Tag: անաշխատունակություն

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Արեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցի վերաբերյալ. եթե վարձու աշխատողը ամբողջ ամսվա ընթացքում ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկ, և տվյալ ամսվա համար նրան չի հաշվարկվել աշխատավարձ, ապա այդ աշխատողի համար արդյո՞ք վճարվում է գործատուի սոցիալական վճարը, թե՞ ոչ (նվազագույն 7000 դրամի չափով):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինչու՞ են գործատուները խուսափում հղի կանանց ընդունել աշխատանքի: Ինչքանով ես տեղյակ եմ, հղիության հետ կապված բոլոր նպաստները վճարում է պետությունը: Խնդրում եմ պատասխանել մանրամասն և օրենքով հիմնավորված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատողը չորս ամիս ընդունվելուց հետո գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, պե՞տք է արդյոք պարտադիր նրան տրամադրել իրեն հասանելիք հերթական արձակուրդն, որի ավարտից հետո նոր-երեխայի խնամքի արձակուրդը: Ո՞ր որոշման մեջ կարող եմ կարդալ այդ մասին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 2 տարեկան 2 ամսական է, և ես պատրաստվում եմ նորից երեխա ունենալ: Խնդրում եմ պատասխանեք, քանի՞ ամիս է պետք աշխատել, որպեսզի ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկեն իմ աշխատավարձի չափով, այլ ոչ թե մինիմալ աշխատավարձով (32 500 դրամով):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա. Բարև ձեզ: Ես 22.12.2010 - 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 - 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ ասել անաշխատունակության թերթիկի հաշվարկման կարգը, եթե հնարավոր է` օրինակի տեսքով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ նպաստ երկու գործատուներից

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը հղի է և համատեղությամբ աշխատում է 2 տարբեր կազմակերպություններում, ապա նա հղիության և ծննդաբերության նպաստ կարո՞ղ է ստանալ միաժամանակ երկու գործատուներից: Աշխատողը օտարերկրյա քաղաքացի է: 2011 թվականից նրա համար կատարվել են սոց. վճարներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի ազատման հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել, հղիության և ծննդաբերության նպաստից արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ, և եթե այո, խնդրում եմ ասել հաշվարկման կարգը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի և հղիության 1 ամսում եմ գտնվում, ես կարո՞ղ եմ ստանալ հղիության և ծննդաբերության նպաստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ես գնում եմ ֆիզ.արձակուրդ, աշխատել եմ երկու ամիս 32500դ. աշխատավարձով, ֆիզ.արձակուրդի գումարը կազմում է 32500/25*116=150800(116ը 140 օրվա աշխատանքային օրերի թիվն է): 150800 - ից որքա՞ն է կազմում եկամտահարկը և ինչ տեղեկանք կամ հաշվետվություն պետք է ներկայացնեմ հարկային, քանի որ հիմնարկի հաշվապահությունը ես եմ վարում, սկսնակ հաշվապահ եմ: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ շատ-շատ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Liana. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ներկայումս անաշխատունակության նպաստի սանդղակը գործու՞մ է, թե՞ ոչ, եթե միջին աշխատավարձը՝ մինչև 100000 դր. է - 100% 100000 դր. - ից ավել-30%
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ տեղեկանքներ են անհրաժեշտ

Նառա. Եթե երեխան ծնվելու է Եվրոպայում, բայց մայրը աշխատանքի մեջ է Երևանում, ի՞նչ տեղեկանքներ պետք է ուղարկել հղիության և ծննդաբերության արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Մարինե. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հուզում: Աշխատում եմ 2 հիմնարկներում, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ: Համատեղությամբ աշխատավայրում աշխատավարձը դարձել է 32500, իսկ 2010թ. եղել է 30000: Այդ դեպքում հաշվարկը ինչպե՞ս է կատարվում: Ետ ենք գնում 12 ամիս, թե՞ 6 ամիս: Եվ առաջին օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Նելլի. Բարև Ձեզ: Հարազատներիցս մեկը աշխատում է Գյումրիի շինարարական կազմակերպություններից մեկում: Աշխատանքի ժամանակ կոտրել է կրունկը, վիրահատել են (հիվանդանոցում ուղղակի ասել է, որ դեպքը տանն է եղել): Գրանցված աշխատող է, բայց պայմանագրի օրինակը իրեն չեն տվել: Խնդիրը նրանումն է, որ գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ (ասում է` "քեզ չի հասնում") (մինչ դեպքը պատահելը տուժողը 50 օրվա աշխատող է եղել): Օգնեք խնդրում եմ: Ու՞մ դիմենք: Ի՞նչ անենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ, թե ինչպես պետք է հաշվարկեն իմ նպաստը (հաշվարկային աշխատավարձս կազմում է 114000 դրամ, օրերի քանակը` 140): Եթե հնարավոր է` մանրամասն գրեք եկամտահարկը հաշվարկելու ձևը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել բյուլետենը

gohar. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսի 2 ին, հունիսի 19 ին ծննդաբերել է վաղաժամ: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նրա բյուլետենը, եթե բյուլետենի թերթիկի վրա նշված է 19.06.2011- 28.08.2011 Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր օգնողներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը

Մարիամ. Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը: