Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ: Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նախագծի իրականացման համար ստացված գումարը հարկվում է

Էլեն. Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գրանցվել որպես աշխատող

Ալիսա. Բարև Ձեզ: Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու: Շնորհակալություն շատ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել

Արամ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ի ֆիզ. գնալու դեպքում, գործունեության դադար տալուց հետո՝ արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիդա. Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ. 1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը: 2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արա. Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար

Վարդան. Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։ Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։ Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ: Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էպիլացիայի ծառայություններ մատուցող սրահը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել

Մայա. Բարև Ձեզ: Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե: