Tag: ԱԱՀ

Անհատույց վարձակալություն

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, իր տնտեսական գույքը անհատույց վարձակալությամբ հանձնել է ԱՁ-ին, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, հանրային սնունդ է կազմակերպում: Այս գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ է առաջանանում ՍՊԸ-ի մոտ։ ՍՊԸ-ն կարո՞ղ է ամորտիզացիա հաշվարկել։ Շնորհակալություն:

Մեքենայի ներմուծում ՌԴ-ից

Կարեն․

Բարև Ձեզ։ Ֆիզ անձը երկու ամիս առաջ Ռուսաստանից մեքենա է ներմուծել, մաքսայինից ասել են, որ պետք է հարկ վճարի։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է ԵՏՄ ներմուծման հայտարագիր ներկայացնի, և ինվոյսի արժեքի 20 տոկոսի համար ԱԱՀ վճարի։

ԱԱՀ վերադարձ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ընկերությունը զբաղվում է ներմուծմաբ՝ ներմուծում է ապրանքը Հայաստան և այնուհետև անմիջապես արտահանում ՌԴ, որի արդյունքում մնում է ԱԱՀ գերավճար ՀՀ տարածքում: Կարո՞ղ ենք այդ գերավճարը հետ վերադարցնել: Կանխավ շնորհակալ եմ։

TAX FREE վերաբերյալ

Տավրոս․

ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետում չի կարողացել ստանալ ԱԱՀ-ի չափով գումարը։ Մաքսային աշխատողը ասել է, թե ապրանքները պետք է լինեն փաթեթավորած և ինչ որ TAX FREE պիտակներով։ Փաթեթավորումը եղել է ապրանքի գործարանային տուփերով, որը մաքսայինի համար բավարար չի եղել։ Ո՞ր օրենքն է կանոնակարգում ապրանքի փաթեթավորումը TAX FREE-ի դեպքում։

ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման

Թ․

Բարև Ձեզ, փորձառու հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, վարձակալությամբ տալիս է տեխնիկա, հիմա նոր տեխնիկա է գնում նորից, ԱԱՀ-ով աշխատող մեկ այլ կազմակերպությունից, այդ վճարած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, երբ այդ տեխնիկան էլ տա վարձակալությամբ, և դուրս գրի ԱԱՀ-ով հաշիվ։

Գործակալական պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց կխնդրեի պարզաբանել. Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործակալական պայմանագրով տալիս է ապրանք վաճառի։ Գործակալը ապրանքը վաճառում է իր անունից։ Հասկանալի է, որ գործակալ հանդես եկող ընկերությունը պետք է գործի ԱԱՀ-ի դաշտում, իսկ պրինցիպալ հանդես եկող կազմակերպությունը, եթե դիմացի կողմի հետ գործակալը գործարքն անում է իր անունից (հդմ-ով վաճառք է իրականցնում, ամսվա վերջում հաշվետվությամբ ցույց տալիս վաճառքը, որի համար դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ)։ Արդյո՞ք ճիշտ է։

Որոշել վաճառքից շահույթը/վնասը

Կարինե.

Ձևակերպել հիմնական միջոցների՝ որպես վաճառքի համար պահվող դասակարգումը, իրական արժեքով վերաչափումը և դրանց վաճառքի հետ կապված գործառնությունները։ Որոշել և ձևակերպել վաճառքից շահույթը կամ վնասը։

Տվյալներ․

Հաստոցների սկզբնական արժեքը 600․000 դրամ, օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը 0, մաշվածությունը հաշվարվել է գծային մեթոդով։ Ձեռքբերումից երկու տարի անց հաստոցները վերադասակարգվել են որպես վաճառքի համար պահվող։ 6 ամիս հետո կատարվել է դրանց վերաչափումն իրական արժեքով՝ հանած վաճառքի ծախսումները, որոնք սահմանվել է 380․000 դրամ։ Տարվա վերջում հաստոցները վաճառվել են 420.000 դրամով՝ գումարած ԱԱՀ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Դրամարկղից վճարվել է միջնորդավճար հաստոցների վաճառքի համար՝ 9600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

Ռեզիդենտությունը հավաստող տեղեկանք

Արեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծրագրի օգտագործման իրավունք: Ղազախստանի Հանրապետության կազմակերպությունից ստացել են ռեզիդենտությունը հավաստող տեղեկանք: Այդ տեղեկանքը բավարա՞ր է արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատվելու համար։ Նաև հավելյալ հարց, եթե ծրագրի օգտագործման իրավունքը տրամադրվել է 8 ամիս ժամկետով, ոչ ռեզիդնետի ԱԱՀ-ի մասով մատակարարի անունից հաշիվ դուրս գրել և ԱԱՀ վճարել, կարո՞ղ ենք 8 ամսյա ժամկետը, երբ ավարտվի այդ ժամանակ կատարել։

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ: ՏՏ ոլորտում գործող ՀՀ կազմակերպությունը, ով գործում է հարկման ընդհանուր համակարգում և ունի ՏՏ ոլորտի հավաստագիր, ծառայություններ է մատուցում օտարերկրյա կազմակերպություններին և, քանի որ ՀՀ-ից դուրս է ծառայության մատուցումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է կիրառվում: Միաժամանակ կազմակերպությունը ՀՀ-ում տարածքի վարձակալությունից վարձակալան վճար է վճարում ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությանը և ներկայումս կուտակել է ԱԱՀ-ի դեբետ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հնարավոր է կուտակված ԱԱՀ-ի դեբետը հետ ստանալ և եթե հնարավոր է՝ ի՞նչ կարգով է դա լինելու։

Ի՞նչ հարկեր կառաջանան

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Ա/Ձ-ն սույն թվականի մարտին 3-րդ երկրից գնել է էքսկավատոր, որը ԱԱՀ-ից ազատված գործարքների մեջ էր, սակայն Ա/Ձ-ն ավտոմատ ընկել է ԱԱՀ հարկման դաշտ, խնդրում եմ ասեք՝ տվյալ պարագայում ինչպե՞ս կարելի է էքսկավատորը հանել Ա/Ձ վրայից, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Շահութահարկի և ԱԱՀ հաշվարկ

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, ունի մեքենաներ, որոնք ցանկանում է վաճառել։ 1-ին մեքենային մնացել է 500 000 ՀՀ դրամ, որպեսզի մաշվի, այն պետք է վաճառի 1 500 000 ՀՀ դրամով։

2-րդ մեքենան ամբողջությամբ մաշվել է, պետք է վաճառի 1 000 000 ՀՀ դրամով։

Կասե՞ք՝ որքա՞ն ԱԱՀ և շահութահարկ պետք է վճարել։

Շինանյութի ԱԱՀ հաշվանցում

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը իր տարածքում կատարում է շինարարական աշխատանքներ, որի համար օգտագործվող շինանյութի համար հարկային հաշիվներ է ստանում։ Կասե՞ք՝ այդ հարկային հաշիվներում ստացված ԱԱՀ-ն կարո՞ղ եմ հաշվանցել, և ծախս ճանաչելու համար ինչպե՞ս պետք է փաստաթղթավորեմ։

ԱԱՀ վերադարձ դադարեցման դեպքում

Լիանա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ի (ԱԱՀ վճարող) գործունեությունը դադարեցվել է, հաշիվը փակվել։ Առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, որն առաջացել է հաշիվների ճշգրտումից։ Ինչպե՞ս կարող ենք գումարը հետ ստանալ։

Ինքնահաշիվ ոչ նյութական ակտիվի ձեռքբերման դեպքում

Վազգեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Եթե ՀՀ կազմակերպությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծրագրի օգտագործման իրավունք, 1 տարի ժամկետով եւ վճարել այդ գործարքի ամբողջ գումարը ստացված վճարային հաշվի հիման վրա 10 000 $։ Տվյալ գործարքը հանդիսանու՞մ է ոչ նյութական ակտիվի ձեռքբերում։

Եթե ոչ նյութական ակտիվ է, ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ե՞րբ գրել ինքնահաշիվը։ Օրենսգրքի համաձայն ծառայության մատուցման պահ է հանդիսանում ծառայություն մատուցողի կողմից ոչ նյութական ակտիվի սեփականության իրավունք փոխանցումը ծառայություն ստացողին, արդյո՞ք կարող եմ ստանալուց մեկ տարի անց գրել ինքնահաշիվ։ ԱԱՀ տույժեր կառաջանա՞ն, թե՞ ոչ։

Ըստ հարկային օրենսգրքի՝ եթե հնարավոր չէ դուրս գրել ինքնահաշիվ, ապա հարկ վճարողը ինքնահաշիվը կարող է գրել հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը, տվյալ դրույթը ո՞ր դեպքերի համար է, և եթե փաստացի փոխանցվել է 10 000$ գործարքի գումարի մասով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյունքում 20 տոկոս պակաս պետք է փոխանցվի որպես հարկային գործակալ, տվյալ դեպքում ոչ ռեզիդնետը պարտավո՞ր է հաշիվ ուղարկել 10 000+20%, որի հիման վրա գրվի ինքնահաշիվը, թե՞ ոչ։ Եվ տվյալ նկարագրված դեպքում կարո՞ղ եմ ոչ նյութական ակտիվի մաշվածք հաշվարկել և ծախսագրել ստացման օրվանից, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Գումարի տրամադրում աշխատակցին

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է գումար տալ իր աշխատակցին 1 600 000 ՀՀ դրամի չափով։ Եթե դա ձևակերպեմ որպես հավելավճար աշխատավարձ, պետք է հարկվե՞մ 25 տոկոսի չափով։ Կարո՞ղ եմ արդյոք դա ձևակերպել որպես փոխառության տրամադրում։ Այդ դեպքում պե՞տք է 16,67 տոկոսի չափով ԱԱՀ վճարե՞մ։