Tag: միկրոձեռնարկատիրություն

Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Nona. Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված. 8. ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Nona. Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․ Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ սարքավորումներ վարձակալել

Սուսաննա. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ գործունեություն ծավալելու համար սարքավորումներ վարձակալել:

Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Անիկա. Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատողը կստանա մայրության նպաստ

Նվարդ Մաթևոսյան. Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:

Ձեռքի աշխատանքներ վաճառող խանութը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Էվելինա. Ցանկանում եմ խանութ բացել, որտեղ վաճառելու եմ իմ ձեռքի աշխատանքները /ավելի կոնկրետ՝ շապիկների, պայուսակների, բրոշների և այլ տարբեր իրերի վրա ձեռքով նկարելու եմ և վաճառեմ/: Ես կարո՞ղ եմ աշխատել որպես միկրոձեռնարկություն, և առհասարակ ինչի՞ց պետք է սկսեմ։

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի. Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի: Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է որպես աշխատող գրանցել

Hovo. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն Հայրիկիս անունով, միկրոձեռնարկատիրությամբ է զբաղված, որպես ավտոտեխսպասարկում: Եթե ես իր հետ աշխատեմ, ապա պե՞տք է գրանցվեմ որպես աշխատող, թե՞ կարիք չկա։

Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում

Սիմոնյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան. Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ

Արմինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս իմանալ, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հայտարարությունն արդեն ընդունվել է

Araqsya. Միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու համար հայտ ուղղարկելուց հետո ինչպե՞ս կարելի է իմանալ սուբյեկտը արդեն գտնվում է այդ դաշտում, թե՞ ոչ։

Ֆիզ. անձը կարո՞ղ է մինչև հաշվի դուրս գրվելը փոխանցում կատարել

Արուս. Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել, հաշվապահներ ջան։ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրո սուբյեկտ և զբաղվում է միջնորդական ծառայությամբ՝ հանգիստ կազմակերպելով հյուրատներում։ Հարցս հետևյալն է․ հաշիվ դուրս գրելուց ֆիզ․ անձին պետք է գրեմ հաշիվը նոր փոխանցեն, թե՞ կարող են մինչ այդ էլ անել։ Պարտադիր է, որ ու՞մ անունով դուրս եմ գրում ինքը բանկում փոխանցում կատարի։ Թե՞ հնարավոր է ուղղակի կարգավիճակի տեղը նշել տվյալ մարդու անուն, ազգանունը։ Եվ եթե փոխանցումը կատարվում է տերմինալով՝ բանկը խնդիր չի՞ առաջացնի, եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում։

Ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար

Nona. Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար: Արդյո՞ք հնարավոր է բացել ԱՁ և գործել միկրոձեռնարկատիրության համակարգում: Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների կազմումը ո՞ր դեպքում է պարտադիր:

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր

Araqsya. Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր, եթե չունեն ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: Կամ այլ ի՞նչ տարբերակներ կան: Հակասական կարծիքներ եմ լսում, որ կարող են և հակառակը` որ դա արգելված է: