Tag: ծառայությունների մատուցում

Եկամտային հարկի հետ վերադարձ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։

Ծառայությունների մատուցման պայմանագիր օտարերկրյա ընկերության հետ

Արշալույս․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը Հայաստանում բնակվող, հայ ֆիզ. անձի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, որ տվյալ ֆիզիկական անձը իրենց համար որպես անկախ կոնտրակտոր հեռավար աշխատանքի միջոցով ծառայություն մատուցի` անսահմանափակ ժամկետով։ Այս պարագայում, արդյո՞ք ֆիզիկական անձը պետք է հարկեր վճարի Հայաստանում (պայմանագրում նշված է, որ պայմանագրից բխող հարկային պարտավորությունները կրում է ֆիզ. անձը)։ Շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի հարկեր

Արաքսյա․

Բարև ձեզ, կարո՞ղ եք, խնդրում եմ, պատասխանել իմ մեկ հարցին։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելիս ի՞նչ հարկեր պետք է վճարի աշխատողը, արդյոք նո՞ւյն չափով, ինչ որ գրանցված աշխատողը։

Քաղաքացիաիրավական պայմանագրի փոփոխություն

Արևիկ․

Բարև Ձեզ։ Եթե քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվել է 1 տարով, սակայն երկրորդ ամսից պատվիրատուի ցանկությամբ գումարի չափի ավելացում պետք է կատարվի, կարելի՞ է արդյոք համաձայնագրով պայմանագրի տվյալ ենթակետում փոփոխություն կատարել։

Քաղաքացիաիրավական պայմանագիր որոշակի ժամկետով

Ժաննա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ եթե գործատուն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել քաղաքացու հետ որոշակի ժամկետով, ապա պե՞տք է արդյոք ժամկետի վերջում ինչ որ լրացուցիչ համաձայնագիր, թե՞ այն ինքնըստինքյան համարվելու է դադարեցված:

Ո՞ր հարկային դաշտում աշխատել

Շողեր․

Բարև Ձեզ, ես մարքեթինգի մասնագետ եմ։ Եթե ԱՁ բացեմ, աշխատանքի անցնեմ Գերմանիայում գործունեություն ծավալող կազմակերպությունում և կնքեմ ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ո՞ր հարկատեսակի համաձայն պետք է հարկ վճարեմ։ Մինչ օրս շրջանառության հարկն էր կարծես լավագույն տարբերակը, բայց 2025-ին կարծես օրենսդրական փոփոխություն է լինելու։ Տեղեկատվություն կտրամադրե՞ք։

Պայմանագիր օտարերկրյա քաղաքացու հետ

Արմեն․

Բարև Ձեզ։ Օտարերկրացի փորձագետի հետ պետք է կնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր 5 օրվա համար։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում իրականացնել։ Գրանցման, վճարման կարգը ի՞նչ կարգով է սահմանվում։

Ծառայությունների մատուցում արտերկրում գործող ՏՏ կազմակերպությանը

Շուշան․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք․ ես խորհրդատվական ծառայություն եմ մատուցելու արտերկրում գործող կազմակերպությանը, որի համար պետք է բացեմ ԱՁ, բայց նաև ունեմ մեկ այլ գրանցված աշխատանք, որտեղ բոլոր հարկերը վճարվում են, պե՞տք է արդյոք ԱՁ բացելուց հետո միևնույն է վճարեմ եկամտային հարկ և սոց․ վճար։

Ծառայության մատուցում ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ–ով աշխատող ՍՊԸ-ն առաջին անգամ պետք է գովազդային ծառայություն մատուցի ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել գործարքը ճիշտ իրականացնելու համար, եթե ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն է։

Մարքեթինգային ծառայությունների մատուցում օտարերկրյա ընկերությանը

Միշել․

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Պետք է Ա/Ձ գրանցեմ՝ որպես օտարերկրյա ընկերության մարքեթինգային ծառայություններ մատուցող մասնագետ։ Կարո՞ղ եք հուշել՝ ո՞ր հարկային դաշտն է առավել օպտիմալ։

Սարքավորումների տեղադրման հարկային հաշիվ

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ "Ա" կազմակերպությունը սարքավորումների տեղադրման հարկային հաշիվ է դուրս գրում "Բ" կազմակերպությանը, սարքավորումները ձեռք է բերել "Ա" կազմակերպությունը, սակայն դուրս է գրել "Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ", մատակարարման ամսաթիվը ավելի վաղ է, քան դուրս գրման ամսաթիվը։ Մատուցման հասցեն նույնն է։ "Լրացուցիչ տվյալներ" դաշտում նշվել են, թե ինչ նյութեր և սարքավորումներ են օգտագործվել աշխատանքների ընթացքում։ Արդյո՞ք ամենը ճիշտ է արված։

Ծառայության արժեքի նշում ԱԱՀ հաշվարկում

Naka.

Բարև ձեզ։ Ընկերությունը մարքեթինգային ծառայություն է արտահանում ՌԴ, արժեքը կազմում է 90 000 ռուբլի, որից 15 000 ռուբլին ՌԴ-ն պահում է որպես ԱԱՀ գումար, ակտի մեջ նշված է 90 000, այդ թվում ԱԱՀ, իսկ Պայմանագրում գումարի վճարումը գրված է` համաձայն ակտի։ Հարցս կայանում է նրանում, թե ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ծառայության արժեքը ինչքան եմ գրելու` 90, թե՞ 75։

Ստացված կանխավճար

Տաթև.

Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հունիս ամսին ստացել է կանխավճար, արդյո՞ք դա 2-րդ եռամսյակի հաշվետվության մեջ պետք է ներառենք, թե՞ երբ որ ծառայությունը մատուցվի և հաշիվ դուրս գրիվ, նոր պետք է վճարել հարկը։

Չի վճարվել մատուցված ծառայության դիմաց

Նանե․

Բարի օր, սիրելի գործընկերներ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող աշխատակիցը մահացել է, սակայն չի վճարվել մատուցված ծառայության դիմաց: Ինչպե՞ս վարվել։

Ֆրիլանսերի գործունեություն

Գոռ․

Բարև ձեզ, եթե տանից աշխատում եմ որպես ֆրիլանսեր 3D մոդելավորող՝ ծառայություն մատուցելով արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում կամ շրջհարկով, ո՞ր տարբերակը խորհուրդ կտաք։ Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Հաշիվ վավերագրի դուրս գրում նախորդ տարով

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում և իրականացնում է բեռնափոխադրումներ: Արդյո՞ք կարող է Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ տարով: Կանխավ շնորհակալություն: