Tag: սոց. վճար

ԱՁ-ն աշխատել է ԱԱՀ-ով

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ ԱՁ-ն 2022թ.-ին աշխատել է ԱԱՀ-ով, բացի եկամտային հարկի և սոց. վճարի և ավելացված արժեքի հարկի ամսական հաշվետվություններից էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և մինչև ե՞րբ:

Դայակ պետության աջակցությամբ

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել․ որպես դայակ "Աշխատավարձի 50% պետության կողմից փոխհատուցման ծրագրով" աշխատելու համար 1975թ. ծնված անձը դիմել և ստացել է ՀՎՀՀ 2022թ.՝ որպես ֆիզիկական անձ, բացի եկամտային հարկից նա սոց․ վճար է՞լ պետք է կատարի 2022թ. համար։ Տարեկան եկամտային ու սոց․ վճարի հաշվետվության վերջում լրացվում է որպես ինքնազբաղված գործունեությունից սոց․ վճարի տեղը։ Ինքնազբաղված անձ համարվու՞մ է նա։

Սոցիալական վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն սոցիալական վճարի ամսական հաշվարկվող 5 000-ական դրամները վճարում են մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյա՞լ, թե՞ պետք է վճարել ամսական։ Հոդված 7-ի 4-րդ մասում ասվում է ՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Սոց․ վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին, դեկտեմբեր ամսվա շահութահարկը և սոց․ վճարը, համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է, հունվարից այլևս շահութահարկ չի վճարելու 125հ-ի 3,1 համաձայն, իսկ սոց․ վճար և՞ս չի վճարելու։ 2022թ աշխատում էր։

ՏՏ ոլորտի ԱՁ

Անա․

Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․

ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։

Շնորհակալություն։

Նվազագույն աշխատավարձ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։

Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։

ԱՁ շահութահարկ և սոց․ վճար

Տիրուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 10․12․2022 թ-ին, սակայն գործունեություն իրականացնելու է հունվարից։ Շրջանառության հարկով աշխատելու դիմումը ներկայացվել է։ Ժամանակավոր գործունեությունը դադարեցնելու դիմում տալու դեպքում արդյո՞ք պետք է վճարվի դեկտեմբեր ամսվա 5 000 շահութահարկի և 5 000 սոց վճարի գումարները։

Կուտակային վճար

Սուրեն․

Բարև Ձեզ։ Նման հարց ունեմ․ նոր ԱՁ է մոտս, ՏՏ ոլորտի հավաստագիր ունի, ու իրացման շրջանառությունը կազմում է 10 մլն դրամ։ ՊԵԿ-ից ասում են՝ կուտակային վճար պետք է վճարվի, կասե՞ք՝ ինչ է դա, ու ինչքա՞ն պիտի վճարեմ։

a notebook and pen near the laptop and documents on the table

Կուտակային և դրոշմանիշային վճարներ

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.

Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։

Աշխատանքի տեսչությունն արձանագրել է խախտումներ

Արսեն. Ողջույն։ Հարգելի հաշվապահներ, աշխատանքի տեսչական մարմինը արձանագրել է խախտումներ և կազմվել է ակտ, ըստ որի 2018-ից 2021 թվականներին տարբեր ամիսներում աշխատակիցներին չի հաշվարկվել և չի վճարվել որոշակի գումարներ։ Պրակտիկորեն հնարավոր չէ ճշգրտել այդ ամիսների հաշվետվությունները, որովհետև դա մեկ ամիս չէ, մոտ 100 աշխատող է, և հետո դա իր հերթին կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության։ Եթե հիմա ենք անում հետհաշվարկները (տեսչությունը հաշվել է մաքուր վճարվելիք գումարները), արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով։ Դրանից բացի պետք է հաշվարկել և վճարել 0,15 տոկոս տույժերը, իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ, քանի որ եկամտային և սոցի մասով չգտա նվազեցում։ Նաև հաշվետվության մասով հարց է առաջանում, ինչպե՞ս ցույց տալ։ Կարծում եմ եկամտային հաշվետվության մեջ 1,1 կետում՝ դատարանի վճռով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կետի տակ հատ-հատ պետք է լրացվի և անկախ տվյալ անձը ներկայումս աշխատում է, թե ոչ, ընտրվի ավարտված պայմանագրով վճարման կետը։ Խնդրում եմ օգնել, որքան հնարավոր է արագ և հիմնավոր։ Շնորհակալություն։

Հարկային վճարումների հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Մի հարցով ուղղություն ցույց կտա՞ք. կատարվել է հարկային վճարումները, սակայն չի երևում մուծումը՝ սոց. վճարը և դրոշմանիշային վճարը պարտք է ցույց տալիս, ի՞նչ քայլ անել։