Tag: ԱԱՀ

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի հետ կապված

Ա.Մ.. Եթե կազմակերպության շրջանառությունը ավելացվում է 20%-ով համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի, այդ 20%-ով ավելացված շրջանառությունը հարկվու՞մ է շահութահարկով, թե՞ ոչ:
.ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ և ՍՊԸ տարբերություններ

Ռազ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Ա.Մ.. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը 2010թ-ին եղել է ԱԱՀ չվճարող, այդ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում ունեցել է ձեռք բերումներ, 2012թ-ից արդեն համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք ես կարող եմ այդ 2010թ-ի ձեռք բերված ԱԱՀ-ները հաշվանցեմ 2012 թ-ին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին

Կարեն. Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ. Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Lara. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են` 1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել 2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք: Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա. Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ. 1*520000=520000 զեղչ 10%` 52000 հարկվող գումար` 468000 ԱԱՀ 20%` 93600 ենթակա է վճարման` 561600 Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը. իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000, թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000 կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600 13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400 ո՞ր լրացման ձևն է ճիշտ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում լիզինգի դեպքում

Anonimus. Բարև ձեզ: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստամասերի ներմուծում և վաճառք

Արսեն. Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խոտան արտադրանքի դուրսգրում

Ս. Հ.. Հարգելի գործընկերներ, ընկերությունում կա խոտան պատրասրի արտադրանք, որը ընկերության արտադրածն է և խոտան է դարձել ժամանակի ընթացքում: Արտադրանքը սննդային է: Այժմ ընկերությունը պատրաստվում է ազատվել նշված արտադրանքներից: Ի՞նչ հարկային պարտավորություններ հնարավոր է առաջանան դրա կապակցությամբ, հատկապես ԱԱՀ-ի գծով: Եթե հնարավոր է, նաև ներկայացրեք այն հարկային կամ այլ հոդվածները, որը կառնչվի այս գործին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արսեն. Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը ձեռք է բերել 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ, որից 300 հզ.-ը (ԱԱՀ-ն 60 հզ) օգտագործել է իր կողմից կատարված շինարարական աշխատանքներում: Կազմակերպությունը 60 հզ. ԱԱՀ-ն կարող է հաշվանցել, իսկ մյուս 40 հզ. ԱԱՀ-ն կհաշվանցի այն ժամանակ, երբ մյուս մնացած մասը ծախս ցույց կտա, թե՞ որոշ ժամանակ հետո 40 հզ ԱԱՀ-ն կարող է ամբողջությամբ ծախս ցույց տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը

Արման. Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ

Դավիթ Ասատրյան. Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք երկուսն էլ (թե ընկերությունը և թե ԱՁ) համարվում են ԱԱՀ վճարող:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի մաքսազերծում

Արման. Հարգելիներս, անձնական օգտագործման համար ցանկանում եմ մեքենա ներմուծել Ճապոնիայից, աուկցիոնից: Ի՞նչ փաստաթղթեր / հաշիվ ապրանքագիր, փոխանցման հանձնարարական... / են անհրաժեշտ, որպեսզի մաքսազերծեմ ըստ գնված արժեքի համապատասխան տոկոսի, այլ ոչ շուկայական, ինչպես ընդունված է: Նշեմ նաև մեքենայի տվյալները` MERCEDES-BENZ S600, '97 model, 6.0ltr Petrol, automatic,black, 91,000km, 4 doors, with following extras: AC, PS, CL, PM, PW, ABS,EF, Srs: Կտրամադրեմ ևս լրացուցիչ ինֆորմացիա, եթե ասեք` ինչ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկում ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: 1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ 2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան 3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկում տույժերի նկատմամբ

Սոնա. Կազմակերպությունը վճարել է 100000 հազ. դրամ ծառայությունների դիմաց և 48500 առաջացած տույժեր: ԱԱՀ-ով է աշխատում մեր կազմակերպությունը: Ասացեք խնդրում եմ, տույժերի՞ց էլ պիտի ԱԱՀ մուծեմ պետությանը: Որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում

Սամվել. Արտահանել ենք սեփական ատադրության արտադրանք և միաժամանակ` ժամանակին ներմուծված ապրանք, տվել են մի քանի հայտարարագիր: Արտադրանքի համար առանձին, ապրանքի համար առանձին: Հարցս հետևյալն է` երբ ներկայացվի զրոյական դրույքաչափով գործարքի ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում, պետք է նշել միայն սեփակա՞ն արտադրանքի մաքսային արժեքի 20 տոկոսը վերդարձման կամ հաշվանցման համար, թե՞ նաև այն ապրանքների (խողովակ ու մի քանի այլ սարքավորում), որոնք նունյպես արտահանվել են, բայց Հայաստանի արտադրանք չեն, և դա ես գնել եմ ֆիզ. անձից գնման ակտով, առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ նաև օրենքին հղում, թե չէ յուրաքնաչյուր տեղյակ կարծիք հետաքրքիր է: