Tag: միկրոձեռնարկատիրություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ՏՏ հավաստագիր

Մարինե. Ողջույն բոլորին։ Ունեմ ԱՁ, ծրագրավորող եմ։ 3 ամիս է ինչ բացել եմ ԱՁ-ն, աշխատում եմ 5% շրջհարկով։ Դեռևս աշխատողներ չունեմ, հետագայում` հնարավոր է։ Հարցս հետևյալն է. արդյո՞ք արժե դիմել ՏՏ հավաստագրի համար։ Ի՞նչ առավելություն կտա իմ դեպքում։ Եվ, եթե ես կարողանամ աշխատել որպես միկրո, այդ դեպքում արժե՞ հավաստագրի համար դիմել։ Նշեմ, եթե այս ամիս չդիմեմ, այլեւս չեմ կարող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է անձը համարվել միկրոձեռնարկատեր

Աննա. Բարև ձեզ: Կասե՞ք` 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների համար, որը վճարում է պետական տուրք, կարո՞ղ է անձը գրանցվել ԱՁ միկրոյի համակարգում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձ

Մանե․ Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

244 ձևի ներկայացում միկրոձեռնարկատիրոջ կողմից

Մագդա. Հարգելի մասնագետներ, միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ-ն ներկայացնու՞մ է տարեկան 244 ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարածք վարձակալությամբ

Քրիստինե. Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի մոտ գրանցված աշխատողների աշխատանքային ստաժ

Վարդուհի. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ-ի դեպքում գրանցված աշխատողների աշխատած տարիները ևս ստաժ չե՞ն համարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է սոց. վճար վճարել

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գործում է միկրոյի դաշտում և օրենքով վճարում է միայն դրոշմանիշային վճար, բայց ցանկանում է վճարել նաև սոց. վճար: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս անել և հաշվետվության մեջ ինչպե՞ս ցույց տալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար

Մելինե. Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ցանկանում է զբաղվել մատնահարդարմամբ, հետագայում նաև վարսավիր ընդունի և մատնահարդարման դասեր անցկացնի: Կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա՞, և եթե տարածքը վարձով է, նա ցույց չի տալիս չէ՞ եկամտայինում և 10% հարկվում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվում է սպիտակեղենի արտադրությամբ

Անուշ. Եթե Ա/Ձ իրականացնում է սպիտակեղենի արտադրություն, արդյո՞ք կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և վաճառքներ իրականացնել խանութներին հաշվարկային փաստաթղթի հիման վրա (բանկային փոխանցմամբ):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության դիմում

Անի․ Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալություն ֆիզ. անձից

Ռազ. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը 2 օր առաջ ներկայացրել եմ, պատասխանը որտե՞ղ կարող եմ տեսնել, ո՞նց է ուղարկում ՊԵԿ-ը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում

Անի. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ

Լիլիթ. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոյով աշխատելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Էլեկտրոնային եղանակով գրանցել եմ ԱՁ, միկրոյով աշխատելու համար էլեկտրոնային տարբերակ կա՞, թե՞ պետք է անձամբ գնամ հարկային ու դիմում գրեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Գուրգեն. Անհատ ձեռնարկատերը՝ տնտեսական գործունեության դասակարգիչ 95.11.0, Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, միկրոյով կարո՞ղ եմ աշխատել տվյալ դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ

Գուրգեն․ Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։