Tag: եկամտահարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Քրիստինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. 1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար: 2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ: 3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սոնա. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին: Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել: Այդ միջոցներով աշխատողներ է ընդունել: ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել Հ/Տ բացի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություններից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի. Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն

Բենո. Հարգելի կոլեգաներ, ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն, որի արժեքն է 987 000 դրամ: Խնդրում եմ, ինձ ասեք` ինչքան եկամտահարկ պետք է վճարել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Գայանե Հակոբյան. Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Hovhannes. Կազմակերպության համար ոչ կազմակերպության աշխատակիցը կատարել է աշխատանք, և նրան ըստ պայմանագրի վճարվելու է 35000 ՀՀ դրամ աշխատավարձ աշխատանքի դիմաց: Նրանից ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը: Կամ հաշվարկվու՞մ է եկամտահարկ, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանել:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել, հղիության և ծննդաբերության նպաստից արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ, և եթե այո, խնդրում եմ ասել հաշվարկման կարգը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ

վահե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք: Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսական, եռամսյակային, տարեկան): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտահարկի պարտավորություն

Արտակ. Ես ունեմ երկու բնակարան: 1 տարվա ընթացքում երկու բնակարանը վաճառելու կամ նվիրատվության դեպքում արդյո՞ք ես պետք է եկամտահարկ վճարեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ես գնում եմ ֆիզ.արձակուրդ, աշխատել եմ երկու ամիս 32500դ. աշխատավարձով, ֆիզ.արձակուրդի գումարը կազմում է 32500/25*116=150800(116ը 140 օրվա աշխատանքային օրերի թիվն է): 150800 - ից որքա՞ն է կազմում եկամտահարկը և ինչ տեղեկանք կամ հաշվետվություն պետք է ներկայացնեմ հարկային, քանի որ հիմնարկի հաշվապահությունը ես եմ վարում, սկսնակ հաշվապահ եմ: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ շատ-շատ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի պարտավորության առաջացում

Sergey. Կազմակերպությունը ֆիզիկական անձից կոմիսիոն հիմունքներով ստացել է ապրանքանյութական արժեք վաճառելու նպատակով, ապրանքը վաճառելիս կամ գործարքի որևէ փուլում առաջանում է եկամտահարկի պարտավորություն` կապված ֆիզ անձի եկամտի ստացման հետ: Խնդրում եմ նշել համապատասխան օրենսդրական ակտը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot. Բարև, հարգելի հաշվապահներ: Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Samvel. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հասարակական կազմակերպության համար ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել: Առաջ ներկայացրել եմ. 1. ԱԱՀ, եկամտահարկ, սոցապ 2. Տարեկան հաշվետվություն Ձև 1 և Ձև 2 Հիմա փոփոխվե՞լ է: Շահութահարկի տարեկան ձև պահանջու՞մ են: Եթե հասարակական կազմակերպությունը շահույթ չի հետապնդում, ինչի՞ համար են պահանջում: Աշխատանքի տեսչության տարեկան հաշվետվությունը հանե՞լ են: Խնդրում եմ նշել օրենքներ կամ որոշումներ, որտեղից կարող եմ մանրամասն կարդալ` ինչ հաշվետվություններ է պետք ներկայացնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

KARA. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. հղիության և ծննդաբերության նպաստից պահվող եկամտահարկը եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում պետք է գրել, եթե ըստ ամիսների հաշվարկված գումարը մինչև 116000 է, ամբողջ գումարը 432900 դրամ է, եկամտահարկը 25870 դրամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Յանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը և սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը, եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը 50 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ, թե ինչպես պետք է հաշվարկեն իմ նպաստը (հաշվարկային աշխատավարձս կազմում է 114000 դրամ, օրերի քանակը` 140): Եթե հնարավոր է` մանրամասն գրեք եկամտահարկը հաշվարկելու ձևը: Շնորհակալություն: