Tag: աշխատավարձ

Միջին աշխատավարձի հաշվարկ վերջնահաշվարկի համար

Քրիստինե․

Բարև բոլորին։ Աշխատողին վերջնահաշվարկ վճարելու համար կատարել ենք հաշվարկ, որտեղ միջին ամսականը կազմել է 53 000 դրամ։ Հաշվարկը կատարելու ենք ա՞յս թվով, թե՞ նվազագույն աշխատավարձի չափով՝ 104 000 դրամով։ Եվ ո՞ր օրենքի ո՞ր կետում է դա նշված, եթե միջին ամսականը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա հաշվել նվազագույն աշխատավարձի չափով։ Շնորհակալ եմ։

Աշխատավարձը սխալ է վճարվել

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։

Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ

Արմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով.

Աշխատակիցը, որը գտնվում էր մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արձակուրդը լրանալուց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ, ո՞ր աշխատավարձը վերցնել մինջին աշխավարձը հաշվելիս։

Վարսավիրական գործունեություն

Հերմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե վարսավիրանոցում աշխատում են նաև տարբեր ոլորտի աշխատողներ, նրանց դեպքում ի՞նչ աշխատավարձ պետք է սահմանվի, և ի՞նչ հարկեր պետք է պահվեն, և պետք է վճարումը կանխիկ կարո՞ղ է կատարվել։ Վարսավիրանոցը գործում է մարզում։

Շնորհակալություն։

Ընկերությունը ունի իրանցի աշխատակից

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։

Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր

Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։

Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։

Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։

Արդյո՞ք հավելավճարը պարտադիր է

Եվա․

Եթե կազմակերպությունում աշխատողների թիվը չի գերազանցում 3-ը, բայց ունի գրանցված գանձապահ-վաճառողուհի պաշտոնով աշխատակից, այս դեպքում պարտադի՞ր է 30% հավելում տալ աշխատողին։

Կանխիկի սահմանափակումների հետ կապված

Անի․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված 20 000 դրամ ծառայության վճարը վճարել կանխիկ եղանակով:

Աշխատաժամանակի փոփոխություն

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հնարավո՞ր է աշխատակցի աշխատաժամանակը փոխել, օրինակ շաբաթական 10 ժամից դարձնել 40 ժամ, օրական 8 ժամ գրաֆիկով, սակայն աշխատավարձային փոփոխություն չկատարել։ Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարը վճարում է գործատուն

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողների աշխատավարձից չի կատարվում դրոշմանիշային վճարի պահում, այլ գործատուն դրոշմանիշային վճարը համապատասխանաբար հաշվարկում և վճարում է իր միջոցների հաշվին` կամովի, արդյո՞ք դա օրենքի խախտում է։

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքային վարկի դեպքում

Հովիկ․

Բարև Ձեզ: Ինձ ասեք խնդրում եմ՝ եթե ես կազմակերպությունում աշխատում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով, իմ ստացած աշխատավարձից եկամտային հարկ առաջանու՞մ է արդյոք, որը կկարողանամ օգտագործել հիփոթեքային վարկ վերցնելիս, եթե այո, ապա քանի՞ տոկոսն է կազմում աշխատավարձի։ Շնորհակալություն։

Նորմալ աշխատաժամանակ

Անդրանիկ.

Հուլիս ամիսը պետք է աշխատեմ 240 ժամ, որքա՞ն է կազմում նորմալ աշխատաժամանակը և որքա՞ն է արտաժամյան։ Աշխատում եմ 10 հերթափոխ, 24 ժամյա գրաֆիկով։ Խնդրում եմ օգնել մեզ ստանալ օրենքով հասանելի աշխատավարձ։ Կոնկրետ այս ամիս մինչև 213 ժամ միայն դրույքաչափ 27-ի համար արտաժամյա։

Մթերային խանութն աշխատում է շրջհարկով

Աննա.

Բարև Ձեզ: Մթերային խանութն աշխատում է շրջհարկով։

  1. ձև 232 հաշվետվության մեջ պետք է լրացնի 5.1 (առք ու վաճառք)-ի տողը, թե՞ 6.1 ( Հանրային սննդի ոլորտ)-ը :
  2. Կազմակերպությունում գրանցված աշխատակցի աշխատավարձը կարող ենք ծախսերի մեջ ներառել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ

Նվազագույն աշխատավարձ

Լուսինե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատել է որպես միկրոձեռնարկատիրություն, հունիսի 1 ից անցել Է շրջհարկի, գրանցված աշխատակցի աշխատավարձը էղել է 90 000 դրամ ներառյալ հարկերը, կասե՞ք խնդրում եմ՝ հունիս ամսվա աշխատավարձը արդեն հաշվենք մինիմալ 104 000 -ո՞վ։