Tag: Ա/Ձ

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոլվացման կետ

Գերաս. Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կիսաֆաբրիկատների արտադրություն

Թերեզա. Բարև բոլորին: Ես ունեմ կոտլետ արտադրող Ա/Ձ, որը իր կոտլետները վաճառում է խանութներին հաշիվ ապրանքագրերով: Ուզում եմ իմանալ` խանութներից հետ բերած կոտլետները, որոնք անպիտան են, ինչպե՞ս կարելի է ծախս ցույց տալ: Կանխավ շնորհակալություն: Եթե հնարավոր է` հարցիս արագ պատասխանեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 37-րդ տող

Դավիթ Ասատրյան. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ ամեն ամիս վճարել է 5000 դրամ եկամտահարկ (անունը դնենք կանխավճարներ, թե նվազագույն եկամտահարկ, միևնույն է), ապա ինչու՞ չպիտի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկում այն չերևա 60000 դրամ, ինչպես պնդում է հարկային տեսչությունը, չէ՞ որ այդ 37-րդ տողը կոչվում է "Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը", ցուցումներում էլ ասվում է •[37] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): Հարկայինը պնդում է, որ դա ուրիշ բանի մասին է: Ո՞վ է հանձնել այդ հաշվետվությունը, ինչպե՞ս է հանձնել... Կա՞ նախադեպ, որ ինչ-որ մի հարկային տեսչությունը ընդունել է այդ տողում գրվածը...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ավտոլվացման կետի վերաբերյալ

Գերաս. Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի

mariam. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` ԱՁ-ն մինչև մարտի 5 ինչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սահմանային չափը գերազանցելու դեպքում

Մարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ աշխատում է հաստատագրված հարկով հանրային սննդի սպասարկման ոլորտում (ակումբ): Խնդրում եմ ասեք` եթե սահմանային չափը գերազանցում ենք, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Մարիշ. Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետեվյալն է` խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք: Ես իմացել եմ, որ եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու, ապա նրա կենսաթոշակը նաև կարելի է ներառել ծախսի մեջ: Խնդրում եմ ինձ ասեք` որտեղ կարող եմ կարդալ նման օրենք:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ լուծարում

Միհրան. Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ - ին: Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեսակարար կշռի հաշվարկ

Արսեն. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես հաշվենք տեսակարար կշիռը անհատ ձեռներեցների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում

Aneta. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկ

Էդվարդ. Հարգելի հաշվապաներ, բացել եմ Ա/Ձ-ն 2011թ.-ի փետրվար ամսին: ԱԱՀ-ով չեմ հարկվում: Ունեցել եմ 2.301.880 դրամ շրջանառություն: Փաստաթղթավորված ծախսերս 681.349 դրամ է: Քանի որ տվյալ տարվա համար ըստ օրենքի եկամտահարկի կանխավճարներ չպետք է կատարեի, միայն չփաստաթղթավորված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս վճարել եմ 11%` ընդամենը 178.259 դրամ եկամտահարկ: ՀԴՄ չունեմ: Խնդրում եմ բացատրել` արդյոք պետք է վճարեմ այլ գումար եկամտահարկի համար, եթե այո, ապա ինչքա՞ն, կամ ինչպե՞ս հաշվարկեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հողի հարկի հաշվարկ
  • Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ովքե՞ր են համարվում ՀՀ ռեզիդենտ

Վահագն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ մի հարց: Եթե օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր և ՀՀ-ում զբաղվում է մանրածախ առևտրով, այդ դեպքում նա ՀՀ-ում համարվում է ռեզիդե՞նտ, թե՞ ոչ ռեզիդենտ: Իմ կարծիքով նա կհամարվի ռեզիդենտ ՀՀ-ում գրանցման պահից սկսած: Չգիտեմ` ճիշտ եմ արդյոք, թե ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ լուծարում

Մարինե. Հարգելի հաշվապահներ, իմ անունով բացվել է ԱՁ 2011թ փետրվար ամսին: Աշխատել է 2 ամիս և այլևս չի աշխատել: Աշխատացնող անձը քաղաքից բացակայում է և հրաժարվում է օգնելուց: Եվ քանի որ ԱՁ-ն իմ անունով է, ցանկանում եմ լուծարել և ազատվել ցանկացած հետագա պրոբլեմներից: ՀՏ-ում ասեցին, որ սոցապ պարտք կա կուտակված, և նաև գրանցված են 2 ամսվա ՀԴՄ-ի թվերը: Պետ. ռեգիստրում արդեն դադարեցրել եմ գործունեությունը: Սոցապ գումարը կփոխանցեմ հաշվեհամարին: Հաշվետվությունների հարցում եմ դժվարանում, ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ, և արդյո՞ք բավական է ՀԴՄ-ի տվյալները ունենալը: Նաև վարձակալման վճարը գիտեմ: