
Անձը չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարություն
Հասմիկ Պետրոսյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ գործունեություն չծավալած և ընդհանուր հարկային ռեժիմում հայտնված ուշացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը ժամանակին ուղարկել, բացի սոց. վճարից, ամսական այլ հարկ ունե՞մ վճարելու: Բացի այդ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հարկավոր է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել, եթե այսպես թե այնպես մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:

Ներմուծման մաքսային վճարներ
Ռուզաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել ինձ՝ ներմուծված պարարտանյութը ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ, և ուրիշ ի՞նչ վճարներ պետք է կատարել: Շնորհակալություն։

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով
Մարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը չի ներկայացվել
Աննա․
Բարև ձեզ: Մի կարևոր հարց ունեմ, խնդրում եմ, արագ արձագանքեք: Եթե չեմ ներկայացրել շրջանառության հարկի հայտարարությունը, սակայն ներկայացրել եմ ներմուծման վերաբերյալ փաստաթղթերն, ի՞նչ կարող եմ անել, որ ԱԱՀ դաշտից դուրս գա։ Ինչ-որ տարբերակ կա՞, թե՞ ոչ։

ՌԴ-ից ներմուծման դեպքում տրվող ձևակերպումները
Ռուզան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օգնեք կատարել ձևակերպում: Ունենք ներմուծում ՌԴ-ից 3 147 000 արժեքով, որի ԱԱՀ-ն կազմում է 629 400: Սկզբում կանխավճար ենք ուղարկել օգոստոսին, ապրանքը ստացել ենք սեպտեմբերին, ուղարկել եմ հայտարարագիրը և հաշվանցում եմ արել սեպտեմբերին, բայց ԱԱՀ - ն վճարվել է հոկտեմբերի 10-ին:

Ինչպե՞ս ներկայացնել ԱԱՀ ամսական հաշվետվությունը
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ Taxservice.am համակարգում ինչպե՞ս պետք է ներկայացնեմ ԱԱՀ ամսական հաշվետվությունը նոր փոփոխված տարբերակով:

ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել
Թեհմինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:

Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ
Էդգար.
Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն
Լյուսի.
Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза - ում։
Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 - ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза - ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։

Շրջանառության հարկ վճարողը ունի ԱԱՀ դեբետի մնացորդ
Արամ.
2018-2019թթ. եղել եմ ԱԱՀ վճարող, հարկային պարտավորություններում կուտակվել է որոշակի գումար: Ի՞նչ կարող եմ անել դեբետի հետ շրջ. հարկ վճարող դառնալուց հետո: Ո՞վ կարող է խորհուրդ տալ:

ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա
Արմեն.
Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։

ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում
Մարինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
Հարց 1․ ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, 2019թ. որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը, և շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում (մնացորդ, մուտք, ելք, մնացորդ) ո՞ր դեպքում ենք լրացնում տվյալները, որ դեպքում՝ ոչ:
Հարց 2․ Ֆիզիկական անձը ձեռք է բերել ավտոմեքենա և մեկ տարվա ընթացքում վաճառել է, այսինքն՝ գործարքը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և պետք է հարկվի եկամտային հարկո՞վ: Հարկային տեսչությունում գրանցվել է, ստացել ՀՎՀՀ, էլեկտրոնային եղանակով ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնենք:
Հարց 3․ ՀՀ հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով կամ միայն արտոնագրային հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ:
Հարց 4․ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ-ով կամ շրջ. հարկով աշխատելու դիմումը ներկայացնել ոչ թե համապատասխանաբար հունվարի 20-ին կամ փետրվարի 20-ին և կարո՞ղ է շահութահարկի կանխավճարներ չկատարել (2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում), և եթե այո, գործունեությունը սկսելու դեպքում գործունեությունը դադարեցրած եռամսյակների համար է՞լ է վճարում կանխավճարները:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն և ԱԱՀ հաշվետվություններ 2019թ․ համար
Արման․
Բարև ձեզ։
Խնդրում եմ, օգնեք․ ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն 2019թ․-ի համար չի ներկայացրել, և ամբողջ տարի ԱԱՀ հաշվետվություն չի ներկայացվել։ Ի՞նչ է սպասվում կազմակերպությանը։ Կարո՞ղ ենք արդյոք ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություններ ներկայացնել։
Շնորհակալություն։

ԱՁ-ն ցանկանում է ապրանք ներմուծել
Հայկ.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն
Թեհմինա.
ԱԱՀ վճարող ԱՁ-ն, որը վարձակալությամբ է տալիս տեխնիկա, տարեկան ի՞նչ հաշվետվություն է հանձնում:

Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս
Սուսաննա.
Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։

Ի՞նչպես է հաշվարկվում ներմուծման ԱԱՀ-ն


Անձինք փոխկապակցված են ճանաչվել


ԱՁ-ն աշխատել է ավելացված արժեքի հարկով
Տաթև.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., իսկ հարկայինում գրանցվել է 22.11.2019թ.: Մինչ այդ որևէ հաշվետվություն չի ներկայացվել: Աշխատել է ԱԱՀ-ով: Գրանցված աշխատող չունի, ինքնազբաղ է: Ի՞նչ պարտավորություններ ունի, և ի՞նչ եկամտային և սոց. վճարներ պետք է անել մինչ ապրիլի 20-ը և ո՞ր հաշվեհամարով: Նաև հաշվետվությունների տեսակները խնդրում եմ նշել:

Ընկերությունը անցել է շրջանառության հարկի համակարգ
Հայկ.
Բարև ձեզ: Մեր ընկերությունը պետական մրցույթին մասնակցել է ԱԱՀ-ով և հաղթել, այնուհետև փոխվել ենք շրջանառության հարկի, կարո՞ղ ենք ապրանքը հանձնել շրջ. հարկով:
Վերջին մեկնաբանություններ