Tag: սոց. փաթեթ

Զբոսաշրջության կազմակերպում սոց. փաթեթներով

Վիգեն․

Բարև Ձեզ, ուզում եմ սոցփաթեթների, ներգնա տուրերի կազմակերպմաբ զբաղվեմ: Որ խնդրեմ կասե՞ք՝ ինչպե՞ս է կարգը համագործակցության՝ հյուրանոցներ հաճախորդներ ուղարկելու հետ կապված։

Սոց. փաթեթից օգտվելու համար

Հայկ․

Բարև Ձեզ: Կասե՞ք խնդրեմ, մասնավոր ՍՊԸ-ում գրանցված աշխատողը, որը կուտակայինի պարտադիր մասնակից է, որևէ հիմքով կարո՞ղ է օգտվել սոց․ փաթեթից, օրինակ բուժհիմնարկերում կամ հանգստի համար: Եվ դրա համար ի՞նչ պետք է անել։

Սոցիալական փաթեթ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատողի դրույքի փոփոխության դեքում սոց. փաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին ըստ նոր տարֆիկացիայի պետք է փոխել և ֆիզում (140օր) գտնվող աշխատողի ժամերը փոխվել է։ Ըստ նոր կարգի մինչև խնամքի գնալը պետք է փոխանցել։ Սակայն հիմա ժամերը, որ փոխվել է, իրավունք ունե՞մ փոխել սոց. փաթեթի գումարի չափը։ Եվս մեկ հարց։ Պահակը գնացել է արձակուրդ և 20 աշխատանքային օր փոխարինող ենք ընդունել հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։ Հիմա փոխարինողին ազատելիս պետք է վերջնահաշվարկ կատարե՞մ։ Որպես միջին ինչպե՞ս հաշվեմ և քանի՞ օր է հասնում վերջնահաշվարկ։

Վերջնահաշվարկի հետ կապված

Անի. 1. Եթե աշխատակիցը ազատվում է և բերում է բանկից պարտավորության մասին տեղեկանք, սոց. փաթեթը կազմակերպությունը պե՞տք է փոխանցի մինչև տարեվերջ հաշված չափո՞վ։ 2. Աշխատակիցս ուսուցչուհի է և ընդունվել է աշխատանքի 2020թ. նոյեմբերի 13-ին, հուլիսին իրեն տվել եմ 42 օր արձակուրդից 26 օր 7,5 ամսվա համար, օգոստոսին աշխատանքի է եղել։ Այդ ժամանակ 6 օրյա ենք աշխատել։ 2021 սեպտեմբերից 5 օրյա ենք աշատում և այս տարի 35 օր եմ տվել։ Այժմ ազատվում է, նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Եվս մեկ հարց. արձակուրդի ժամանակ արձակուրդի օր կուտակու՞մ է աշխատողը։

Արդյո՞ք աշխատակիցը համարվում է սոց․ փաթեթի շահառու

Լիլիթ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակից ունենք, որ երկար տարիներ աշխատել է Հադրութում, սակայն հիմա տեղափոխվել է Հայաստան ու աշխատում է այստեղ, սոց. փաթեթի շահառու արդեն իսկ համարվում է չէ՞, էլ չենք սպասում, որպեսզի 6 ամիսը լրանա:

Արդյո՞ք սոց. փաթեթը փոխվում է աշխատաժամանակի փոփոխման դեպքում

Անի. Բարև Ձեզ: Աշխատողի աշխատաժամանակի փոփոխման դեպքում սոց. փաթեթը փոխվու՞մ է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին կատարվել է փոփոխություն, աշխատաժամանակի փոփոխությունը կատարել հոկտեմբեր ամսին, որի դիմաց վճարվում է նոյեմբերին, թե՞ նոյեմբերին, որի դիմաց վճարվում է դեկտեմբերին:

Սոց․ փաթեթի շրջանակներում հյուր ընդունելու համար

Կարինե․ Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում գործող ցանկացած հյուրանոց և հյուրատուն իրավունք ունի՞ սոց․ փաթեթով հյուր ընդունել: Ի՞նչ թղթավարություն է հարկավոր դրա համար։

Սոցիալական փաթեթի վերաբերյալ

Կարեն. Բարև բոլորին: Հարցս վերաբերում է սոցիալական փաթեթով նախատեսված գումարներին: 2018 և 2019 թվականների համար նախատեսված գումարները աշխատակցին անհիմն պատճառով չի փոխանցվել, հնարավո՞ր է այդ դեպքում վերահաշվարկ կատարվի, և 2020 թվականին փոխանցվի նախորդ տարիների գումարները: