
ԱԱՀ վճարող չհամարվելու համար
Հելեն.
ՍՊԸ-ն սխալմամբ անցել է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության: Հնարավո՞ր է արդյոք 2011թ-ի գոնե այս երկու ամսվա համար դիմում գրել ՊԵԿ և հրաժարվել այդ հարկից:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:
Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն:

Ընկերությունը զբաղվում է արտադրությամբ
ՏԻԳՐԱՆ.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, մեր ընկերությունը զբաղվում է արտադրությամբ, և մեր արտադրանքը վաճառում ենք հիմնականում մեկ ընկերության: Մենք ԱԱՀ-ով չենք աշխատում: Այդ դեպքում տարեվերջին հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի վերադարձի դեպքում
Անուշիկ.
Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վաճառել է ապրանք ՀԴՄ կտրոնով, և անմիջապես վերադարձ է կատարվել: Այդ կտրոնը պատճենահանվել է և տրվել գնորդին: Հիմա ուզում եմ իմանալ իմ հետագա անելիքը: Պե՞տք է արդյոք գրել տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների՝ սխալմամբ գրանցման մասին: Եվ էլ որտե՞ղ պետք է այդ վերադարձված գումարի կտրոնը երևա: ԱԱՀ հաշվետվության հետ կապված ինչ-որ հարց առաջանու՞մ է, թե՞ ոչ:

Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Կամո.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ
Արմեն.
ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:

Հարկերի վճարման վերջնաժամկետներ
Արմեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ գրեք նշածս հարկերի վճարման վերջնաժամկետները` ամսական, եռամսյակային և տարեկան.
1.Եկամտահարկ
2.Շահութահարկ
3.Սոց. վճարներ
4.ԱԱՀ

Վաճառք մաքսային արժեքից ավելի ցածր գնով
Հայկ.
Սիրելի հաշվապահներ, եթե ներմուծվել է այնպիսի ապրանք, որը ըստ կառավարության հատուկ ցանկի ԱԱՀ-ով չի հարկվում, արդյո՞ք կարելի է այդ ապրանքը մաքսային արժեքից ավելի ցածր արժեքով վաճառել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել
Արթուր.
Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:

Հասույթի գրքի վարման վերաբերյալ
Ռ....
Արդեն 1 ամիս է աշխատում եմ ԱԱՀ-ով և հասույթի գիրք չեմ վարել, խնդրում եմ ասացեք` ինչ կարող եմ անել, որ հնարավորինս լավ դուրս գամ այս իրավիճակից:

Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի վերաբերյալ
Ամալյա.
Բարև ձեզ: Չէի՞ք կարող ասել` արդյոք անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի մասով նախկինում վճարված ԱԱՀ-ն ենթակա է նվազեցման, թե ոչ:

ԱԱՀ դեբետային մնացորդի վերաբերյալ
Аnna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը ստեղծման օրվանից սկսած զբաղվել է միայն սեփական շենքի շինարարությամբ` կուտակելով մեծ գումարի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Ներկայումս կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները և չի իրականացնում որևէ այլ գործունեություն: Հնարավո՞ր է արդյոք հետ ստանալ ԱԱՀ-ի կուտակված դեբետային մնացորդը, և ի՞նչ տեղի կունենա, եթե օրինակ կազմակերպությունը լուծարվի: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը 2011թ. ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում չի գրել
Արթուր.
Խնդրում եմ շտապ պատասխանել: Կազմակերպությունը 2010թ. ԱԱՀ-ով է աշխատել իր դիմումի համաձայն, սակայն 2011թ-ի համար չի գրել դիմում և աշխատել է ԱԱՀ-ով` ունենալով ներմուծում և իրացում, և կատարել է հաշվանցում: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:

Բանկից ստացված տոկոսների վերաբերյալ
Արթուր.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. բանկից ստացված տոկոսները եկամուտ պե՞տք է գրվի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ և ո՞ր տողում:

Ապրանքի հետ վերադարձ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով, աշխատում է ԱԱՀ-ով: Ունի խանութներին տված ապրանքներ նախորդ ամիսներին, որոնց համար կազմվել են ԱԱՀ-ով թղթային հաշիվներ: Սակայն այսօր նշված խանութները չեն կարողանում վաճառել ապրանքը և ցանկանում են հետ վերադարձնել ՍՊԸ-ին: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետվերադարձի գործընթանցը, և կա՞ արդյոք որևէ օրենսդական ակտ կամ որոշում, որը կարգավորի գործարքը: Ինչպե՞ս են գործում տվյալ դեպքում կազմակերպության հաշվապահները: Հարցս շտապ է, շնորհակալ կլինեմ ցանկացած պատասխանի համար:

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով
Վահագն.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի, եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում և ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որտեղ բնակության վայրի հասցեն գրված է ԱՁ-ի բնակության վայրը, իսկ առաքման վայրը նույնպես գրված է բնակության հասցեն, և ոչ թե այն խանութի հասցեն, որտեղից ԱՁ-ն պետք է վաճառի ձեռք բերված ապրանքը: Դա արդյո՞ք սխալ է, թե՞ ԱՁ-ն կարող է իր ձեռք բերված ապրանքը վաճառել տարբեր հասցեներում գտնվող խանութներից անկախ նրանից` հաշիվ ապրանքագրում ինչ հասցե է գրված, մանավանդ, որ ԱՁ-ն հասույթի գիրք չի վարում, քանի որ չի հարկվում ԱԱՀ-ով:

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով
Մարիաննա.
Բարև ձեզ, կանխավ շնորհակալություն հարցիս պատասղանելու համար: Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, սակայն ես ցանկանում եմ 2012թ. հունվարից աշխատել առանց ԱԱՀ: Խնդրում եմ օգնեք ինձ այդ հարցում: Ի՞նչ ընթացակարգով պետք է դա լինի:

Լրացուցիչ հարկային պարտավորություններ
Ashot.
Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն:
2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Մանրամասն

Կազմակերպությունը չի ստացել հարկային հաշիվ
Ն.
Հարգելիներս, Սփյուռից ստացել եմ 22.02.2011 և 14.04.2011 վճարման հաշիվ և հավելված, որոնց մեջ նշված է գումար ներառյալ ԱԱՀ: Տնօրենն իր անունով կանխիկ փոխանցել է 17.08.2011: Սփյուռը մեզ չի տվել հարկային հաշիվ: Կարո՞ղ եմ այդ գումարը որպես վարչական ծախս համարել, առանձնացնել 226 հաշիվը և ԱԱՀ հաշվարկում ներկայացնել այս եռամսյակում այդ գնումը, քանի որ վերոնշյալ վճարման հաշիվներն ու հավելվածը ինձ մոտ հայտնվել են հենց վերջերս:

Արդյո՞ք պետք է ներկայացնել ԱԱՀ տեղեկանք
Դավիթ Աատրյան.
Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:
Վերջին մեկնաբանություններ