Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիետա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես ուզում եմ հարսանյաց զգեստների սրահ բացել: Ինքս հանդիսանալով անհատ ձեռներեց` կարո՞ղ եմ արդյոք ինքս աշխատել իմ խանութում, եթե դժվար չէ` ասեք իմ քայլերը, ի՞նչ պետք է անեմ ես ԱՁ բացելու և օրինական աշխատելու համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Գումարի ելքագրման վերաբերյալ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում, այս դեպքում աշխատավարձի վճարումը կամ այլ ելքերը ի՞նչ փաստաթղթով կարող է կատարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen. Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի աշխատանքը կարո՞ղ է կատարել աշխատողներից մեկը

Արմեն. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. անհատ ձեռներեց եմ, ունեմ 3 աշխատող, հաշվապահի աշխատանքը կարո՞ղ է կատարել աշխատողներից մեկը, եթե ունի աշխատանքային փորձ (ոչ կրթություն):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարել հաշվապահական հաշվառումը

Ժաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցում: ԱՁ-ն ինչպիսի՞ հաշվապահություն է վարում: Ի՞նչն է պարտադիր, ինչը` ոչ (ի՞նչ տեսակի հաշվետվություններ, գրքեր...): Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Շինանյութի վաճառք իրականացնելու համար

Դավիթ. Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում ԱՁ կողմից

Արմինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցս հետեվյալում է կայանում: Ա/Ձ -ն աշխատելու ժամանակաընթացքում է գրանցվել որպես Ա/Ձ: Նա իր գրքույկում պետք է ինքնուրու՞յն լրացնի, որ աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ օգնեք:
.ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահագն. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի, եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում և ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որտեղ բնակության վայրի հասցեն գրված է ԱՁ-ի բնակության վայրը, իսկ առաքման վայրը նույնպես գրված է բնակության հասցեն, և ոչ թե այն խանութի հասցեն, որտեղից ԱՁ-ն պետք է վաճառի ձեռք բերված ապրանքը: Դա արդյո՞ք սխալ է, թե՞ ԱՁ-ն կարող է իր ձեռք բերված ապրանքը վաճառել տարբեր հասցեներում գտնվող խանութներից անկախ նրանից` հաշիվ ապրանքագրում ինչ հասցե է գրված, մանավանդ, որ ԱՁ-ն հասույթի գիրք չի վարում, քանի որ չի հարկվում ԱԱՀ-ով:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot. Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն: 2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում

Վարդան. Խնդրում եմ պարզաբանել, եթե ես որպես անհատ ձեռներեց ուզում եմ զբաղվել պատվերով ապրանքների առաքման ծառայությամբ և միաժամանակ ապրանքների վաճառքով, ապա ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Նունե. Խնդրում եմ պատասխանել, թե երբ է առաջին հաշվետվություն ներկայացնում ԱՁ-ն, ինչ հաճախականությամբ, ինչ հաշվետվություններ և ինչ կառույցների: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը

Աշխեն. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը: Այս դեպքում անհրաժե՞շտ է արդյոք հարկային տեսչությունում տեղյակ պահել այդ մասին, և արդյո՞ք ժամկետ կա սահմանված տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ 2 ամիս է, ինչ փոխել է անձնագիրը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենի պայմանագրի ձև

Սրբուհի. Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք` ԱՁ տնօրենի համար սոցապ հայտ տանելու համար պայմանագիր և հրաման պե՞տք է կազմեմ: Եթե այո, ինձ ԱՁ տնօրենի պայմանագրի ձև կուղարկեք Srbuhy շնիկ mail.ru
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ

Սրբուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ, այնտեղ պարզվել է, որ ԱՁ իր համար հայտ չի ներկայացրել: Ասացին, որ ԱՁ-ի հայտը տուգանքով ներկայացնենք, բայց ԱՁ-ն բոլոր իր վճարումները կատարել է, խոսքը ԱՁ ամսական 5000 դրամ սոց.վճարների մասին է: Ինչքա՞ն տուգանք է հասնում ԱՁ-ին հայտը չներկայացնելու համար: ԱՁ-ն գործում է 1 տարի 4 ամիս և կարո՞ղ է որևէ կերպ խուսափել այդ տուգանքից: Ես լսել եմ, որ հիմա հայտի համար տուգանք չի հասնում, խնդրում եմ գրեք օրենքը, որտեղ կարող եմ կարդալ այս մասին, շատ շնոորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ավտոտեխսպասարկման կետի հաշվապահական հաշվառում

Ժաննա Գ.. Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք: Ես վարում եմ 2 Ա/Ձ հաշվապահություն, բայց հիմա առաջարկում են ավտոլվացման կետի հաշվապահություն վարեմ, որին կից կա նաև բոքս: Եթե խնդրեմ` կասե՞ք, թե ինչ հաշվետվություններ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Վահե. Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար: