-ին պետությունը գումար է տրամադրելու, արդյո՞ք դա ճիշտ է, և ինչպե՞ս է դրա ընթացակարգը։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում

Տիգրան․ Բարև ձեզ։ Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում (ԱՁ) շրջ. հարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը կարող է հաշվետվություն հանձնել իր ԱՁ-ի ՀՎՀՀ-ով

Թեհմինա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

Բենիամին․ Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Սիմոն․ Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․ ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։ Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է կիսաֆաբրիկատներ պատրաստել

Ռուզաննա. Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել եկամտային հարկը

Լուսինե. Բարև ձեզ: ԱՁ-ով ներկայացվող 3 մեքենաներ պայմանագրով սպասարկում են այլ կազմակերպությանը, ինչպե՞ս հաշվարկել վերը նշված ծառայության եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող/հանդիսացող (խնդրում եմ նշել երկու դեպքի համար) ԱՁ-ի կողմից որպես աշխատող գրանցվելու դեպքում արդյո՞ք հնարավոր է օգտվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել

Անահիտ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը

Գոհար. Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն: