Tag: արձակուրդ

Աշխատանքային պայմանագրի լուծում

Անի․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կարելի՞ է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ամենամյա արձակուրդում գտնվելու վերջին օրը: Դիցուք, պայամանգրի ժամկետը լրանում է հունվարի 3-ին, բայց վերջինս մինչև հունվարի 3-ը գտնվում է ամենամյա արձակուրդում: Հաջորդ օրով լուծելու տարբերակ չունենք, քանի որ վերջինիս պայմանագրի լուծման մասին ծանուցոոմ է ուղարկվել նշված ժամկետներով:

Տնօրենի փոխարինում արձակուրդի ընթացքում

Էլեն․

Ողջույն, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր, ով նաև կազմակերպության տնօրենն է, և ցանկանում է գնալ արձակուդ, կարո՞ղ է արդյոք որպես իրեն փոխարինող նշանակել իր հաշվապահին, և եթե ոչ, ապա ո՞վ պետք է փոխարինի նրան արձակուրդի ժամանակահատվածում։

Աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել

Արմին․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով։ Վարձու աշխատողը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ է գնացել 2022 թվականի հուլիսից (տվյալ ժամանակահատվածում մայրության նպաստը հաշվարկվել է հաշվի առնելով միկրոյի համար սահմանված աշխատավարձից պահվող 5 000 դրամ եկամտային հարկը)։ Այժմ վարձու աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել, իսկ աշխատավարձից պահվում է 20% եկամտային հարկ։ Ինչպե՞ս հաշվարկեմ մարյության նպաստը (ֆիզից ֆիզը): Արդյո՞ք որպես միջին աշխատավարձ պետք է հիմք ընդունեմ 78 020 ՀՀ դրամը (խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով սահմանված հիմնական աշխատավարձը):

Շնորհակալություն։

Արձակուրդայինի վերադարձ

Արմեն․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը արձակուրդ է գնում 6 ամիս հետո, արձակուրդից հետո անմիջապես աշխատանքից դուրս է գալիս, ի՞նչ պետք է արվի։ Գումարը պետք է վերադարձնի՞։ Որտե՞ղ է սահմանված այս կարգը։ Շնորհակալություն։

Ուսուցիչը ներկայացրել է հիվանդաթերթիկ

Լամարա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։

Ուսուցիչը գնացել է մայրության արձակուրդ 140 օրով։ Նոր ուսուցիչ ընդունեցինք (ժամանակավոր, փոխարինող)։ Ոչ մի օր չհասցրեց գալ աշխատանքի։ Հիվանդանոց գնաց, վիրահատություն, բուժումներ։ Բերել է հիվանդանոցից թերթիկ։ Ի՞նչ անել 🤔🤷 Եթե դրույքի միջինով վճարեմ, ճիշտ կլինի՞։ Բայց քանի որ փոխարինող է՝ կասկածում եմ։ Օգնեք։

Պարգևավճար չվճարվող արձակուրդում գտնվելիս

Արմեն․

Բարև Ձեզ, ես երկու հարց ունեմ․

1․ Աշխատակիցը կարո՞ղ է չվճարվող արձակուրդում գտնվելու ընթացքում ստանալ պարգևավճար։

2․ Աշխատակցի հարգելի բացակայության օրերը վճարվու՞մ են, թե՞ ոչ։

Աշխատանքի վերադառնալու դիմում

Անի․

Բարև Ձեզ։

Երբ աշխատողը համաձայն է իր ամենամյա արձակուրդից հետ վերադառնալ աշխատանքի՝ այդ դեպքում դրա համար պե՞տք է դիմում գրի, թե՞ ոչ, որ համաձայն է վերադառնալ աշխատանքի, թե՞ դիմումը ճիշտ չէ, և ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է լինի:

Նպաստը ավել է վճարվել

Արփինե․

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ կօգնե՞ք։ Աշխատողը 3 տարի խնամքի արձակուրդից հետո 9 ամիս աշխատելուց հետո նորից գնում է ֆիզ․ արձակուրդ, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվել են նաև ֆիզ․ արձակուրդի գնալուն նախորդող ամսվա աշխատավարձը 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդին նախորդող ամիսվա փոխարեն։ Որոնք եղել են տարբեր։ Որի արդյունքում հաշվարկված նպաստի չափը ավել է ստացվել, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։ Արդյո՞ք պետք է կատարել վերահաշվարկ և գումարի ետպահում կատարել տվյալ անձի արձակուրդայինի հաշվարկից։ Նշեմ նաև, որ ֆիզ․ արձակուրդի ավարտից հետո նա պետք է օգտվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից։ Ինչպե՞ս է կատարվելու ավել վճարված գումարի ետգանձման ընթացակարգը ըստ հերթականության։

Չօգտագործած արձակուրդը ե՞րբ տրամադրել

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը ֆիզ․ արձակուրդից վերադառնում է նոյեմբերի 15-ին, բայց մինչև ֆիզ գնալը արձակուրդ վերջին անգամ գնացել է 2020թ. հոկտեմբեր ամսին: Ֆիզ է գնացել 2021թ. սեպտեմբերի 20-ին: Ինչպե՞ս վարվել, չօգտագործած արձակուրդը ե՞րբ տրամադրել:

Տնօրենը մեկնում է ֆիզ. արձակուրդ

Սոֆյա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը ով հանդիսանում է ՍՊԸ-ի 100% բաժնետեր և գրանցված է որպես տնօրեն, 22.11.23թ-ին գնալու է ֆիզ․ արձակուրդ:

Հարց 1. Պե՞տք է արդյոք տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել այլ աշխատակցի վրա, և ի՞նչ կարգով է դա արվում:

Հարց 2. Կարո՞ղ է արդյոք նույն աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ գնալ մի կազմակերպությունից , բայց ընդունվել որպես գրանցված աշխատող մեկ այլ կազմակերպությունում, քանի որ աշխատանքը հեռավար է (Հայաստանում): Ինչպե՞ս է օրենսդրորեն կազմակերպվում նման հարցերը:

Շնորհակալություն:

Արձակուրդի օրերը ավել են տրամադրվել

Լարիսա․

Ողջույն: Աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Տեղյակ ենք, որ գանձման ընթացակարգը սահմանված է 213 հոդվածով, սակայն մեզ անհասկանալի է 214 հոդվածը։ Եթե հնարավոր է՝ խնդրում եմ պարզաբանել, նաև կուզեմ իմանալ ՀԾ ծրագրով ձևակերպման կարգը։ Կանխավ շնորհակալություն:

3 տարվա չօգտագործված արձակուրդ

Նարինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին՝ աշխատակիցը ունի 3 տարվա չօգտագործված արձակուրդ: Կարո՞ղ եմ արդյոք նրան տրամադրել արձակուրդ 48 աշխատանքային օր միանգամից, թե՞ դա կլինի ինչ-որ օրենքի խախտում:

Սոցիալական վճար 3 000 դրամ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը միաժամանակ աշխատում է 2 գործատուի մոտ, որոնցից մեկը իր հիմնական գործատուն է, իսկ երկրորդը համատեղություն է 0,5 դրույքով։ Արդյո՞ք երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում 3 000 դրամ ամսական վճարվող սոց. վճարը պետք է վճարվի երկու գործատուների կողմից, թե՞ վճարում է միայն հիմնական գործատուն։ Շնորհակալ եմ, հնարավորություն դեպքում նաև խնդրում եմ տրամադրեք օրենքից հղում։

Վերջնահաշվարկ

Արմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով.

Աշխատակիցը, որը գտնվում էր մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արձակուրդը լրանալուց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ, ո՞ր աշխատավարձը վերցնել մինջին աշխավարձը հաշվելիս։