Tag: շրջանառության հարկ

Արտադրական գործունեության շրջհարկի նվազեցումներ

Նինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է՝ շրջհարկի նոր օրենքով արտադրությունով զբաղվող ԱՁ-ն ի՞նչ ծախսեր պիտի հաշվի առնի։ Օրինակ՝ հոսանքի, ջրի, աշխատավարձի ծախսերը պակասեցվու՞մ է հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ։Կանխավ շնորհակալ եմ։

Գյուղատնտեսական արտադրանքից բացի այլ ապրանքների վաճառք

Տիգրան․

Բարև Ձեզ, հարցս գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպության մասին է։ ԱՁ -ն նոր է բացվել և չի տվել շրջհարկի կամ միկրոյի հայտարարություն։ Հարկայինը ճանաչել էր ԱՁ-ին ԱԱՀ վճարող։

Մանրամասն

Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը մատուցում է ծառայություն (նախագծում, ինտերյեր դիզայն): Շրջ. հարկի դաշտում է գործում: Ունի երեք աշխատող՝ մենեջեր, դիզայներ, կոնստրուկտոր, տնօրենը՝ նախագծող: Տարածքը վարձակալությամբ է: Խնդրում եմ օգնեք՝ ո՞ր ծախսերը կարելի է ներառել շրջանառության հարկի նվազեցումների մեջ:

Շրջանառության հարկի նվազեցումներ

Արտյոմ․

Բարև Ձեզ։ Ընկերությունն աշխատում է շրջհարկով ծառայությունների ոլորտում, 2025թ. հարկվելու է 10 տոկոս դրույքաչափով: Հարց. ի՞նչ նվազեցումներ են հնարավոր կիրառել և, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում: Շնորհակալություն։

Ստացված հաշիվների էլեկտրոնային ստորագրում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս կիրառել 1% շրջանառության հարկի դրույքաչափ

Արսեն․

Հարգելի հաշվապահներ, եթե գործունեության դասակարգիչը (J62․09․0) համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմանը՝ շրջանառության հարկի 1% դրույքաչափ կիրառելու համար, ապա ի՞նչ քայլեր պետք է կատարել (դիմում, հայտարարություն և այլն), որպեսզի օգտվել այդ աջակցության ծրագրից։

Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը

Արշալույս․

Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։

Աշխատավարձի և վարձակալական վճարի նվազեցում շրջանառության հարկից

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի համաձայն շրջանառության դաշտում աշխատող առևտրով զբաղվող հարկ վճարողները կարղ են նվազեցնել նաև իրացման ծախսերը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ՝ իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված` ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը։

Հարց․ Առևտրով զբաղվող հարկ վճարողը կարո՞ղ է ծախս ճանաչել վաճառողուհու աշխատավարձը կամ խանութի տարածքի վարձակալական վճարը։

Արտոնություն շրջանառության հարկով աշխատողներին

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Խաղալիքի խանութ է, 2024 թվականին աշխատել է շրջհարկով։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ունեցել է մեծ քանակի ապրանքային մնացորդ, որոնք որ ձեռք է բերվել առանց փաստաթղթերի։ Կառավարությունն այժմ արտոնությունների հնարավորություն է տալիս օգտվել 2 եռամսյակներում 5 % -ից։ 1-ին եռամսյակի ժամկետը մինչև մայիսի 1 է, բայց չգիտեմ՝ ի՞նչ փաստաթղթեր և ու՞ր պետք է ներկայացվի։ Խնդրում եմ մանրամասն ներկայացնել քայլերը։ Կանխավ շնորհակալ եմ հարգելիներս։

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արփի․

Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե ՀՀ կազմակերպությունը, որը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ՌԴ-ից ձեռք է բերում գովազդային ծառայություններ, այդ գովազդը իրականացվում է ՌԴ-ում, արդյո՞ք այս դեպքում առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Գործարքի տեսակը հաշիվ վավերագրում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս։ Հարցս հետևյալն է. եթե ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիրը ՍՊԸ-ն գրում է ֆիզիկական անձին (ՍՊԸ-ն գործում է շրջանառության հարկի դաշտում), գործարքի տեսակը դաշտում ի՞նչ ենք նշում։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Ինչպե՞ս ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն

Արամ․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ, հիմա պետք է հայտարարություն տամ շրջհարկով աշխատելու համար։ Որտե՞ղ պետք է այդ հայտարարությունը տամ, շնորհակալ եմ։

Գեղեցկության սրահի գործունեություն

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն իրականացնում է գեղեցկության սրահի գործունեություն, ծառայությունների մատուցման համար ձեռք է բերում ներկեր և գունաբացող նյութեր, տվյալ նյութերը, որպես ծառայությունների մատուցման հետ կապված նյութածախս կարո՞ղ է ներառել շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությանում։ Կամ արդյո՞ք ճիշտ է, որ առանձին վաճառք լինի, ուղղակի նյութերի մի մասը ստանում է մեծ տարաներով և օգտագործում է մաս- մաս, այս դեպքում դրոշմավորման խնդիր առաջանու՞մ է։ Եթե ունեք այս որորտում փորձ, խնդրում եմ արձագանքեք։

Առևտրի ոլորտի շրջանառության հարկ 2025

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։

Հյուրատնային բիզնես

Մարիա․

Բարև Զեզ։ Ա/Ձ -ն զբաղվում է հյուրատնային բիզնեսով (Booking և Airbnb կայքերով օրավարձով բնակարան է տալիս), 24 մլն շեմը չի անցնում (1 բնակարան), միկրոձեռնարկատիրության տակ կարո՞ղ է աշխատել և հարկ չվճարել: Իսկ շրջհարկի դաշտ մտնելու դեպքում կոմունալ ծախսերը և մյուս սպասարկման ծախսերը կարո՞ղ է ներառել: