Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik. Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զրոյական հաշվետվության ներկայացում

Աննա Հարոյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը ներկայացնելու է ԱԱՀ հաշվետվություն

Gayane. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` եթե կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է և ԱԱՀ -ով գործարքներ չի իրականացնում, ներկայացնելու՞ է արդյոք ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություն, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

Լարիսա Խատայան. Ինչու՞ է եկամտահարկի վերաբերյալ Հավելված 1 հաշվետվության ձևի մեջ 12ա և 31ա տողերում նշված 33500 դրամ, եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ:
Accountant.am
Այլ նյութեր

Ապրիլի 15-ին մնաց…

smile Ապրիլի 15 կենտրոնական ամսաթիվ է բոլորիս համար: Երբ այս ապրիլի 15 գա ու անցնի, բոլորս հանգիստ շունչ կքաշենք ու անհամբեր կսպասենք հաջորդ ապրիլի 15-ին` մինչև այդ մի դյուժին ամսի 5 ու 20 ու մի քանի “ճշգրտված” ճանապարհելով: Մանրամասն
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Եկամտահարկի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Սոցապ հաշվետվություն (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն աշխատում է բացառապես շնորհների գումարով

Նարինե. Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում

Lusine. Ասացեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն աշխատող չունի, բայց վարձակալություն ունի, պարտադիր պե՞տք է տա եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն (20-րդ տողի մասին է խոսքը):
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր

Արփինե. Հարգելի հաշվապահներ, եթե ունեք ՀԴՄ-ի ամսական շրջանառություն հանելու մասին և հարկային հաշիվների մասին ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր, խնդրում եմ արձագանքեք, որտեղի՞ց գնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Կարեն Մարտիրոսյան. Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Վանա. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Թերեզա. Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Լուսինե. Հաստատագրված հարկով աշխատող կազմակերպությունները տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Հաշվեկշիռ չե՞նք տալու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ

Էդգար. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն: Շնորհակալություն: