
Հագուստի վաճառք
Վարդան.
Բարև Ձեզ, ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Դասընթացներ ԱՁ համար
Արմեն.
Որտե՞ղ կարելի է սովորել Ա/Ձ- բոլոր գործառույթների և հարկերի մասին:

ԱՁ գործունեության դադարեցում
Լուիզա.
Հարգելի կոլեգաներ, եթե ԱՁ գործունեությունը դադարեցում եմ ուզում տալ, պարտադիր ամեն ամիս պե՞տք է սոց. վճարը մուծեմ: Ասացեք խնդրեմ, այս փոփոխությունը վերաբերու՞մ է նախորդ դադարեցումներին: Շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով
Lika.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1. ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու
3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու
4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ
Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում
Խաչատուր.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները:
Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար:

Ե՞րբ է ներկայացվելու եկամտահարկի հաշվետվությունը
Լուսինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2012թ. հուլիսին գրանցել եմ ԱՁ, որը զբաղվում է արտադրությամբ: Աշխատող համարվում է միայն ԱՁ-ն: Վճարում եմ ամեն ամիս սոց. 5000 դր. և եկամտահարկի կանխավճար 2000դր: Հաշվետվություն վիճ. վարչություն պետք է ներկայացնեմ եռամսյակային: Խնդրում եմ ասեք, եկամտահարկի հաշվետվություն ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
Մարինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի:
1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում:
2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:

ԱՁ սոց. վճարների հետ կապված
Զարուհի.
Ես մեկ հարց ունեմ` կապված ԱՁ-ի սոց. վճարումների հետ: Ինձ սոցապի աշխատակիցը ասել էր, որ տվյալ ամսվա սոց. վճարումը, այսինքն 5000 դրամը, ես կարող եմ կատարել մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք նա ճիշտ տեղեկություն է տվել ինձ:

Անաշխատունակության թերթիկի՝ ՀՏ ներկայացման վերաբերյալ
Մերի.
Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար
Մարինե.
Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:

ԱՁ սոց. վճարների վերաբերյալ
լիլիթ սեդրակյան.
Գրանցված եմ որպես ԱՁ, գործունեություն չեմ ծավալում, գործունեությունը դադարեցված է: Արդյո՞ք դուրս է եկել նոր օրենք, ըստ որի ԱՁ չփակելու դեպքում ամսական սոց. վճարները պետք է վճարվեն:
lilit_sedrakyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Խաղատների գործունեության հարկումը
Lus.
Հարգելի հաշվապահներ, Ա\Ձ -ն ցանկանում է բացել խաղատուն (պոկեր), կասե՞ք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու և լիցենզիան ինչ կարգով է կամ պարտադի՞ր է արդյոք:

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված
Արտակ.
Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ
Khatchatur Melqonyan.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:

Որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար
Ալլա.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` անհատ ձեռներեց գրանցվելու համար ո՞ր պետ. ռեգիստորին պետք է դիմենք: Այսինքն այն տարածաշրջանի պետ. ռեգիստորին, որտեղ որ գրանցված ենք, թե՞ գործունեությունն իրականացվող տարածաշրջանի պետ. ռեգիստորին: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով
Արտաշես.
Բարև ձեզ: Ես աձ եմ և զբաղվում եմ մարածախ առևտրով: Աշխատող չունեմ: Կարո՞ղ է արդյոք ընտանիքիս անդամը փոխարինել ինձ` խանութում ապրանք վաճառել, եթե ես տեղում չեմ:

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ գործունեությունը
Միքայել.
Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն:

ԱՁ և ՍՊԸ տարբերություններ
Ռազ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:

Նոր գրանցված ԱՁ
Արման.
Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը
Արման.
Ա/Ձ-ն հաշվետու տարում ունեցել է հետևյալ արդյունքը՝ ձեռք է բերել 20 մլն դրամի ապրանք, որից 3 մլն դրամը փաստաթղթավորված չէ, վաճառվել է 15 մլն դրամի, որից ստացված համախառն եկամուտը կազմել է 30 մլն դրամ: Կատարվել է հետևյալ ծախսը` վարձավճար՝ 2.5 մլն դրամ, կոմունալ՝ 800 հազար դրամ, աշխատողի և գործատուի սոց. վճար` 500 հազար դրամ: Որոշել Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը:
Վերջին մեկնաբանություններ