Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկման ժամանակ

Նատալի. Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նատալի. Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն, Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Նարինե. Բարև Ձեզ, Խնդրում եմ հաշվապահներին օգնել, թե ինչպես է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը, եթե հնարավոր է մանրամասնորեն: Կանխավ շնորակալեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ վերցնելու համար

Գարիկ. Ի՞նչ փաստաթղթեր են պարտադիր անաշխատունակության թերթիկ վերցնելու համար պոլիկլինիկայից, բացի անձնագրից և սոց քարտից, եթե գրանցված ես մարզում, սակայն Երևանում ես ապրում: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Իրինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. աշխատում եմ կազմակերպությունում 01.04.2010-ից եվ գնալու եմ ֆիզ արձակուրդ 02.09.2010-ից: Աշխատավարձս 80000 դրամ է, ինչպե՞ս պետք է հաշվարկեն իմ ֆիզ արձակուրդային գումարը` կապված վերջին ԱՕ փոփոխությունների հետ: Ավելացնեմ, որ ծննդաբերությունս լինելու է վիրահատական միջամտությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման ժամանակահատված

Կարինե. Բարև Ձեզ,ես աշխատող մայր եմ և ֆիզիոլոգիական արձակուրդից նոր եմ վերադարձել, երեխաս երկու տարեկան է: ՈՒզում եմ իմանալ` իրավունք ունեմ ընդմիջման ժամանակահատվածը երկարացնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Աննա. Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Միլենա. Բարև բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, հղիին 140 օրերի համար նպաստի գումարը, երբ է կոնկրետ տրամադրվում: Նրան անաշխատունակության թերթիկը տրվել է հուլիսի 8-ին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պաշտոնի փոփոխություն

Գայանե. Բարի օր բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, կարելի է արդյոք արձակուրդի (հերթական, անաշխատունակության, ֆիզ.արձակուրդ) մեջ գտնվող աշխատողին մի պաշտոնից տեղափոխել մյուսին: Կանխավ շնորհակալ եմ.
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետային արձակուրդ

Ելենա. Հարգելի հաշվապահներ, շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի:Աշխատել եմ ավելի քան մի տարի: Հուլիսի 20-ին կստանամ անաշխատունակության թերթիկ: Վերջին 3 ամիսներից 1-ին եղել եմ արձակուրդում: Ինչպե՞ս հաշվարկեմ ինձ հասանելի նպաստը եթե՝ Մարտ – 35000 աշխատավարձ; Ապրիլ – 35000դր աշխատավարձ; Մայիս – ամբողջ ամիսը գտնվել եմ արձակուրդում եւ հաշվարկվել է 32237դր արձակուրդային; Հունիս – 35000 աշխատավարձ: Որ ամիսներն են մասնակցում հաշվարկին? Եթե կարելի է մանրամասն գրեք հաշվարկի ձեւը: Կանխավ շնորակալությամբ Ելենա:)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Լիլիթ. Հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել, թե հղի աշխատողը առնվազն ինչքան ժամանակ պետք է աշխատի, որպեսզի ստանա ամբողջ դեկրետայինը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. հատկացում գործատուի կողմից

Hayk. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` մեր աշխատակիցը 28 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, մնացած 2 օրվա աշխատավարձը կազմում է 18 հազ. դրամ, այդ 18 հազ-ի համար պետք է հաշվարկվի 7000 դր. գործատուի սոց, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բյուլետենի պատճե

Anush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ում 5 աշխատող է

Նառա. Եթե մեր ՍՊԸ-ում 5 աշխատող է, այսինքն ես հանձնում եմ 3 ամիսը մեկ սոց-հաշվետվությունը, իսկ աշխատողս օգոստոսին է գնալու դեկրետ, ես պե՞տք է միայն հոկտեմբերին -եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս նշեմ նպաստի չափը և տեղեկանք վերցնեմ հարկայինից: Կարո՞ղ է հետագայում ասեն, որ ժամկետը անցել է: Եվ մի հատ էլ հարցˋ ես օգոստոսի սոց-ը պետք է չփոխանցե՞մ, այլ տամ աշխատողիսˋ նպաստի մի մասը փակելու համար: Իսկ 3% փոխանցու՞մ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Միլենա. Կարող եք պատասխանել, խնդրում եմ, հղիին 140 օրվա համար տրամադրվող գումարը հաշվարկելիս, հաշվի է առնվում նրա զուտ աշխատավարձը` սոց. վճարումները արված, թե հակառակը: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Manush. Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Ռուզաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. Ես հղի եմ և հունիսի 2-ից ես հիվանդանոցից վերցրել եմ անաշխատունակության թերթիկը /բուլետին/: Խնդրում եմ ասացեք, ինչպես են հաշվարկում 140 օրվա համար տրամադրվող գումարը և որքան դա կկազմի: Աշխատավարձս կազմում է 70.000 դրամ: Նախապես շնորհակալ եմ: