Tag: արձակման նպաստ

Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. աշխատակիցն աշխատել է ընկերությունում 20 տարի: Վերջին 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է 93 00 դրամ, ներառյալ՝ բոլոր պահումները: Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, ազատվում է աշխատանքից: Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը:

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակման նպաստը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողի մահվան դեպքում ինչպե՞ս է հաշվարկը արվում արձակման նպաստի: 2020 թվականին արձակուրդ չի գնացել և ունի 20 տարվա ստաժ, ամսական աշխատավարձն էլ 95 400 է /կեղտոտ/: Շնորհակալություն

Վերջնահաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով դեկտեմբերի 3-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 160 000 դրամ էր, մաքուր՝ 118 200, ունեմ նաև 35 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:

Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։ Կանխավ շնորհակալություն։

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը

Բարև  Ձեզ։ Ես աշխատում եմ ուսուցիչ 01․09․2017-ից։ 01․07․2020թ-ին աշխատանքային պայմանագրի ժամկետը վերջացել է և այլևս չի շարունակվելու։ Այս տարիների ընթացքում 2 անգամ գնացել եմ արձակուրդ՝ ուսուցիչներին հասանելի 35 օրյա։ Խնդրում եմ ասել, ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը։ Կանխավ շնորհակալություն:

Իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել

Նարինե․ Բարև ձեզ, հարգելիներս, աշխատողին ցանկանում եմ ազատել (դիմում չի գրել) 113 հոդվածի 2 մասով (ծանուցումն էլ չի ստորագրել) և արձակման նպաստ վճարել 1 ամսվա, խնդրում եմ ասել՝ իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել, որ ո՛չ թավան վառվի, ո՛չ էլ ձվածեղը։

Ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն աշխատակցին

Արտակ. 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 20-ը աշխատել եմ և մարտի 20-ին ստացել եմ ծանուցում, որ գրասենյակի փակման պատճառով ապրիլի 30-ին լուծվելու է իմ հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում ես չեմ օգտվել հերթական արձակուրդից: Ես ստացել եմ միայն մարտ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ և վերջնահաշվարկներ պետք է կատարի գործատուն:

Արդյո՞ք անձը կստանա արձակման նպաստ

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս. Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 1-2 ամսից։ Կուզենայի իմանալ՝ արձակման նպաստը ո՞նց են հաշվում (եթե հնարավոր է օրինակի վրա), եթե ունեմ գրեթե 4 տարվա փորձ։ Հարց 2․ Կարո՞ղ եմ արդյոք մինչ լուծարվելը, արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել կրկին 8-9 ժամ (1-ին կազմակերպությունում էլ են նույն աշխատանքային ժամերը)։ Կզրկվե՞մ արդյոք արձակման նպաստից։ Նախապես շնորհակալություն։

Հարկվում է արդյո՞ք արձակման նպաստը

Մարինե Մկրտչյան. Բարև ձեզ: Կազմակերպությունը լուծարվել է 08.01.2020թ.: Խնդրում եմ ասել՝ աշխատակիցներին հատկացվող արձակման նպաստներից պահումներ կատարվու՞մ է, թե՞ ոչ, և եթե աշխատակիցը աշխատել է 08.03.2019թ. մինչև 31.12.2019թ., նրա արձակման նպաստի հաշվարկը և վճարումը ինչպե՞ս կատարել:

Կազմակերպությունը լուծարվում է

Մարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝ Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ: Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:

Եթե գործատուն կրճատում է աշխատողին

Հարգելի գործընկերներ, եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի: Շնորհակալություն:

Արձակման նպաստ

Օլյա. Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:

Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Լաուրա. Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկի հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

Լալա Հ. Բարև ձեզ: Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում: Շնորհակալ եմ շատ նախապես: