Tag: Ա/Ձ

Նոր գրանցված անհատ ձեռնարկատեր

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. 01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ կհամարվի ԱԱՀ վճարող

Ստելլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով

Վահագ. Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով: Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:

Սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Գարիկ. Բարև Ձեզ: Համաձայն սոց. վճարների մասին նոր օրենքի նշված է, որ սոց վճարների հայտարագիրը պետք է ներկայացվի մինչև ապրիլի 15-ը: Արդյո՞ք դա տարածվում է 2011թ-ի համար:

Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագիր

lusine. Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագրի 22 տողում ո՞րն է հարկային վնասը համարվում: Խնդրում եմ պարզաբանել մանրամասնությամբ, թեկուզև օրինակով:

Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ

Անի. Խնդրում եմ պարզաբանեք, թե ԱՁ-ի եռամսյակային հաշվետվություններում (22) տողում նշված գումարները (առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում) ինչպես են երևալու տարեկան եկամուտների մասին հաշվարկի մեջ:

Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Մարո. Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

ԱՁ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ

Ռիփ. Հարգելի հաշվապահներ, օրենսդրական փոփոխություններից հետո "Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով փոխվել են հաշվետվության ներկայացման և սոց. վճարների վճարման ժամկետները: 3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ: Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր: Հարցս հետևյալն է` 2011թ.-ի համար ԱՁ-ն տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ե՞րբ պետք է ներկայացնի, և վճարման վերջնաժամկետը ո՞րն է:

Արդյո՞ք պետք է ունենալ առաքման գիրք

Armen. ԱՁ զբաղվում է հացի արտադրությամբ, ստացել է նոր առաքման գիրք, հաշվառման հասցեն` մեքենան: Արդյո՞ք պետք է պահել առաքման գիրք փուռում: Ինչպե՞ս լրացնել: Կարո՞ղ ենք առաքման գիրք չպահել: