
Կարո՞ղ է արդյոք գործատուն պարգևավճար տալ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին
Լիա.
Բարև ձեզ։
Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզ․ արձակուրդի մեջ, գործատուն իրավունք ունի՞ նրան այդ ընթացքում պարգևավճար կամ հավելավճար վճարել։ Վտանգ կա՞, որ աշխատակիցը այդ չափով կկորցնի մայրության նպաստը։ Ո՞ր օրենքով է սահմանվում։

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ
Վալյա.
Բարև ձեզ: Աշխատողներիցս մեկը նոր աշխատող է, աշխատել է 10 օր, որից հետո հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ մարտի 16-ից մինչև 23-ը ներառյալ: Բյուլետենի հաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ՝ նրա հաստիքը (ներառյալ հարկերը) կազմում է 94 805 դրամ, 94805:12*80%=6320 դրամ, քանի որ 6 օր ենք աշխատել՝ 6320:25*6օր՝ բյուլետենի օրերի քանակով, որը կազմել է 1 517 դրամ, որից՝ 1 264 դրամը գործատուի հաշվին, իսկ 253 դրամը բյուջեի միջոցների հաշվին, ճի՞շտ եմ արել: Եվ խնդրում եմ մի հարց. բյուլետենը ե՞րբ պետք է վճարվի, աշխատավարձի՞ հետ, թե՞ բյուլետենի ներկայացման հաջորդ օրը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ
Անի.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:

Մայրության նպաստի վճարման ժամկետները
Էդգար․
Բարև ձեզ։ Խնդրում եմ հղում տալ օրենքի այն կետին, որտեղ նշված է, թե գործատուն մաքսիմում ի՞նչ ժամկետում է պարտավոր վճարել կնոջ ֆիզարձակուրդը։ Քանի որ աշխատավայրից ասել են, որ կարող են վճարել անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել վերահաշվարկ
Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ամենամյա արձակուրդը տեղափոխվում է մի քանի ամսով ժամանակավոր անաշխատունակության պատճառով, բայց արձակուրդային վճարն արդեն արվել է, ինչպես նաև գործատուն վճարել է հավելավճար աշխատավարձից կախված, ապա այդ ամիսների ընթացքում աշխատավարձի փոփոխության դեպքում արդյո՞ք կատարվում է վերահաշվարկ։ Շնորհակալություն:

Մայրության նպաստ ստանալու համար
Անուշ.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։

Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում
Աստղիկ.
Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ի՞նչ արտոնություններ է ունենում:

Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ
Մարուսյա.
Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։

Մայրության նպաստի հաշվարկ
Լիլյա.
Բարև ձեզ։ Ունեմ աշխատող, ով ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Հաշվարկել եմ միջին աշխատավարձ, կազմել է 80 022 ՀՀ դրամ։ Թերթիկը ներկայացվել է 20.02.2020թ.-08.07.2020թ. ժամանակահատվածի համար։ Աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով։ Առաջին անգամ պետք է հաշվեմ։ Նաև խնդրում եմ մանրամասնել պահումների մասով։
Նախապես շնորհակալություն։

Կարո՞ղ է անձը աշխատել հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում
Լիլիթ.
Բարև ձեզ։
Ուզում եմ իմանալ կա՞ արդյոք որևէ եղանակ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում որոշ ժամանակով աշխատելու միևնույն գործատուի մոտ, թեկուզ որևէ այլ պայմանագրի հիման վրա, թե՞ արձակուրդ և աշխատանք միաժամանակ չեն կարող լինել։ Մյուս կողմից, կա՞ տարբերակ հղիության արձակուրդը գոնե մինչև ծննդաբերություն հետաձգելու։

Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո
Աստղիկ․
Բարև ձեզ: Ես 6 ամիս է ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և աշխատել եմ համատեղությամբ: Այժմ ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց միայն մեկ գործատուի մոտ: Դա հնարավո՞ր է, թե՞ պարտադիր երկու գործատուների մոտ եմ վերադառնալու աշխատանքի:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:

Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ
Թամարա Հովհաննիսյան.
Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:

Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում
Գուրգեն․
Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Արուս.
Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

Աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Ռուզաննա Խանզադյան.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է մի հարց, խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը վթարի է ենթարկվել, արդեն մեկ ամիս է հիվանդանոցում է, եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու:

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Ձեր տոները շնորհավոր!!!
Մի էսպիսի հարց ունեմ.
Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, որը ձևակերպել եմ ֆիզ. արձակուրդից հետո: Կարո՞ղ եմ այս դեպքում առանց աշխատանքի վերադառնալու նորից ֆիզ. արձակուրդ գնալ: Եթե այո, ապա արդյո՞ք մայրության նպաստ կստանամ նորից: Որովհետև մայրության նպաստը հաշվարկվում էր ֆիզ. գնալու օրվան նախորդող մեկ տարվա միջին աշխատավարձով, իսկ նկարագրածս պարագայում մայրը փաստորեն աշխատավարձ չի ստացել խնամքի արձակուրդում լինելու պատճառով:
Երկար ստացվեց, բայց շատ շնորհակալ կլինեմ պատասխանելու համար:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Մուշեղ.
Բարև ձեզ: Աշխատավարձս առանց հարկման կազմում է 195 000 դրամ + 45 % հավելավճար, ամսվա ընթացքում հինգ օր եղել եմ վատառողջ և ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, որքա՞ն պետք է լինեն պահումները, և որքա՞ն աշխատավարձ պետք է ստանամ:

Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում
Կարեն.
Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:
Վերջին մեկնաբանություններ