Tag: դեկրետ

Աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից

Լուսինե. Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:

Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Հասմիկ. Բարև ձեզ: Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե. Հարգելի հաշվապահներ, Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:

Դրույքաչափի փոփոխության վերաբերյալ

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ օրիանակա՞ն է արդյոք դեկրետում գտնվելու ժամանակահատվածում լրիվ դրույք աշխատողին դարձնել կես դրույք։ Նշեմ, որ 6 տարվա աշխատանքային փորձ ունեմ, միշտ եղել եմ լրիվ դրույք:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։ Շնորհակալություն։

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի. Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Գործուղում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Անժելա. Բարև ձեզ, Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին: Նախապես շնորհակալություն:

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք

Թեհմինա. Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Քրիստինե. Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել: