Tag: շրջանառության հարկ

Մսի խանութի գործունեություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս մսի խանութի հետ է կապված, մարզում է, արդեն աշխատում է շրջհարկով։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ճի՞շտ եմ կատարում գործողությունները, թե՞ ոչ։

Հարց 1․ ԱՁ-ն գյուղացուց կով է գնում, գնման ակտով և գյուղապետարանի տեղեկանքով, որ տվյալ գյուղացին ունի կով, բայց գյուղապետարանի տեղեկանքում չի նշվում՝ գյուղացին կովը ում է վաճառում, դա սխալ չէ՞։

Հարց 2․ ԱՁ-ն կովը գնում է այդ տեղեկանքի և գնման ակտի հիման վրա և տանում է սպանդանոց, վաճառում է տվյալ ԱՁ -ին՝ հաշիվ եմ դուրս գրում տվյալ ԱՁ-ի անունով

Հարգելիներս, այս գործողություններից հետո 10 % հարկ չի առաջանում չէ՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք

Սեդա․

Բարև ձեզ, ԱՁ-ն բացել եմ միայն տոնավաճառներին մասնակցելու համար, փաստացի աշխատել եմ տարվա մեջ 18 օր, իսկ տարեկան եկամուտը չի գերազանցել 1.5մլն-ը։ Իրենից ներկայացնում է ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք։ Այս տարի դեռ գործունեություն չեմ վարել։ Արդյո՞ք նոր օրենքով կշարունակեմ աշխատել որպես միկրո, թե՞ պետք է վճարեմ շրջհարկ։

ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում

Zara.

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԱՁ-ի 2025թ․ հարկերի և դրանց վճարման վերաբերյալ։ ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, աշխատողներ չի ունենալու։

Հարց 1 - Ճի՞շտ եմ հասկանում, որ վճարելու եմ հետևյալ հարկերը՝ - 5 000 դրամ ամսական շահութահարկ - 5 000 դրամ ամսական սոց․ վճար - 10% եռամսյակային շրջանառության հարկ - դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, որոնք մոռացել եմ հաշվի առնել։ Եկամտային հարկը վճարվում է միայն աշխատող ունենալու դեպքում, ճի՞շտ է։

Հարց 2 - հնարավո՞ր է արդյոք ամսական վճարները կուտակել և վճարել միանգամից՝ տարվա վերջում, կամ օրինակ եռամսյակը մեկ։ Եվ եթե այո, դա ինչ-որ հատուկ քայլերո՞վ է արվում, թե պարզապես վճարումը կատարում եմ այդ ժամանակ և վերջ։

Հարց 3 - Ինչպե՞ս եմ կատարում վճարումները։ Արդյո՞ք բոլորը կարող եմ անել պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ https://www.e-payments.am/hy/ թե՞ պարտադիր է բանկով կատարել։

Հարց 4 - Ո՞ր վճարների համար պետք է հաշվետվություն ներկայացնեմ հարկային ծառայության էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, այսքա՞նը, թե սոց վճարների և դրոշմանիշների համար էլ է պետք հաշվետվություն

Հարց 5 - արդյո՞ք դրոշմանիշային վճարի հաշվարկի սանդղակը այստեղ նշվածն է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 "հաշվարկման բազա" ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումա՞րը, թե՞ սա այլ եզր է։

Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումները հանձնելու վերջնաժամկետ

Հարգելի գործընկերներ,

2025թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Շահաբաժնից պահված եկամտային հարկ

Ռոզա․

Բարև Ձեզ, բազմաչարչար կոլեգաներ։

Հարց հետևյալն է՝ Եկամտային հարկի այլ եկամուտներ բաժնում 010 կոդի տակ գրանցված շահաբաժիններից պահված եկամտային հարկը ծախս դիտվու՞մ է, թե՞ ոչ, շրջ հարկի հաշվետվության ծախսային բաժնում:

ԱՁ աշխատելու է որպես ՏՏ ոլորտի ռեկրուտեր

Ալինա․

Բարև Ձեզ, խնդրում եմ շատ օգնել առաջին քայլերը ճիշտ կատարել, որ խնդիրներ չառաջանան:
Այսօր, մոտենալով հարմար Հայփոստ, բացել եմ ԱՁ (07/02/2025), որից հետո գնացել եմ հարկային և գրանցվել որպես հարկատու։ Ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ 62.01.0: Աշխատելու եմ որպես ՏՏ ռեկրուտեր (IT recruiter) տանից, իմ համակարգչով, Եվրոպական կազմակերպությունում: Այս քայլերից հետո ուրիշ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է հարկայինը իմանում, որ ես իրականում ՏՏ ոլորտում եմ, որպեսզի հարկվեմ 1% կամ 5%: Նախապես շնորհակալություն:

Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ

Մադլենա․

Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Գյուղմթերքի ձեռքբերում գյուղացուց

Ռոզա․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։

Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:

ՏՏ ոլորտի շրջանառության հարկ

Քրիստինա․

Բարև Ձեզ։

Անհատ Ձեռնարկատեր եմ, պայմանագիր ունեմ Եվրոպայի որևէ երկրի գործընկերոջ հետ, ծառայություններ եմ մատուցում, ՏՏ ոլորտ է, շրջանառության հարկ որքան պետք է վճարեմ, նոր օրենք կա՞ պետք է խնդրեմ լինկ ուղարկեք, կարդամ, շնորհակալություն:

Շահութահարկի և սոցիալական վճարի ամսական 5 000 դրամ վճարումներ

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս։ Եթե շրջ. հարկով աշխատող Ա/Ձ-ն (աշխատող չունի, ծառայությունների մատուցում է կատարում) 2 ամիս շրջանառություն չունի, ապա անհրաժե՞շտ է ամսական շահութահարկի և սոց․ վճարի 5000-ական վճարումները կատարել:

Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել

Աննա․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է եղել, հետո անցել է շրջանառության հարկի համակարգ: ԱԱՀ վճարող լինելու ժամանակ գնել է online ծառայություն, որն առաջացրել է ոչ ռեզիդենտի շահութահարկ: Ծառայության ժամկետի վերջին օրն` մատակարարման ամսաթիվն է, երբ արդեն շրջ. հարկ վճարող է:

Ի՞նչ նվազեցումներ կան շրջանառության հարկի համար

Տաթև․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ ԱՁ-ն կարո՞ղ է հարկի չափը նվազեցնել, ի հաշիվ որոշակի ծախսերի, իմ ԱՁ-ն ծառայության մատուցման նպատակով եմ բացել, վճարել եմ 5 տոկոս անցած տարի, 10 տոկոս այս տարի։

Եթե այո, ի՞նչ ծախսերի։ Դա է հետաքրքիր։

Միկրոձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկի համակարգ

Անուշիկ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն 2025թ-ի համար ներկայացրել է միկրոյի հայտարարություն, հնարավո՞ր է անցնել միկրոձեռնարկատիրությունից շրջանառության հարկի։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

Մսի խանութի գործունեություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն գործում է այս տարվանից արդեն շրջհարկով, մսի խանութ է։ Միսը գնել է ֆիզ անձից՝ գնման ակտով, գյուղապետարանի տեղեկանքով և անասնաբուժական վկայականով։ Ինքնահաշիվ պե՞տք է գրվի այդ ֆիզ անձի անունով, թե՞ ոչ, և կասե՞ք՝ այս դեպքում հարկը ինչքա՞ն է լինելու։ Իրավունք ունե՞մ 9,5 % նվազեցում տալու։ Կանխավ շնորհակալ եմ։

Դարբնի գործունեություն

Արմենուհի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ դարբնի գործունեությունը ի՞նչ հարկատեսակով է գործելու, միկրոձեռնարկատիրությու՞ն, թե՞ շրջանառության հարկ: Ինչպես նաև 2025թ-ի մասով փոփոխությունները որտեղի՞ց գտնեմ:

Վաճառք Wildberries հարթակում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել վաճառքով Wildberries հարթակի միջոցով։ Գրանցել եմ ԱՁ։ Պետք է 20 օրվա մեջ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնեմ, սակայն չեմ կարողանում https://file-online.taxservice.am կայքում գրանցվեմ որպես լիազոր, քանի որ ստորագրությունը mId է տրամադրված Վիվա- ի կողմից։ Արդյոք որևէ այլ տարբերակ կա՞ գրանցվելու։ Սկզբնական շատ քիչ քանակով ապրանքներ եմ ունենալու, արդյոք կա՞ կարիք հաշվապահի դիմելու։

Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։