
Վերջնահաշվարկ
Դավիթ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Աշխատում եմ 7 տարի, ունեմ 38 օր չօգտագործված արձակուրդ, կեղտոտ աշխատավարձս 5 տարի եղել է 128,000 դրամ, 2021թ․-ի սեպտեմբերից 192,000։ Մաքուր աշխատավարձս արդեն 2 տարի 141,000 դրամ է, դեկտեմբեր ամսին ստացել եմ նաև 13-րդ աշխատավարձ 141,000 դրամ։ Գործատուն հաստիքի կրճատման հետևանքով է ազատում աշխատանքից և ինձ այդ մասին չի ծանուցել։ Այս դեպքում հասնում է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն և ճի՞շտ եմ հասկանում որ նաև ինձ վճարելու է տուժանք չծանուցած օրերի համար որը 57 օր է կազմում։ Խնդրում եմ հարցը շատ շտապ է եթե հնարավոր է կասե՞ք ինչքան գումար եմ ստանալու։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը, նպաստը և տուժանքը, և արդյո՞ք սա ամբողջ գումարն է որը նա վճարելու է քանի որ կադրերի բաժնի պետը ինձ համոզում էր սեփական դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից՝ ինձ եռապատիկ աշխատավարձ տալու պայմանով։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Դավիթ․
Բարև Ձեզ։ Այսօր՝ հունիսի 13-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով հունիսի 22-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով (2 ամիս առաջ պետք է ծանուցեին)։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 192 000 դրամ էր, մաքուր՝ 140 800, (միջին օրական աշխատավարձի հաշվարկման ձևը չգիտեմ մաքուր աշխատավարձով են հաշվում թե կողտոտ, եթե մաքուր ապա 7 400 դրամ, եթե կողտոտ ապա 10 900 դրամ), ունեմ նաև 38 չօգտագործված արձակուրդային օր։ Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:

Աշխատանքից ազատվելու առաջարկություն
Դավիթ․
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված 2-ին կետի գործատուն ցանկանում է լուծել ինձ հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը։ Սակայն այդ մասին նախապես չի ծանուցել։ Զանգահարելով ինձ կադրերի բաժնից՝ առաջարկում են դիմումիս համաձայն դուրս գամ աշխատանքից 3 ամիս աշխատավարձ վճարելու պայմանով, հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Խնդրում եմ օգնեք՝ կարո՞ղ եմ հրաժարվել այդ առաջարկից, և եթե հրաժարվեմ՝ ինչի՞ կարելի է սպասել։ Ասեմ նա,և որ ինձ առաջակում է աշխատանք իմ բնակության վայրից 150 կիլոմետր հեռավորության վրա այլ մասնաճյուղում։ Արդյո՞ք ունեն դրա իրավունքը։

Աշխատավարձի փոխանցում քարտին
Վահագն․
Ամսական աշխատավարձի անկանխիկ վճարման համար, աշխատողը պե՞տք է պարտադիր ունենա բանկի կողմից տրամադրված աշխատավարձի քարտ, թե՞ կարող եմ աշխատավարձը փոխանցել նրան պատկանող ցանկացած բանկային քարտի։

Մայրության նպաստի հաշվարկ
Աշոտ․
Բարև Ձեզ, մայրության նպաստի հաշվարկում քաղիրավականով ստացված աշխատավարձը նույնպե՞ս պետք է ներառել, շնորհակալություն։

Վճարում հավելյալ աշխատանքի համար
Արմեն․
Բարև Ձեզ։ Հերթափոխով աշխատանքի դեպքում, եթե աշխատակացիներից մեկը արձակուրդի մեջ է, մյուս աշխատակիցները ավելի խիտ գրաֆիկով են աշխատում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի հավելյալ աշխատանքի համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել։

Աշխատավարձի կանխիկ վճարում
Քրիստինե․
Եթե աշխատավարձը չվճարվի անկանխիկ, ի՞նչ տուգանք է նախատեսված։

Պայմանագիր բանվորի հետ
Ջուլիա․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է․ արդյո՞ք կարող եմ բանվորի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատավարձը նշել գործավարձային, բայց քանի որ շինարարության ոլորտ է, ամեն ամիս աշխատավարձ չտալ։

Ֆրիլանս աշխատանքի հարկեր
Լիանա.
Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․
Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։
Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։
Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Զորավարժություններին մասնակցողների վարձատրություն
Սյուզի․
Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը: Ինչպե՞ս պետք է վարձատրվեն 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող աշխատակիցները: Եթե կա Կառավարության համապատասխան որոշում, խնդրում եմ հղում կատարեք: Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստի հաշվարկ
Գրիգոր․
Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ է գնացել 2023թ․ ապրիլի 01 -ից, սակայն պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով՝ մինչև 2023թ․ հուլիսի 31-ը ներառյալ: Հարց՝ քանի՞ օր ենք հաշվարկում մայրության նպաստը՝ 122 օր, այսինքն մինչև հուլիսի 31-ը (պայմանագրի ավարտը), թե՞ 140 օր: Եթե 140 օր, ապա հաշվարկը ինչպե՞ս ենք կատարում, նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով՝ 140 օրվա համար, թե 122 օրվա համար՝ նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով, իսկ մնացած 18 օրվա համար՝ մինիմումի կեսով:
1024-Ն որոշումը հստակ չի սահմանում: Նախկինում տալիս էինք մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած օրերը մինիմում աշխատավարձի կեսով հաշվարկում էր սոցիալական ծառայությունը, հիմա կարծես թե փոխվել է, սակայն որևէ կետ չեմ գտնում, եթե նման փորձ ունեցել եք, խնդրում եմ կիսվեք:
Շնորհակալություն:

Հաշվապահական խնդիր
Կարինա․
Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որն այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Սկզ․ արժեքը 5 800 000 դրամ է, օգտակար ծառայութունը սահմանել է 10 տարի, մնց․ արժեքը 300 000 դրամ, մաշվածության համար կիրառվում է գծային եղանակը։ Հոսքային գիծը լուծարվել է 8 տարի շահագործելուց հետո, հոսք գծի ապատեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներներին՝ 52 000, լուծարքից ստացվել են պահեստամասեր 50 000 դրամ արժեքով։
1) դտ 714 Կտ 111 - 1400000
2)8*5800000-300000/10=4400000
3)դտ 112 Կտ 111 - 4400000
4)դտ 714 Կտ 527 - 52000
5)դտ 211 Կտ 611 - 50000
6)կտ 331Դտ 714
7) դտ 614 Կտ 331 - 50000
Խնդրում եմ օգնեք վերջացնեմ խնդիրը։

Դրոշմանիշային վճարի փոփոխություն
Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ դրոշմանիշային վճարի փոփոխության հետ կապված՝ ի՞նչն է փոխվել հստակ։

Արձակուրդից վերադարձ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ապրիլ ամսին դիմումով և հրամանով գնացել է ամենամյա արձակուրդ, ստացել արձակուրդային, բայց եկել է աշխատանքի և կատարել իր պարտականությունները, արդյո՞ք նրան ապրիլ ամսվա համար աշխատավարձ վճարելը կհամարվի օրենքի խախատում։

Դրոշմանիշային վճարի փոփոխություններ
Ելենա․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարների մասին օրենքում փոփոխություններին։ Այդ փոփոխությունների համաձայն՝ եթե աշխատողի աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից, դրոշմանիշային վճարը վճարում է արդեն աշխատողը։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դասախոսի այդ ամսվա աշխատավարձը կազմում է օրինակ 5000 դրամ։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։

Աշխատակիցը մեկնում է զորավարժությունների
Աստղիկ․
Բարև Ձեզ,
Հարգելի գործընկերներ, աշխատողը 25 օրով գնալու է մասնակցելու զորավարժությունների։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հրաման է անհրաժեշտ տալ, և Ընկերությունը ինչպե՞ս է կատարելու վարձատրությունն այդ օրերի համար, եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ արձագանքեք։ Կանխավ շնորհակալություն։

Гербовый сбор
Екатерина.
Добрый день. Правильно ли я понимаю, что с апреля гербовый сбор удерживается со всех сотрудников? До этого за сотрудников с зарплаты меньше минимальной платил работодатель. А теперь со всех-всех?

Գումարի տրամադրում աշխատակցին
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է գումար տալ իր աշխատակցին 1 600 000 ՀՀ դրամի չափով։ Եթե դա ձևակերպեմ որպես հավելավճար աշխատավարձ, պետք է հարկվե՞մ 25 տոկոսի չափով։ Կարո՞ղ եմ արդյոք դա ձևակերպել որպես փոխառության տրամադրում։ Այդ դեպքում պե՞տք է 16,67 տոկոսի չափով ԱԱՀ վճարե՞մ։

Շրջանառության հարկի նվազեցումներ
Անի․
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել. հանրային սննդի ոլորտում շրջհարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ են կոմունալ ծախսերը, աշխատավարձը՝ տնօրենին և աշխատակիցներին, տարածքի վարձավճարը ֆիզ անձից (պայմանագիր կա): Շնորհակալ եմ։

Աշխատողն աշխատել է 210 ժամ
Հայկուշ.
Եթե հնոցապանը ամսվա ընթացքում աշխատել է 210 ժամ, ինչպե՞ս կարելի է վարձատրել։
Վերջին մեկնաբանություններ