Tag: Ա/Ձ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Արմինե․ Բարև ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է մարտի 4-ին, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ ընդունել է ապրիլի 18-ին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություն պետք է լրացնեմ ապրիլի 20-ին։

Ներմուծում 3-րդ երկրից

Ալբերտ․ Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ, Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հարկային ծառայությունում հաշվառված է որպես շրջանառության հարկ վճարող, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրներից, ներ է մուծել ապրանք: Արդյո՞ք ապրանքը մաքսազերծելու համար վճարվում է ԱԱՀ և մաքսատուրք: Եթե այո, ապա ո՞ր դեպքում կամ դեպքերում:

Ա/Ձ զբաղվելու է ուղևորափոխադրությամբ

Քրիստինե․ Բարև բոլորի։ Բացվել է նոր ԱՁ, կատարելու է ուղևորափոխադրում՝ մարզային, միկրոավտոբուսով։ Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի և ուրիշ ի՞նչ քայլեր պետք է կատարի։

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալ

Թամարա. Հարգելի հաշվապահներ, գրանցվել եմ որպես ԱՁ, որն աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է արծաթյա զարդերի գնումով՝ գնման ակտով, և վաճառելու է հարկային հաշիվներով, կանխիկ կամ փոխանցումով: Ասացեք խնդրեմ. ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ: Վաճառքը լինելու է միայն տրված հաշիվներով: Շնորհակալություն:

Հաշվետվություններ դադարեցումից հետո

Սյուզաննա․ Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով

Անի․ Բարև Ձեզ։ Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․ Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:

Ա/Ձ աշխատում է շրջհարկով

Մարի․ Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։

Անձն աշխատում է օտարերկրյա կազմակերպության հետ

Արսեն. Հարգելի հաշվապահներ, սկսել եմ աշխատել ամերիկյան ՏՏ կազմակերպության հետ, նրանք աշխատավարձը ուղարկում են դոլարային հաշվիս հայկական բանկում: Կցանկանայի ճշտել՝ 1. առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել: 2. ԱՁ բացելու դեպքում ի՞նչ հարկեր, ի՞նչ հերթականությամբ պետք է մուծեմ: Նշեմ, որ ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել և եկամտային հարկի վերադարձից օգտվել:

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը

Նունե. E-invoicing-ում հարկային հաշիվը ստորագրելուց առաջ բերում է՝ դուք հարկային մարմնում հաշվառված չեք որպես ԱԱՀ վճարող։ Տվյալ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, պետք է այո-ն սեղմե՞մ, թե՞ ոչ-ը։ Եվս մեկ հարց․ ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվները։ Կանխավ շնորհակալություն։

Օնլայն առևտուր

Անի․ Բարև Ձեզ։ Զբաղվում եմ օնլայն վաճառքով, Չինաստանից եմ ապրանքներ պատվիրում, ամսական 50-70 կտորից ոչ ավել, 200 000-ն էլ չի գերազանցում, քանի անգամ մաքսատունը պահել է ապրանքը։ Կասեք՝ պե՞տք է ԱՁ բացել, ինչպե՞ս անեմ, որ քիչ հարկ վճարեմ, մաքսատունն էլ ապրանքներս չպահի։

Ա/Ձ զբաղվելու է ներմուծմամբ

Ալբերտ․ Բարև Ձեզ: Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ, կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին. 1. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցում ստացած անձին շրջանառության հարկով հարկվելու համակարգում ընդգրկվելու համար: 2. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցված անձին, որպեսզի հնարավորություն ունենա զբաղվել ներմուծմամբ և առևտրով (ՀԴՄ, լիցենզիա և այլն): 3. Հնարավո՞ր է արդյոք և, եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է գործողությունները իրականացնել հեռավար և էլեկտրոնային տարբերակով (հաշվետվությունների ներկայացում հարկային մարմին և այլն):