Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Սուսաննա. Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հերմինե Խաչատրյան. Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկի վերաբերյալ

Հասմիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ամենամյա վճարովի արձակուրդի գումարը հաշվարկի մեջ ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ աշխատում եմ բանկում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ երրորդ անգամ

Լուսինե. Բարև ձեզ: Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ազատման վերաբերյալ

Ջորջ. Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։ Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։ Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Սոնա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է: Պայմանագրով աշխատանքի եմ ընդունվել որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Ներկայումս ես ինքս գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Հնարավո՞ր է աշխատանքից դուրս մնամ, եթե իմ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակ վերադառնա աշխատանքի նա, ում փոխարինում եմ ես։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե. Հարգելի հաշվապահներ, Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման. Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է: Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։