Tag: շրջանառության հարկ

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Սյուզաննա. Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն

Հասմիկ․ Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:

Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է: Կանխավ շնորհակալ եմ:

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա. Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու

Հասմիկ. Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ

Լուսինե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին

Լևոն. Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Նոնա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ

Արթուր. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝ 1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար: 2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար: Շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը

Արմեն. Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝ 1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ, 2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ

Սերգեյ. Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:

ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից

Խաչ. Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի. Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ: