
Նկարչական գործունեություն
Շուշանիկ․
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ՌԴ-ում գրանցված ինքնազբաղված ԱՁ-ն, ով ՌԴ-ի քաղաքացի է (ИП на НПД), զբաղվում է նկարչությամբ և սեփական նկարած նկարների վաճառքով ցանկանում է ՀՀ -ում զբաղվել նույն գործունեությամբ, ի՞նչ կազմակերպաիրավական ձևով է նպատակահարմար իրականացնել գրանցումը ՀՀ-ում:

Ներմուծում Չինաստանից
Վահե․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Մետաղադրամով խաղերի գործունեություն
Լուսինե․
Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը նոր է բացվելու, մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին
Էդուարդ․
Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:
Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Առցանց գործունեություն
Մարիամ․
Ողջույն բոլորին։ Քանի որ բացարձակ գիտելիքներ չունեմ այս ոլորտից, խնդրում եմ ուղղորդեք ճիշտ քայլեր ձեռնարկել։
Գործունեություն պետք է ծավալեմ Upwork-ում, խնդրում եմ նշեք՝ որպես ի՞նչ գրանցվել հարկայինում, որպեսզի հնարավորինս քիչ վճարեմ հարկ, և եթե վճարումը ստանալու եմ Paypal-ով, ապա ինչպե՞ս են հարկայինից վերահսկելու եկամուտը։ Եվ եթե այնպես ստացվի, որ որոշ ամիսներ եկամուտ չլինի, միևնույնն է պե՞ տք է վճարումներ կատարեմ պետությանը։

Մարքեթինգի դասընթացների կազմակերպում
Անի․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում։ Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

ՏՏ ուսումնական կենտրոն
Մարիամ․
Ողջույն, կասե՞ք, խնդրում եմ, ի՞նչ է հարկավոր IT ուսումնական կենտրոն բացելու համար, որը պետք է գործունեություն ծավալի IT ընկերությանը կից՝ Ընկերության ներսում։ Շնորհակալություն։

Գործունեություն ՏՏ ոլորտում
Անի․
Ողջույն։ Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում ծառայություն տրամադրելու համար։ Ինչպիսի՞ն են հաջորդական քայլերը, և ի՞նչ հարկային ձևակերպում խորհուրդ կտաք կատարել հարկային արտոնություններից օգտվելու համար։

Զարդերի վաճառք ԱՄՆ-ում
Սյուզաննա․
Ողջույն։ Պատրաստվում եմ Հայաստանում համագործակցել ոսկերիչների հետ և զարդերը վաճառել ԱՄՆ-ում: Ինքս չեմ ունենալու արտադրամաս: Ես և՛ ԱՄՆ-ի, և՛ Հայաստանի քաղաքացի եմ: Տարվա մի մասը ապրում եմ ԱՄՆ-ում, մյուս մասը Երևանում։ Ուզում եմ հասկանալ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ պետք է գրանցեմ: Կամ ընդհանրապես կարիք կա՞ ինչ որ բան գրանցելու: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ
Հարգելի հաշվապահներ, ես Արցախի հաշվապահ եմ, մի քանի հարց ունեմ, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ.
- Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում (միկրո՞յի` եթե տարեկան չի գերազանցի 24 մլն և եթե գերազանցի՝ շրջանառության հա՞րկ)
- ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսյակային,տարեկան)
- և ի՞նչ հավելյալ գործողություններ պիտի արվի, օրինակ՝ պե՞տք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում)

Օտարերկրացին որպես ՍՊԸ հիմնադիր
Երվանդ․
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք այլ երկրի քաղաքացին (-ները) Հայաստանում հիմնադրել ՍՊԸ, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում գրանցման համար: Կանխավ` շնորհակալ եմ:

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է
Վարդան․
Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Անշարժ գույքի վարձակալություն
Նելլի․
Բարև Ձեզ։ Ես ունեմ անշարժ գույք, որը պետք է տրվի վարձակալության։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ։ Ինձ լիարժեք ինֆորմացիա է հարկավոր ԱՁ-ի գրանցման, գործունեության, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
Գրագետ և լիարժեք տեղեկություն ԱՁ-ի վերաբերյալ՝ A-Z։

Թարմ քամված հյութերի վաճառք
Կարեն․
Պլանավորում եմ զբաղվել թարմ քամված հյութերի վաճառքով՝ օգտագործելով միայն միրգ։ Վաճառքը լինելու է խանութից կամ առաքման միջոցով 2-5 լիտրանոց շշերով։ Ի՞նչ թույլտվություն/լիցենզիա է անհրաժեշտ լինելու։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Մոտոցիկլի վարձույթ
Խաչատուր․
Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Մանե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել լեզվի կենտրոն, որի ընդունելությունը լինելու է 5 տարեկանից, լինելու է շաբաթական 2-3 օր 1.5-2 ժամով անգլերենի ուսուցում։ Հարկայինում գրանցվելու ենք որպես ԱՁ, ունեմ նաև համապատասխան բարձրագույն կրթություն։ Հարց՝ Նախարարությունից ինձ լիցենզիա պե՞տք է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա զարգացման կենտրոն չի, այլ լեզվի կենտրոն 5 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։ Նախապես շնորհակալություն։

Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․
- Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։
- ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։
- Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։
- Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։

Ժելեների վաճառք
Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ ու ժելեների վաճառքով զբաղվել, որոնք պետք է խանութ առաքել։ Հարցերս հետևյալն են՝ ինչպե՞ս ապրանքի կոդ ձեռք բերեմ, ինչպե՞ս ապրանքի բաղադրությունը գրեմ, ու հաշիվ ինչպե՞ս ներկայացնեմ գնորդին։

Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․
• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր

Ներքին հարդարման ծառայություններ
Վարդան․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Բնակարանների ներքին հարդարման ոլորտում վերանորոգման ծառայություններ եմ ուզում մատուցել (սալիկապատւմ, ջրագծերի անցկացում, պատերի և առաստաղի նրոգում և այլն)։ ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ գործունեության ոլորտը արդյո՞ք համարվում է միկրոձեռնարկատիրություն։ Ի՞նչ հարկ պետք է վճարեմ, ու արդյո՞ք լիցենզիա անհրաժեշտ է, թե՞ ոչ։
Վերջին մեկնաբանություններ