Tag: ԱԱՀ

.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

208 Լյուդմիլա. Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը: Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը ԱԱՀ – ով հարկվող է

Արգամ. Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով հարկվող գործունեությու՞ն է արդյոք հանրային սննդի առաքումը, եթե առաքման առանձին գումար չի գանձվում պատվիրատուից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում

Armen. Եթե օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում և այդ ընթացքում ՀԴՄ-ով գործարք չի կատարել, այլ միայն ֆինանսավորել է կրթական ծրագրեր և անհատույց գույք է գնել այլ ոչ առևտրային կազմակերպությունների համար, այս դեպքում ինքը ԱԱՀ-ով հարկվող համարվու՞մ է, թե՞ ոչ (ԱԱՀ-ի մասին 3-րդ հոդվածը կարդացել եմ, հստակ չեմ պատկերացնում):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գազալցակայանը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում

Գագիկ. Բարև ձեզ, գազալցակայանը աշխատում է հաստատագրված վճարով, սակայն 2014 թվականից ցանկանում ենք անցնել ԱԱՀ հարկատեսակի: Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկային տեսչություն և ո՞ր օրենքի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվի արտացոլում ԱԱՀ հաշվարկի մեջ

Արփինե. Խնդրում եմ ինձ օգնեք` եթե ես ինչ-որ կազմակերպությունից, որը առանց ԱԱՀ-ի է աշխատում, ստացել եմ հաշիվ, իսկ ես ԱԱՀ-ով եմ աշխատում, և նրա գումարը փոխանցել եմ, ապա իմ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցու՞յց եմ տալիս այդ հաշիվը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չունի առաքման գիրք

Հ.Ա.. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Լիանա. Հարգելի կոլեգաներ, սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված այսպիսի մի հարց է առաջացել. հաշվետու տարվա համախառն եկամուտը /0103/ տողում լրացվում է <>, գումարը գրվում է ներառյա՞լ ԱԱՀ-ն, թե՞ ծառայությունների արժեքների հանրագումարը:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անուշիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող

Արմինե. Բարև Ձեզ, հարցս շտապ է, խնդրում եմ արձագանքել: Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին` գովազդային պաստառներ է տեղադրել ՀՀ-ում: Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, համապատասխանու՞մ է արդյոք այն ԱԱՀ-ի մասին օրենքի 14 հոդվածի 4-րդ պարբերության և 15 հոդվածի 8-րդ կետին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի հետ կապված

Արփինե. Խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե սեպտեմբեր ամսում ես հետաձգել եմ 630 208 դրամ, ապա նոյեմբերին ես ստացել եմ 3 092 069.20 (ԱԱՀ-ի գումարը) հաշիվ և վճարել եմ 3 244 437 (ԱԱՀ-ի գումարը): Իմ նոյեմբեր ամսվա հետաձգումը ինչքա՞ն կլինի, այն կապվա՞ծ է սեպտեմբեր ամսվա հետաձգման հետ, և եթե ես ավել եմ վճարում, ապա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տալիս, թե՞ ոչ, եթե ցույց եմ տալիս, որտե՞ղ եմ գրում:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման. Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ շեմի հաշվարկ

Արթուր. Հարգելի կոլեգաներ, մի այսպիսի հարց է առաջացել ինձ մոտ. կարո՞ղ է արդյոք ՀՏ-ն ԱԱՀ շեմի հաշվարկման համար տարվա վերջում վերցնել նաև անավարտ, դեռևս մատուցման փուլում գտնվող ծառայությունը, անավարտ աշխատանքները:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա

Anna. Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Կարեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կոոպերատիվին պատկանող անշարժ գույքը լուծարումից հետո անցնելով կոոպերատիվի անդամներին պարտադիր հարկվում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Հարց ու պատասխան

Կառավարության թիվ 968-Ն նոր որոշում

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, Կառավարության թիվ 968-Ն նոր որոշումով 2013թ. ընթացքում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները նոյեմբերի 1-ից պետք է կիրառեն նոր սերնդի ՀԴՄ: Սակայն ՀԴՄ-ների կիրառման օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե նախորդ տարվա իրացման շրջանառությունը 500,0 մլն.-ից պակաս է, ապա պետք է կիրառեն 2015թ. հունվարի մեկից ոչ ուշ: Հիմա հակասություն է առաջանում, մեր կազմակերպության նախորդ տարվա իրացման շրջանառությունը պակաս է 500.0 մլն-ից, բայց 2013թ. ԱԱՀ վճարող է: Հիմա ինչպե՞ս հասկանալ կառավարության որոշման իմաստը: Խնդրում եմ օգնել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն

Արմինե. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն որոշակի զուտ գումարի դիմաց: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի համախառը/պայմանագրային գումարը, որպեսզի վճարվեն ԱԱՀ և շահութահարկը: Ո՞րն է ճիշտ մոտեցումը ստորև ներկայացվածից. 1. Զուտ գամարին ավելանում է այդ գումարի 20 տոկոսը որպես ԱԱՀ և այդ երկու գումարների 20 տոկոտոսը որպես շահութահարկ 2. Համախառն գումարից հանվում է 16.67 տոկոսը որպես ԱԱՀ և նույն համախառն գումարի 20 տեկոսը որպես շահութահարկ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը տարվա ընթացքում փոխել է հարկման դաշտը

emi. Խնդրում եմ ինձ ասեք` ինչպիսի՞ ձևակերպումներ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի տարվա վերջում այն դեպքում, երբ առաջին եռամսյակը կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, իսկ մնացած եռամսյակները` ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ

Հակոբ. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա

Աշխեն. Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա (01 - շինարարության իրականացում` բնակելի, հասարակական և արտադրական 80 000 դրամ, 03 - հիդրոտեխնիկական շինարարություն 80 000 դրամ), և շրջանառությունը չի գերազանցում 58,35մլն.: Գործու՞մ է արդյոք լիցենզիայի 100 000 դրամը գերազանցելու օրենքը ԱԱՀ-ի համար, և եթե կազմակերպությունը պետք է վճարի շրջանառության հարկ, ապա ի՞նչ դրույքաչափով: Կանխավ շնորհակալ եմ: