
Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ
Անուշիկ.
1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 - ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Jasmin.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողը աշխատում է կազմակերպությունում 01.07.1994թ.-ից: Ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը հոկտեմբեր, նոյեմբեր, ամիսների համար: Աշխատավարձը` 141 000 դրամ: Շնորհակալություն:

Նպաստը ո՞ր ամսում է հաշվարկվում
Տիգրանուհի.
Բարև ձեզ:
Եթե անաշխատունաության թերթիկը բացվել է 23.11-ից մինչև 07.1, այս դեպքում նպաստը ո՞ր ամսում է հաշվարկվում:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Արմինե Օհանյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել:

Մայրության երկրորդ նպաստ
Արմինե.
Արդյո՞ք գործատուն իրավունք ունի մայրության երկրորդ նպաստը (ֆիզից ֆիզ) չվճարելու:

Ինչպե՞ս է կատարվելու նպաստի հաշվարկը ԱՁ համար
Մարգարիտ.
Հարգելիներս, խնդրում եմ, օգնեք:
2012թ. նոյեմբերի 15-ին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և բնականաբար չեմ վարձատրվել հիմնական աշխատավայրից:
2015թ. ապրիլ ամսից զբաղվել եմ ԱՁ գործունեությամբ և ունեցել եմ հետևյալ եկամուտները՝
Ապրիլ` 175 000 դրամ
Մայիս` 280 000 դրամ
Հունիս` 260 000 դրամ
Հուլիս` 285 000 դրամ
Օգոստոս` 130 000 դրամ
Սեպտեմբեր` 750 000 դրամ
Հոկտեմբեր` 770 000 դրամ
Նոյեմբերի 4-ից նորից գտնվելու եմ նոր ֆիզ. արձակուրդում, քանի որ սպասում եմ երկրորդ բալիկին:
Խնդրում եմ, պատասխանեք` ինչպե՞ս է կատարվելու նպատի հաշվարկը, ու՞մ է պետք դիմել, և արդյո՞ք հաշվի են առնվելու ԱՁ-ից ստացված եկամուտները:

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ


Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը
Knarik.
Աշխատողը բերել է 4 օրվա անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվել ամսվա վերջում նրա աշխատավարձը:

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը
ՍԱՄՎԵԼ.
Բարև ձեզ: Կանխավ շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:
Ես ներկայացնում եմ դպրոց և իմ աշխատողին 01.07.2015 - ից մինչև 18.08.2015 տրամադրել եմ հերթական արձակուրդ, որի վճարումը կատարել եմ 26.06.2015: Հուլիս ամսվա հարկայինի ամփոփ հաշվարկը ներկայացրել եմ 04.08.2015: Իմ աշխատողը օգոստոս ամսվա կեսերին բերել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի թերթիկ 14.07.2015 - ից մինչև 29.07.2015: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե ես որպես հաշվապահ ինչեր պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողը կստանա նպաստ
Նազելի.
Բարև ձեզ: Իմ աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2016թ. հունվարի 31-ին: Նոր պայմանագիր չի կնքվելու: Ես այժմ հղիության երկրորդ ամսում եմ (սեպտեմբերի կեսերին կլրանա 2-րդ ամիսը): Կարո՞ղ եմ արդյոք ստանալ դեկրետային:

Մայրության նպաստի հաշվարկ
Գայանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցին:
Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ես արդեն երկու տարի աշխատում եմ նույն հիմնարկում, վերջին 12 ամիսների ամսական աշխատավարձս կազմում է 70 000 դրամ: Գնալու եմ դեկրետ օգոստոսի մեկից, և հաշվարկվելու է 180 օր (երկվորյակ եմ ունենալու): Աշխատում եմ 5-օրյա գրաֆիկով: Եվ մի հարց էլ` հաշվարկելուց հաշվի է առնվում 70 000 դրա՞մը, որով ես գրանցված եմ տվյալ հիմնարկում, թե՞ սոց. վճարը հանած` 52 920 դրամը:

Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում
Էլինա.
Հարգելի՛ մասնագետներ,
Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում:
Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ:
Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին:
Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ:
Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար:
Հարգանքով՝
Էլինա

Առավելագույնս քանի՞ օրում գործատուն պետք է վճարի նպաստը
Սոնա.
Կասե՞ք խնդրեմ` առավելագույնս քանի՞ օրում գործատուն պետք է վճարի դեկրետի գումարը, որքա՞ն կարող է ուշացնել:

Աշխատակիցը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Նարինե.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Աշխատակիցը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ 13.03.2015 թվականից մինչև 31.05.2015 թվականը: Խնդրում եմ պատասխանեք ոչ աշխատանքային օրերին, այսինքն` 24.04.2015, 01.05.2015 և 09.05.2015 - ի հիշատակի և տոն օրերը պե՞տք է համարել վճարվող, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Սիլվի.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արդյո՞ք կարող է դեկրետային արձակուրդը շարունակվել
Մարտա.
Արդյո՞ք կարող է դեկրետային արձակուրդը շարունակվել առաջին երեխայից հետո աշխատանքի չանցնելու դեպքում: Նշեմ, որ 2-րդ երեխան ծնվում է դեկրետային արձակուրդի 2.5 տարում: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Սիրանուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ կասե՞ք` ինչպես է հաշվարկվում մայրության նպաստը, եթե նախորդող 12 ամիսների դեպքում ունեցել եմ իմ հաշվին արձակուրդ: Նախապես շնորհակալություն:

Գործատուն չի վճարել նպաստի գումարը
Տաթև.
Հարգելիներս, ես աշխատել եմ որպես գրանցված աշխատող 4 ամիս, հետո գնացել եմ դեկրետի: Գործատուս ասել էր, որ կստանամ դեկրետի գումարն այն ժամանակ, երբ պետությունը փոխհատուցի իրեն գումարը: Ես ստորագրեցի, որ ստացել եմ այդ գումարը իմ գործատուից, որպեսզի վերջինս ներկայացնի այդ փաստաթուղթը և ստանա գումարը, որից հետո ինձ կվճարի, սակայն 4 ամիս անց նա ինձ տեղեկացրեց, որ մերժվել է հարկայինի կողմից, քանի որ ես 4 ամիս եմ աշխատել: Ես չգիտեմ` արդյո՞ք պետությունը իրավունք ուներ մերժելու, և քանի որ արդեն ստորագրել եմ, որ այդ գումարը ինձ տվել է գործատուն, չգիտեմ` ում դիմեմ: Արդյո՞ք ինձ օրենքով չէր հասնում այդ գումարը:

Արդյո՞ք վճարվում է նպաստի 80 %-ը
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք` մայրության նպաստը նույնպե՞ս 80 տոկոս է վճարվում:

Արդյո՞ք իրավունք ունեն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից
Վալյա.
Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել:
Ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ. սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ. մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ. սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի՝ արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին, և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ. մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից՝ առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ և ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ