Tag: հաշվետվություն

Գրանցման հայտ

Հայարփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում "ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ" դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։ Շնորհակալություն

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է ՀԴՄ կտրոններին. եթե ՀԴՄ-ի վրա նշված չէ գնորդի ՀՎՀՀ, կարելի՞ է արդյոք այդ կտրոնը ներառել ծախսերի մեջ: Շահութահարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ է: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով:

Եկամտային հարկի հաշվետվություն

Գոռ. Եթե աշխատողը հիմնական աշխատող չէ ընկերությունում և գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ինչպե՞ս պետք է եկամտային հարկի հաշվետվությունում դա արտացոլել և ներկայացնել։

ՀԾ-ում ստացված հաշիվների ձևակերպում

Էլինա. Հարգելի հաշվապահներ, սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք։ Նախապես ասեմ, դիմել եմ ՀԾ սպասարկում։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս են ցույց տալիս ՀԾ-ում մատակարարի անունից դուրս գրված հաշիվները։ Ի՞նչ քայլեր պիտի անեմ, որ ծրագրում դուրս գրված հաշվի ԱԱՀ համընկնի ձև 260-ի հաշվարկի հետ։ Ես ստացած հաշիվներս նեմուծել եմ ինվոյսինգից և դրանց հիման վրա ձևավորել եմ "ստացած ծառայություն" և մատակարարի անունը, որը հաշիվը ներմուծելուց իմ կազմակերպության անունն է, փոխեցի մատակարարի անունով, բայց ԱԱՀ-ի հաշվարկը չի համընկնում։ Նկարագրած գործողությունը ձևավորում է 260-ի հաշվարկի դեբետները 18-րդ վանդակի։ Ինչպե՞ս ձևավորել 10 վանդակի կրեդիտները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Արմինե․ Բարև ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է մարտի 4-ին, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ ընդունել է ապրիլի 18-ին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություն պետք է լրացնեմ ապրիլի 20-ին։

Զրոյական հաշվետվություն

Նաիրա․ Բարև ձեզ։ Մարտ ամսին ՍՊԸ-ն բացվել է ու միայն շրջի․ հայտ ենք ուղարկել, դեռ չենք աշխատում, 0 ականով շրջ.-ի հաշվետվություն ուղարկե՞մ: Ի՞նչ գործունեությամբ զբղվելու ենք դրա դասակարգիչը գրե՞մ: Ինձ ասացին հարկայինով պիտի ցույց տաք ինչ գործունեությամբ եք զբաղվելու, դա ինչպե՞ս է արվում, ո՞ր ձևը պիտի ուղարկեմ։

Շրջհարկի հաշվետվություն

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել: