
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ տարեկան հաշվետվություններ
Եվա․
Բարև ձեզ։ Կասե՞ք, խնդրում եմ, միկրոձեռնարկատիրականով աշխատող ԱՁ-ն պե՞տք է ներկայացնի տարեկան շահութահարկի ձև, թե՞ ոչ։

ՍՊԸ-ն ցանկանում է մարզում զբաղվել ալկոհոլի արտադրությամբ
Գայանե.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Գագիկ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք J62.09՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ինտերնետային կայքերի ստեղծումը կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրություն
Գագիկ․
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։

Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Հայկ․
Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:

Պանրի արտադրությունը վերսկսելու համար
Էլյա․
Բարև ձեզ։
Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն:
Կանխավ շատ շնորհակալություն։

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ
Աստղիկ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտը
Հովո.
Բարև ձեզ: Մի հարց. միկրոձեռնարկատերը ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում:

Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել
Սուսաննա.
Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:

Հնարավո՞ր է միևնույն հասցեում գրանցել երկու գործունեություն
Կարինե.
Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։

ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել
Լուսինե.
Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Նվազագույն աշխատավարձի հաշվարկ
Արմեն.
Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ, ասացեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ՍՊԸ-ն նվազագույն աշխատավարձի հաշվարկը ինչպե՞ս անի՝
1) ա.վ.-ա.վ.23%/100-ա.վ.2,5%/100-1000դրամ=68.000դրամ,
2) ա.վ.-5000դրամ-ա.վ.*2,5%/100-1000դրամ=68.000դրամ:
Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճարը ՍՊԸ-ն ամեն ամի՞ս պետք է վճարի, թե՞ տարեկան մեկ անգամ:

Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող Ա/Ձ-ն
Աննա.
Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն չունի վարձու աշխատող և միկրոձեռնարկատիրության համակարգով է աշխատում, ապա ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար արդյո՞ք հաշվարկվում է ստաժ
Լիլիթ.
Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. միկրոձեռնարկատիրության շրջանակներում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը վարձու աշխատողի համար ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ, պատասխանի դեպքում ներկայացրեք՝ օրենքի որ հոդվածն է դա:

Ինչպե՞ս պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ցույց տա իր եկամուտը
Արփինե.
Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Ա/Ձ-ն զբաղվելու է անասնակերի վաճառքով
Հասմիկ.
Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:

Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն
Տոմա.
Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։
Վերջին մեկնաբանություններ